Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. սեպտեմբեր. տարածելու ենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Հատուկ ջանքեր պետք է գործադրենք առաջին այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար։ Պետք է հետևենք, որ վերայցելենք բոլոր նրանց, ում տվել ենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը՝ նպատակ ունենալով ուսումնասիրություն սկսել։ Հոկտեմբերի 1–15-ը. առաջարկում ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Հետաքրքրություն նկատելու դեպքում առաջարկիր «Արթուն կացե՛ք» գրքույկը՝ նպատակ ունենալով հետաքրքրություն զարգացնել Աստվածաշնչի հանդեպ։ Հոկտեմբերի 16–ից նոյեմբերի 12–ը. հատուկ քարոզարշավ, որի ժամանակ տարածելու ենք «Կեղծ կրոնի վերջը մո՛տ է» վերնագրով թերթիկը։ Նոյեմբերի 13–30-ը. առաջարկում ենք «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե տանտերն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկեք «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը կամ այլ հարմար թերթիկ։ Դեկտեմբեր. առաջարկում ենք 192–էջանոց ցանկացած գիրք կամ «Եհովայի վկաները քսաներորդ դարում» գրքույկը, եթե դրանք կան ժողովի պահեստում։ Եթե չկան, ապա կարելի է առաջարկել «Գիտություն» գիրքը կամ «Արթո՛ւն կացեք» գրքույկը։
◼ Երեցներին հիշեցում է տրվում, որ հետևեն «Դիտարանի» 1991 թ. հուլիսի 1–ի (էջ 21, 22, ռուս.) համարում տրված հրահանգներին, որոնք վերաբերում են ընկերակցությունից զրկված կամ ընկերակցությունից հրաժարված անհատներին, ովքեր գուցե մտադրություն ունեն վերականգնվելու։
◼ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի սեպտեմբերի համարում (էջ 3–6) բերվում են մի շարք փոփոխություններ «Հայտնություն. փառահեղ գագաթնակետը մոտ է» գրքի համար, որոնք յուրաքանչյուր քարոզիչ պետք է նշի գրքի իր անձնական օրինակում։
◼ Ժողովների երեցները պետք է հոգ տանեն, որ ստուգվի Թագավորության սրահի վիճակը, որն արվում է ամեն տարի, և համապատասխան միջոցներ ձեռնարկեն, ինչպես նշվում է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2003 թ. օգոստոսի համարում (էջ 4, 5)։ Շրջանային վերակացուն իր այցելության ժամանակ պետք է ստուգի՝ այդ ամենն արված է, թե՝ ոչ։ Եթե ժողովն իր Սրահն ունի, ապա Սրահի համար պատասխանատու ժողովի քարտուղարը պետք է ստուգի այդ հարցին վերաբերող բոլոր իրավաբանական փաստաթղթերը։