Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2006 թ. դեկտեմբերի 25–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2006 թ. նոյեմբերի 6–ով սկսվող շաբաթից մինչև դեկտեմբերի 25–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել (տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37)։]
ԴԱՍԵՐ
1. Ինչպե՞ս կարող ենք որոշել, թե ինչ խոսքեր պետք է ասենք սուրբգրային որևէ համար ներկայացնելուց առաջ։ [be, էջ 148, պարբ. 4–էջ 149, պարբ. 2]
2. Ի՞նչ մեթոդներ կարող ենք օգտագործել, որպեսզի բառերն ու արտահայտությունները ընթերցենք ճիշտ շեշտադրումով։ [be, էջ 151, պարբ. 4–էջ 152, պարբ. 3]
3. Քանի որ Աստծու Խոսքը մարդկանց սովորեցնելը լուրջ պատասխանատվություն է, ի՞նչ պետք է անենք, որ ‘ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարենք’։ [be, էջ 153, պարբ. 1–3, շրջանակ; էջ 154, պարբ. 1, 2]
4. Ի՞նչ կերպերով կարող ենք ցույց տալ ընթերցվող համարի կիրառությունը։ [be, էջ 154, պարբ. 4–էջ 155, պարբ. 3]
5. Ինչո՞ւ է կարևոր հստակ ցույց տալ նյութի գործնական արժեքը, և ի՞նչ կերպերով կարելի է դա անել։ [be, էջ 157, պարբ. 1–4, շրջանակ; էջ 158, պարբ. 1]
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ի՞նչ իմաստով էր Սողոմոնը «ժողովող»։ [bsi06, էջ 25, պարբ. 1–3]
7. Ի՞նչ առումով է «Ժողովող» գիրքը ներդաշնակ Հիսուսի ուսմունքներին։ [bsi06, էջ 26, պարբ. 16]
8. «Երգ Երգոց» գրքի կանոնականությունը փաստող ի՞նչ ապացույցներ կան։ [bsi06, էջ 28, պարբ. 3, 4]
9. Ինչպե՞ս են Մեռյալ ծովի այն ձեռագրերը, որոնք պարունակում են Եսայիայի մարգարեությունը, համոզիչ կերպով փաստում, որ այսօր մեր ձեռքի տակ եղած Աստվածաշունչը համապատասխանում է ներշնչյալ բնագրերին։ [bsi06, էջ 30, պարբ. 6]
10. Ի՞նչը կօգնի հռետորին, որ նա իր ելույթը մանրամասնորեն չգրառի։ [be, էջ 42, պարբ. 1]
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ինչպե՞ս կարող են Եհովային փնտրողները ‘հասկանալ բոլոր բաները’ (Առակ. 28։5)։
12. Ինչո՞ւ է ‘հիմարի աշխատանքն իրեն հոգնեցնում’ (Ժողովող 10։15)։
13. Ի՞նչ իմաստով էր սունամացի աղջիկը նման ‘փակված այգու’, և ինչո՞ւ կարելի է ասել, որ նա լավ օրինակ է չամուսնացած քրիստոնյա կանանց համար (Երգ 4։12)։
14. Իսրայելացիներին ասելով «հիմա եկէք ու վիճաբանենք»՝ արդյո՞ք Եհովան ուզում էր ասել, որ ինքը ցանկանում է նրանց հետ բանակցությունների միջոցով համաձայնության գալ (Ես. 1։18ա)։
15. Ինչպե՞ս կատարվեցին Եսայիա 11։6–9 խոսքերը հնում, և ո՞րն է դրանց ավելի մեծ կատարումը։