Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2007 թ. ապրիլի 30–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2007 թ. մարտի 5–ով սկսվող շաբաթից մինչև ապրիլի 30–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել (տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37)։]
ԴԱՍԵՐ
1. Ինչպե՞ս կարող ենք պարզ ելույթի պլան կազմել։ [be, էջ 168, պարբ. 3]
2. Թվարկիր չորս կերպեր, որոնցով կարող ենք բաշխել նյութը տրամաբանորեն։ [be, էջ 170, պարբ. 3–էջ 172, պարբ. 5]
3. Ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնենք, երբ որոշում ենք, թե ինչ ընդգրկենք ելույթի մեջ։ [be, էջ 173, պարբ. 1, 2]
4. Որո՞նք են ազատ խոսքի առավելություններից մի քանիսը։ [be, էջ 175, պարբ. 2–4]
5. Ինչո՞ւ է խոսակցական ոճով խոսելը կարևոր, և ինչպե՞ս կարող ենք զարգացնել այս հատկությունը։ [be, էջ 179, պարբ. 4, շրջանակ; էջ 180, շրջանակ]
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ինչպե՞ս պետք է եղբայրը պատրաստվի, երբ առաջադրանք է ստանում ներկայացնելու ուշագրավ մտքերը Աստվածաշնչի շաբաթական ընթերցանությունից։ [be, էջ 47, պարբ. 3, 4]
7. Քրիստոսի փրկանքի միջոցով մեր ստացած օգուտներից բացի՝ ի՞նչն է շատ ավելի կարևոր։ [w05 01.11, էջ 14, պարբ. 1]
8. Ինչպե՞ս պետք է օգտագործել հանրային ելույթի պլանում նշված սուրբգրային համարները։ [be, էջ 53, պարբ. 1, 2]
9. Լինելով ուսուցիչ՝ ի՞նչ նպատակ ուներ Հիսուսը, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։ [be, էջ 57, պարբ. 1]
10. Ուսուցանելիս հակադրություններ օգտագործելը ինչո՞վ է արդյունավետ։ [be, էջ 57, պարբ. 3, 4]
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ինչպե՞ս կարող ենք կիրառել Երեմիա 6։16–ի խորհուրդը, այսինքն՝ քայլել «վաղեմի ճանապարհներ[ով], թէ արդեօք որն է լաւ ուղին»։
12. Ինչո՞ւ անհավատարիմ հրեաներին դաս տալու համար Եհովան ընտրեց արագիլի օրինակը, և ի՞նչ կարող ենք մենք սովորել դրանից (Երեմ. 8:7)։
13. Ինչպե՞ս այսօր կարող ենք կիրառել Երեմիա 15։17 համարը զվարճությունների առնչությամբ։
14. Ի՞նչ առումով են մարդիկ նման կավի Մեծ Բրուտի՝ Եհովայի ձեռքում (Երեմ. 18:5–11)։
15. Երեմիա 25։17–26 համարներում հիշատակված ազգերի թվարկումը ինչո՞վ է նշանակալից մեր օրերի համար։