Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 11/07 էջ 3
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2007 Մեր թագավորական ծառայությունը
2007 Մեր թագավորական ծառայությունը
km 11/07 էջ 3

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. նոյեմբեր. առաջարկելու ենք «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե տանտերն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկիր «Արթո՛ւն կացեք» գրքույկը։ Դեկտեմբեր. 192–էջանոց ցանկացած գիրք, որ առկա է ժողովի պահեստում։ Եթե առկա չէ, ապա կարելի է առաջարկել «Գիտություն» գիրքը (եթե կա ժողովի պահեստում) կամ «Արթո՛ւն կացեք» գրքույկը։ Հունվար. «Երբևէ ապրած մեծագույն մարդը» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Մոտեցիր Եհովային» կամ «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։ Փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» կամ «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։ Մարտ. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Ջանք թափիր, որպեսզի Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսես։ Ապրիլ. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Հարկավոր է հատուկ ջանքեր գործադրել այցելելու համար նոր հետաքրքրվողներին, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին և հատուկ հանրային ելույթին, սակայն ակտիվորեն չեն համագործակցում ժողովի հետ։ Այդպիսի այցելությունների նպատակը պետք է լինի Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելը նրանց հետ, ովքեր դեռ չեն ուսումնասիրում։

◼ Քանի որ դեկտեմբեր ամիսն ունի հինգ շաբաթ–կիրակի, այն կարող է ենթառահվիրայության հրաշալի ամիս լինել։

◼ Տարածելու ենք ժողովում առկա աստվածաշնչյան հրատարակություններ, որոնք նախատեսված են վկայություն տալու տարբեր ազգերի և կրոնների պատկանող մարդկանց։ Գրականության համար պատասխանատու եղբայրն ունի այդպիսի հրատարակությունների ցուցակը։

◼ Բոլոր քարոզիչները խրախուսվում են լրացնել «Դիրքորոշում և լիազորագիր բժշկական միջամտության վերաբերյալ» բլանկը, եթե դեռ չեն լրացրել։ Այդ «Դիրքորոշում» բլանկը կպաշտպանի արյան փոխներարկումից հրաժարվելու ձեր իրավունքները։ Երեցներն անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց կտան։ Տե՛ս 2006 թ. նոյեմբեր ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրը։

◼ Քարոզիչներն այլևս չպետք է լրացնեն «Ուսումնասիրության հաշվետվություն» (S-3) բլանկը ամսվա ընթացքում անցկացված յուրաքանչյուր Աստվածաշնչի ուսումնասիրության մասին։ Սակայն նրանք պետք է շարունակեն նշել անցկացրած Աստվածաշնչի առանձին ուսումնասիրությունների մասին «Քարոզչական ծառայության հաշվետվություն» (S-4) բլանկի համապատասխան սյունակում։ S-3 բլանկը կօգտագործվի միայն ժողովի ներկաների թիվը գրելու համար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը