Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/08 էջ 7
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2008 Մեր թագավորական ծառայությունը
2008 Մեր թագավորական ծառայությունը
km 1/08 էջ 7

Հայտարարություններ

◼ Հունվար. «Երբևէ ապրած մեծագույն մարդը» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Մոտեցիր Եհովային» կամ «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։ Փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» կամ «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։ Մարտ. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Ջանք թափիր, որպեսզի Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսես։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Հարկավոր է հատուկ ջանքեր գործադրել այցելելու համար նոր հետաքրքրվողներին, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին և հատուկ հանրային ելույթին, սակայն ակտիվորեն չեն համագործակցում ժողովի հետ։ Այդպիսի այցելությունների նպատակը պետք է լինի Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելը նրանց հետ, ովքեր դեռ չեն ուսումնասիրում։ Հունիս. «Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն» գիրքը։

◼ Քանի որ մարտն ունի հինգ շաբաթ-կիրակի օր, այդ ամիսը ենթառահվիրայության հրաշալի ժամանակ կարող է լինել։

◼ Սկսած փետրվար ամսից (մարտի 2–ից ոչ ուշ)՝ շրջանային վերակացուները կներկայացնեն «Որտե՞ղ կարող ես օգնություն գտնել դժվարին հանգամանքներում» վերնագրով նոր հանրային ելույթը։

◼ Ժողովները պետք է համապատասխան պատրաստություններ տեսնեն Հիշատակի երեկոյի կապակցությամբ, որն այս տարի տեղի կունենա մարտի 22–ին՝ շաբաթ օրը՝ արևամուտից հետո։ Թեև ելույթը կարող է արևամուտից առաջ ներկայացվել, սակայն խորհրդանիշները նախքան արևամուտը չպետք է փոխանցվեն։ Տեղի աղբյուրներից տեղեկացեք, թե երբ է ձեր տեղանքում արևը մայր մտնելու։ Թեև ցանկալի է, որ յուրաքանչյուր ժողով առանձին անցկացնի Հիշատակի երեկոն, սակայն միշտ չէ, որ դա հնարավոր է։ Եթե մի քանի ժողովներ օգտվում են միևնույն Թագավորության սրահից, հավանաբար հարկ կլինի, որ ժողովներից մեկը կամ մի քանիսը մեկ ուրիշ շենք գտնեն։ Խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում իրար հաջորդող ծրագրերի միջև առնվազն 40 րոպե ընդմիջում տալ, որպեսզի բոլորը կարողանան լիարժեք օգուտներ քաղել միջոցառումից։ Ուշադիր պետք է լինել երթևեկության և ավտոմեքենաները կանգնեցնելու հարցում, այդ թվում նաև ուղևորների՝ փոխադրամիջոց նստելու և իջնելու հարցում։ Ելնելով տեղի պայմաններից՝ երեցների խորհուրդը պետք է որոշի, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել։

◼ Ժողովի քարտուղարները և մեկուսի խմբերի պատասխանատուները պետք է ստուգեն, թե յուրաքանչյուր ընդհանուր ռահվիրայի համար ժողովում կա՞ «Ռահվիրայի նշանակման նամակը» (S-202) բլանկը։ Եթե չկա, ապա նրանք պետք է գրեն այդ մասին Գրասենյակ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը