Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 12/06 էջ 5
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես է ֆինանսավորվում Թագավորության գործունեությունը
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • Ինչպե՞ս է ֆինանսավորվում Եհովայի վկաների գործունեությունը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Ինչպե՞ս է մեր համաշխարհային գործը ֆինանսավորվում
    Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
  • Ինչպե՞ս է ֆինանսավորվում Եհովայի վկաների գործունեությունը
    2015 Դիտարան
Ավելին
2006 Մեր թագավորական ծառայությունը
km 12/06 էջ 5

Հարցերի արկղ

◼ Տեղին կլինի՞ արդյոք ժողովին օգնելու նպատակով ապրանքների վաճառք կամ որևէ այլ միջոցառում կազմակերպել, որի ժամանակ դրամ է հավաքվում։

Կրոնական կազմակերպություններից շատերը թիկունք են կանգնում այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են՝ ընթրիքները, ապրանքների վաճառքը կամ փառատոները, որոնց ժամանակ դրամ է հավաքվում։ Թեև ոմանք գուցե կարծեն, որ դրանք բարի նպատակների են ծառայում, սակայն այդ միջոցառումների ժամանակ իրականում պարտադիր հանգանակություն է հավաքվում։ Եհովայի վկաները այդ կերպով դրամական օգնություն չեն ստանում։

«Դիտարան» պարբերագրի 1879 թ. օգոստոս ամսվա համարում, որն այդ պարբերագրի երկրորդ թողարկումն էր, հետևյալն է ասվում այն մասին, թե ինչու մենք չենք հետևում եկեղեցիների օրինակին ու հանգանակություն չենք հավաքում. «Մենք հավատում ենք, որ «Սիոնի Դիտարան» պարբերագրին թիկունք է կանգնում ԵՀՈՎԱՆ, ահա թե ինչու մենք երբեք չենք խնդրի կամ աղերսի մարդկանց, որ օգնեն մեզ։ Եթե նա, ով ասաց թե՝ «իմն է արծաթը, եւ իմն է ոսկին», դադարի մեզ ապահովել անհրաժեշտ միջոցներով, մենք կհասկանանք, որ ժամանակն է դադարեցնել պարբերագրի լույս ընծայումը»։

Մենք շարունակում ենք հետևել աստվածաշնչյան հետևյալ սկզբունքին. «Ամեն մէկն ինչպէս որ սրտի յօժարութիւն կայ, ոչ թէ տրտմութիւնով կամ հարկադրութիւնով. որովհետեւ Աստուած սիրում է ուրախ տուողին» (Բ Կորնթ. 9։7)։ Նվիրաբերությունների արկղերը տեղադրված են Թագավորության սրահում, ուստի յուրաքանչյուր անհատ ցանկության դեպքում կարող է կամավոր նվիրաբերություն անել (Դ Թագ. 12։9)։ Նվիրաբերությունները ո՛չ հավաքում են և ո՛չ էլ տրվում որևէ բան ետ ստանալու ակնկալիքով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը