Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2007 թ. փետրվարի 26–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2007 թ. հունվարի 1–ով սկսվող շաբաթից մինչև փետրվարի 26–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել (տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37)։]
ԴԱՍԵՐ
1. Ե՞րբ պետք է նշենք մեր ելույթի գործնական արժեքը և ինչպե՞ս պետք է անենք դա։ [be, էջ 158, պարբ. 2–4]
2. Ինչո՞ւ է կարևոր օգնել մարդկանց տեսնելու մեր մատուցած նյութի գործնական արժեքը, և ինչպե՞ս կարող ենք անել դա։ [be, էջ 159, պարբ. 3, 4]
3. Ինչո՞ւ է բառերի ընտրությունը կարևոր։ [be, էջ 160]
4. Ի՞նչը կօգնի մեզ, որ բազմազան և ճիշտ բառեր օգտագործենք։ [be, էջ 161, պարբ. 5, 6–ից մինչև էջ 162, պարբ. 1, 4]
5. Որո՞նք են խոսքի պլան օգտագործելու օգուտներից մի քանիսը՝ լինի դա գրավոր թե մտքում կազմված։ [be, էջ 166, պարբ. 1–3]
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ինչպե՞ս պետք է պատրաստել ընթերցանության առաջադրանքը։ [be, էջ 43, պարբ. 2, 4]
7. Ինչպե՞ս կարող ենք սովորել սիրել բարին և ատել չարը, ինչպես որ Եհովան (Եբր. 5:14)։ [w05 01.01, էջ 9, պարբ. 11]
8. Ի՞նչ պետք է հիշենք, եթե Աստվածաշնչում կարդում ենք այնպիսի դրվագներ, որոնք կասկածներ են առաջացնում մեր մեջ Աստծու գործողությունների ճիշտ կամ արդարացի լինելու վերաբերյալ։ [w05 01.02, էջ 24, պարբ. 7]
9. Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ մարդկային օրենքները հակասում են Աստծու օրենքին։ [w05 15.04, էջ 12, պարբ. 9]
10. Ինչպե՞ս է Եսայիան ուշադրություն հրավիրում Մեսիայի միջոցով գործող Թագավորության վրա և Մեսիայի նախորդի՝ Հովհաննես Մկրտչի վրա։ [bsi06, էջ 31, պարբ. 35]
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ի՞նչ է «ծածկոցը, որ ծածկում է բոլոր ժողովուրդներին, եւ այն վարագոյրը որ վարագուրուած է բոլոր ազգերի վերայ», որոնց մասին հիշատակվում է Եսայիա 25։7–ում։
12. Ինչպե՞ս կարող են մարդիկ «տեսնել» և «լսել» Եհովային։
13. Ճի՞շտ է, թե՞ սխալ։ Եզեկիան աղոթեց, ինչպես կարդում ենք Եսայիա 38։3–ում, միայն այն պատճառով, որ ուզում էր ավելի երկար ապրել։
14. Ինչպե՞ս կարող էին իսրայելացիները ծառայել որպես Եհովայի վկաներ, և ինչպե՞ս կարող ենք մենք ընդօրինակել նրանց (Ես. 43:10)։
15. Համաձայն Եսայիա 52։11, 12–ում արձանագրված մարգարեական նախօրինակի՝ ի՞նչ պետք է անեն Եհովայի «սպասները կրողները» (Ես. 52:11, 12)։