Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 մայ.
«Ինչպե՞ս կպատասխանեիք այս հարցին։ [Կարդա՛ շապիկի վրա գրված հարցը։ Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը մեզ հույս ունենալու հիմք է տալիս։ [Կարդա՛ Մատթեոս 6։9, 10–ը։] Այս պարբերագիրը բացատրում է, թե ինչպես է Աստծու Թագավորության միջոցով երկրի վրա կատարվելու Աստծու կամքը»։
Դիտարան 1 հուն.
«Գրեթե ամեն օր մենք լսում ենք այնպիսի մարդկանց մասին, որոնք չար գործեր են անում։ [Հիշատակիր ձեր տեղանքում վերջերս տեղի ունեցած մի հայտնի դեպք։] Երբևէ մտածե՞լ եք, թե անտեսանելի որևէ չար ուժ ազդեցություն գործո՞ւմ է մարդկանց վրա։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա՛ Հայտնություն 12։12–ը։] Այս պարբերագիրը բացատրում է, թե ինչպես կարող ենք պաշտպանել ինքներս մեզ»։