Լավ օրինակ բոլոր տարիքի մարդկանց համար
Նա ջերմ, մտերիմ փոխհարաբերություններ ուներ Աստծու հետ։ Նա իր կյանքը նվիրել էր Եհովայի կամքը կատարելուն։ Նա քայլեց ճշմարիտ Աստծու հետ և օրհնություններ ստացավ։ Խոսքը Նոյի մասին է՝ մի մարդու, որը լավ օրինակ է թե՛ երիտասարդների և թե՛ տարեցների համար (Ծննդ. 6։9, ԱԱ)։ «Նոյ. նա քայլեց Աստծու հետ» տեսաֆիլմը (ռուս.) կօգնի քեզ պատկերացնել, թե ինչ կյանքով է ապրել Նոյը, ինչու նա արժանացավ Եհովայի օրհնությանը, և թե ինչպես կարող ես ընդօրինակել նրա լավ հատկությունները։
Թվային տեսասկավառակի վրա թողարկված այս տեսաֆիլմում կան նաև կրկնության հարցեր։ Դիտիր ֆիլմը և հետո պատասխանիր ներքոհիշյալ հարցերին. 1) Ի՞նչ սխալ արարք գործեցին որոշ հրեշտակներ, և ովքե՞ր էին հսկաները (Ծննդ. 6։1, 2, 4)։ 2) Ինչո՞ւ էին մարդիկ այդքան չարացել, և ինչպիսի՞ զգացումներ ուներ Աստված այդ առնչությամբ (Ծննդ. 6։4–6)։ 3) Ինչո՞վ էր Նոյը տարբերվում մյուս մարդկանցից (Ծննդ. 6։22)։ 4) Ինչպե՞ս չարերը ոչնչացվեցին (Ծննդ. 6։17)։ 5) Ինչպիսի՞ չափեր ուներ տապանը (Ծննդ. 6։15)։ 6) Ուրիշ ի՞նչ գործ էր անում Նոյը, և ինչպիսի՞ն եղավ մարդկանց արձագանքը (Մատթ. 24։38, 39; Բ Պետ. 2։5)։ 7) Տապանում յուրաքանչյուր տեսակից քանի՞ կենդանի կար (Ծննդ. 7։2, 3, 8, 9)։ 8) Որքա՞ն ժամանակ եկավ անձրևը, և որքա՞ն ժամանակ երկիրը ջրով ծածկված մնաց (Ծննդ. 7։11, 12; 8։3, 4)։ 9) Ինչի՞ շնորհիվ Նոյը և իր ընտանիքը փրկվեցին (Ծննդ. 6։18, 22; 7։5)։ 10) Որտե՞ղ կանգ առավ տապանը (Ծննդ. 8։4)։ 11) Ինչպե՞ս Նոյն իմացավ, որ կարելի է դուրս գալ տապանից (Ծննդ. 8։6–12)։ 12) Ի՞նչ արեց Նոյը, երբ դուրս եկավ տապանից (Ծննդ. 8։20–22)։ 13) Ի՞նչ է խորհրդանշում ծիածանը (Ծննդ. 9։8–16)։ 14) Ի՞նչ է նշանակում ‘քայլել Աստծու հետ’ (Ծննդ. 6։9 ԱԱ, 22; 7։5)։ 15) Ի՞նչ պետք է անենք մենք, որ կարողանանք հանդիպել Նոյին Դրախտում (Մատթ. 28։19, 20; Ա Պետ. 2։21)։
Ի՞նչ սովորեցիր Աստվածաշնչից հավատարիմ և հնազանդ Նոյի մասին, նաև այն մասին, թե ինչպես կարող ես քայլել ‘Աստծու հետ’ և վստահություն ունենալ, որ Եհովան կարո՛ղ է փրկել իր ժամանակակից ծառաներին (Ծննդ. 7։1; Առակ. 10։16; Եբր. 11։7; Բ Պետ. 2։9)։