Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 9/07 էջ 3
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ստանո՞ւմ ես «կերակուրը.... ճիշտ ժամանակին»
    2014 Դիտարան
  • Մաս 2-ի հղումներ
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Մաս 1-ի հղումներ
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Զգուշացե՛ք վտանգներից Ինտերնետ ցանցից օգտվելիս
    1999 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2007 Մեր թագավորական ծառայությունը
km 9/07 էջ 3

Հարցերի արկղ

◼ Արդյոք «հավատարիմ և իմաստուն ծառան» հավանություն տալի՞ս է այն բանին, որ Վկաների անկախ խմբեր հավաքվում են, որպեսզի զբաղվեն Գրությունների հետազոտություններով կամ բանավիճեն աստվածաշնչյան թեմաների շուրջ (Մատթ. 24։45, 47)։

Ո՛չ, հավանություն չի տալիս։ Սակայն չնայած դրան՝ աշխարհի տարբեր մասերում մեր կազմակերպության որոշ անդամներ կազմավորել են խմբակներ, որպեսզի անկախ հետազոտություններ կատարեն Աստվածաշնչի հետ կապ ունեցող թեմաների վերաբերյալ։ Ոմանք անկախ խմբերով զբաղվում են հին եբրայերեն և հին հունարեն լեզուների ուսումնասիրությամբ «Նոր աշխարհ թարգմանության» ճշգրտությունը վերլուծելու համար։ Ուրիշներն էլ ուսումնասիրում են Աստվածաշնչի հետ առնչություն ունեցող գիտական նյութեր։ Նրանք ինտերնետային կայքեր և զրուցատեղիներ են ստեղծել իրենց մտքերը փոխանակելու և բանավիճելու նպատակով։ Նրանք նաև անցկացրել են կոնֆերանսներ և լույս ընծայել հրատարակություններ, որպեսզի ներկայացնեն իրենց հայտնաբերությունները ու լրացումներ անեն այն տեղեկությունների վերաբերյալ, որ տրվում են քրիստոնեական հանդիպումների ժամանակ և մեր գրականության մեջ։

Ամբողջ աշխարհում Եհովայի ծառաները ստանում են առատ հոգևոր ուսուցում և քաջալերանք ժողովի հանդիպումների, համաժողովների ժամանակ, ինչպես նաև Եհովայի կազմակերպության կողմից հրատարակված գրականության միջոցով։ Իր սուրբ ոգու առաջնորդությամբ և ճշմարտության Խոսքի հիման վրա Եհովան տալիս է այն, ինչ անհրաժեշտ է, որ իր բոլոր ծառաները կարողանան «ինչպես հարկն է միաբանված լինել միևնույն մտքով և միևնույն մտածելակերպով» և «հավատի մեջ հաստատված» մնան (1 Կորնթ. 1։10; Կող. 2։6, 7)։ Մենք, անկասկած, երախտապարտ ենք Եհովային հոգևոր պարգևների համար, որոնք նա տալիս է այս վերջին օրերում։ Ուստի «հավատարիմ և իմաստուն ծառան» հավանություն չի տալիս որևէ գրականության, հանդիպման կամ ինտերնետային կայքի, որոնք հրատարակված կամ կազմավորված չեն նրա վերահսկողությամբ (Մատթ. 24։45–47)։

Գովելի է, որ կան անհատներ, ովքեր ցանկանում են օգտագործել իրենց մտային կարողությունները, որպեսզի թիկունք կանգնեն բարի լուրին։ Այդուհանդերձ, անձնական նպատակներով արվող ոչ մի գործ չպետք է մեզ շեղի այն բանից, ինչ որ Հիսուս Քրիստոսն իրականացնում է իր ժողովի միջոցով այսօր երկրի վրա։ Առաջին դարում Պողոս առաքյալը նախազգուշացրեց հոգնեցնող և ժամանակատար բաներով զբաղվելու մասին, որոնցից է, օրինակ՝ «տոհմաբանությունները, որոնք ոչնչի չեն հանգեցնում, այլ հետազոտություն պահանջող հարցեր են առաջ բերում՝ փոխանակ տարածելու Աստծու կողմից եղող բաները, որ կապ ունեն հավատի հետ» (1 Տիմոթ. 1։3–7)։ Բոլոր քրիստոնյաները պետք է ձգտեն «հիմար վիճաբանություններից ու տոհմաբանությունները փորփրելուց, գժտություններից և Օրենքի շուրջ վեճերից ետ քաշվել, որովհետև դրանք անօգուտ են և ունայն» (Տիտոս 3։9)։

Նրանց, ովքեր ցանկանում են լրացուցիչ ուսումնասիրություններ և փնտրտուքներ կատարել Աստվածաշնչի վերաբերյալ, խորհուրդ ենք տալիս հետազոտել ««Բոլոր գիրքը» վավերական է և օգտակար» գրքույկի թողարկումները, օգտվել ««Դիտարանի» հրատարակությունների ցանկից» (ռուս.), ««Դիտարանի» գրադարանից» (CD-ROM, ռուս.) և մեր մյուս հրատարակություններից, որոնցում քննարկվում են, օրինակ, «Դանիէլ», «Եսայիա» և «Հայտնություն» գրքերի մարգարեությունները։ Այդ հրատարակությունները առատ նյութեր են պարունակում Աստվածաշնչի ուսումնասիրության և խորհրդածության համար, որոնց շնորհիվ մենք կարող ենք «լցված լինել [Աստծու] կամքի ճշգրիտ գիտությամբ՝ ունենալով ամենայն իմաստություն և հոգևոր հասկացողություն, որպեսզի քայլենք Եհովային արժանի կերպով՝ նրան լիովին հաճեցնելու նպատակով՝ շարունակելով պտուղ բերել ամեն բարի գործում և աճել Աստծու մասին ճշգրիտ գիտության մեջ» (Կող. 1։9, 10)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը