Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 5/07 էջ 1
  • Պաշտպանո՞ւմ ես Աստծու Խոսքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պաշտպանո՞ւմ ես Աստծու Խոսքը
  • 2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Սովորեցրու համոզիչ կերպով
    2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Խրախուսիր ունկնդիրներին օգտվել Աստվածաշնչից
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • «Աստծու խոսքը.... զորեղ է»
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպես պարբերագրերի մատուցումներ նախապատրաստել
    2006 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2007 Մեր թագավորական ծառայությունը
km 5/07 էջ 1

Պաշտպանո՞ւմ ես Աստծու Խոսքը

1 Այսօր աշխարհում Աստվածաշունչը հաճախ կասկածի է ենթարկվում, մինչդեռ ճշմարիտ քրիստոնյաները եռանդորեն պաշտպանում են այն։ Համոզված լինելով, որ «ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց»՝ մենք համամիտ ենք Հիսուս Քրիստոսի հետ, որը Եհովային աղոթելիս ասաց. «Քո խոսքը ճշմարտություն է» (2 Տիմոթ. 3։16; Հովհ. 17։17)։ Ինչպե՞ս կարող ենք արդյունավետորեն պաշտպանել Աստծու Խոսքը։

2 Ինչպես մտապահել սուրբգրային համարները։ Հիսուսն անկասկած ժրաջանորեն ուսումնասիրում էր Աստծու Խոսքը։ Դրա շնորհիվ նա կարողանում էր իր ծառայության ժամանակ սովորեցնել Գրություններից (Ղուկ. 4։16–21; 24։44–46)։ Ինչպե՞ս կարող ենք բավականաչափ սուրբգրային համարներ մտապահել։ Դա կարող ենք անել՝ ամեն օր կարդալով Աստվածաշունչը և խորհրդածելով որևէ համարի շուրջ, որը մեր կարծիքով՝ հատկապես քաջալերական է մեզ համար կամ օգտակար է մեր ծառայության համար։ Ժողովի հանդիպումներին պատրաստվելիս մենք պետք է բաց անենք և մեր Աստվածաշնչով կարդանք բերված սուրբգրային համարները ու թերևս մեկնաբանություններ պատրաստենք այդ համարների հիման վրա։ Իսկ հանդիպումների ժամանակ պետք է մեր Աստվածաշնչով հետևենք, երբ հռետորը կարդում է սուրբգրային համարները։ Աստվածաշնչի համարները մտապահելով՝ մենք կկարողանանք ուղիղ մատուցել «ճշմարտության խոսքը» (2 Տիմոթ. 2։15)։

3 Թույլ տուր, որ Աստվածաշունչը խոսի։ Ծառայության ժամանակ մենք պետք է թույլ տանք, որ Աստվածաշունչը խոսի։ Օրինակ՝ եթե հանգամանքները թույլ են տալիս, պետք է փորձենք որևէ սուրբգրային համար կարդալ և քննարկել տանտիրոջ հետ։ Եթե նա հարց է տալիս կամ առարկում է, լավագույն բանն այն կլինի, որ պատասխանելիս օգտագործենք Աստվածաշունչը։ Եթե տանտերը զբաղված է, միևնույնն է, կարող ենք սուրբգրային մի միտք ընդգծել՝ ասելով. «Նախքան հեռանալս թույլ տվեք ձեզ համար կարդալ այս համարը»։ Եթե հարմար է, կարդա անմիջապես Աստվածաշնչից՝ հնարավորություն տալով անհատին քեզ հետ միասին հետևելու։

4 Երբ մի մարդու ցույց տվեցին սուրբգրային մի քանի համարներ, որոնք հերքում են Երրորդության գաղափարը, նա ասաց. «Ես իմ ամբողջ կյանքում հաճախել եմ եկեղեցի և չեմ իմացել, որ Աստվածաշունչը այսպիսի բան է ասում»։ Նա սիրով ընդունեց Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը։ Հիսուսն ասաց, որ իր ոչխարները կլսեն իր ձայնը (Հովհ. 10։16, 27)։ Որպեսզի անկեղծ սիրտ ունեցող անհատները ընդունեն ճշմարտությունը, լավագույն բանը կլինի այն, որ նրանք անմիջապես Աստվածաշնչում տեսնեն դա։ Հետևաբար եկեք պաշտպանե՛նք Աստծու Խոսքի ճշմարտությունը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը