Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2006 թ. օգոստոսի 28–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2006 թ. հուլիսի 3–ով սկսվող շաբաթից մինչև օգոստոսի 28–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել (տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37)։]
ԴԱՍԵՐ
1. Ինչպե՞ս է տեսողական կապը օգնում մեզ դառնալ ավելի լավ ուսուցիչներ (Մատթ. 19։25, 26, ԷԹ; Գործք 14։9, 10, ԱՆԹ)։ [be, էջ 124, պարբ. 3–էջ 125, պարբ. 3]
2. Ինչո՞ւ է կարևոր, որ խոսքը բնական հնչի, և ի՞նչը կօգնի մեզ բնական արտահայտվել քարոզչական ծառայության ժամանակ։ [be, էջ 128, պարբ. 1–5, շրջանակ]
3. Ինչո՞ւ մենք պետք է մաքուր արտաքին տեսք ունենանք։ [be, էջ 131, պարբ. 1–3]
4. Ի՞նչ դեր պետք է ունենան ‘ամոթխածությունն ու պարկեշտությունը’ մեր հագուստի ու հարդարանքի հարցում (Ա Տիմոթ. 2։9)։ [be, էջ 131, պարբ. 4–էջ 132, պարբ. 1]
5. Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կիրառելը ցույց կտա, որ մեր արտաքին տեսքը աշխարհի հանդեպ սեր չի արտահայտում։ [be, էջ 133, պարբ. 2, 3]
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ո՞րն է կարդալ իմանալու մեծագույն օգուտը։ [be, էջ 21, պարբ. 3]
7. Ինչո՞վ է որոշվում անհատի իմաստուն կամ հիմար լինելը (Առակ. 14։2)։ [w04 15.11, էջ 26, պարբ. 5]
8. Ինչո՞ւ է «գիտութիւնը դիւրին» հասկացողություն ունեցող մարդու համար (Առակ. 14։6)։ [w04 15.11, էջ 28, պարբ. 3, 4]
9. Ի՞նչ է ուսումնասիրությունը։ [be, էջ 27, պարբ. 3]
10. Եհովայի ստեղծագործությունների շուրջ խորհելն ինչպե՞ս պետք է ազդի մեզ վրա։ [w04 15.11, էջ 8, պարբ. 4]
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ի՞նչ իմաստով էին «աղաւնիի թեւերը.... արծաթով պատած, եւ նորանց փետուրները՝ դեղին ոսկիով» (Սաղ. 68։13)։
12. Ի՞նչ պատճառով Ասափը քիչ մնաց, որ սայթաքեր և չաներ այն, ինչ ճիշտ էր, և ինչի՞ շնորհիվ նրա մտածելակերպը ուղղվեց (Սաղ. 73։2, 3, 17)։
13. Ինչո՞ւ էր իսրայելացիներին տրվող մանանան կոչվում «երկնքի ցորենը» և «հրեշտակների հաց[ը]» (Սաղ. 78։24, 25)։
14. Ի՞նչ է ‘Բարձրյալի ծածկոցը’, և ինչպե՞ս կարող ենք ‘բնակվել’ այնտեղ (Սաղ. 91։1, 2)։
15. Ի՞նչ իմաստով է Եհովայի համար «պատուական», կամ՝ թանկ «սուրբերի», այսինքն՝ իրեն նվիրվածների մահը (Սաղ. 116։15)։