Աստվածապետական ծառայությանը դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2006 թ. հոկտեմբերի 30–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2006 թ. սեպտեմբերի 4–ով սկսվող շաբաթից մինչև հոկտեմբերի 30–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել (տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37)։]
ԴԱՍԵՐ
1. Ինչո՞ւ է խոսելիս ինքնատիրապետում դրսևորելը կարևոր, և ինչպե՞ս կարող ենք նվազեցնել մեր անհանգստությունը։ [be, էջ 135, պարբ. 5–էջ 137, պարբ. 2, շրջանակներ]
2. Երբ մեզ հարցնում են մեր համոզմունքների մասին, ինչո՞ւ պետք է ձգտենք պատասխանելիս գործածել Աստվածաշունչը։ [be, էջ 143, պարբ. 1–3]
3. Ինչպե՞ս կարող ենք ավելի հմտանալ Աստվածաշունչը գործածելու մեջ։ [be, էջ 144, շրջանակ]
4. Ինչո՞ւ է կարևոր հաճախակի օգտագործել Աստվածաշունչը ծառայության ժամանակ ուսուցանելիս, և ինչպե՞ս կարող ենք խրախուսել ունկնդիրներին գործածել այն ժողովի հանդիպումների ժամանակ։ [be, էջ 145, 146, շրջանակներ]
5. Որո՞նք են այն երկու նպատակները, որ հետապնդում ենք սուրբգրային ինչ–որ համար ներկայացնելիս։ [be, էջ 147, պարբ. 2]
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ինչո՞վ է օգտակար «Սաղմոսներ» գիրքը։ [bsi06, էջ 17, պարբ. 23]
7. Ե՞րբ է գրվել և կազմվել «Առակաց» գիրքը։ [bsi06, էջ 20, պարբ. 5]
8. Ի՞նչ է «առակը», և «Առակաց» գրքի եբրայերեն անվանումը է ինչո՞ւ է համապատասխան։ [bsi06, էջ 20, պարբ. 6]
9. Ի՞նչ է ներառում Առակաց 2։1–5-ում տրված հորդորն այն մասին, որ շարունակենք փնտրել գիտություն, հասկացողություն և խորաթափանցություն, «ինչպէս արծաթը, եւ [«ծածուկ», ԱԱ] գանձեր[ը]»։ [be, էջ 38, պարբ. 5]
10. Ինչպե՞ս է «Առակաց» գիրքը բացահայտում իր օգտակար լինելը։ [bsi06, էջ 21, պարբ. 19]
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ինչպե՞ս Դավիթը իր անձը, կամ՝ հոգին, ‘հանդարտեցրեց և հանգստացրեց մոր կաթից կտրվածի պես’, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան (Սաղ. 131։1–3)։
12. Ինչպիսի՞ մխիթարություն կարող ենք գտնել Սաղմոս 139։7–12-ում գրված ներշնչյալ խոսքերում։
13. Եհովայի մեծության ո՞ր երեսակներն են հիշատակվում 145–րդ սաղմոսում, որոնց համար կարող ենք փառաբանել Եհովային մեր աղոթքներում և ծառայության ժամանակ (Սաղ. 145։3)։
14. Եհովայի հանդեպ վախը ինչպե՞ս է «գիտելիքի սկիզբը» (ՆԱ) և «իմաստութեան սկիզբը» հանդիսանում (Առակ. 1։7; 9։10)։
15. Ի՞նչ են ներառում «իմ խօսքերը» և «իմ պատուիրանքները» արտահայտությունները՝ գրված Առակաց 7։1, 2 համարներում։