Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Երբ վերայցելես հետաքրքրություն ցույց տված անհատներին, այդ թվում նրանց, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին կամ աստվածապետական մյուս միջոցառումներին, սակայն ակտիվորեն չեն համագործակցում կազմակերպության հետ, ուշադրություն դարձրու «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» նոր գիրքն առաջարկելու վրա։ Նպատակ ունեցիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսել այդ գրքով։ Հունիս. առաջարկելու ենք «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե անհատն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկիր «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։ Հուլիս. 32–էջանոց ցանկացած գրքույկ, որ կա ժողովի պահեստում։
◼ Ապրիլ ամսից սկսած՝ 2006 թ. մարզային համաժողովի պլակետկաները ավտոմատ կերպով կկցվեն ժողովների պատվերներին։ Դրանց համար առանձին պատվեր ուղարկելու կարիք չկա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ժողովում օտարալեզու խումբ կա։ Պլակետկաներ կուղարկվեն «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի պատվերի քանակից 40 տոկոսով ավելի շատ։ Եթե լրացուցիչ պլակետկաների անհրաժեշտություն լինի, դրանք պետք է պատվիրել «Գրականության պատվերի բլանկով» (S-14)։ Հարկավոր է բոլոր ցանկացողների համար պլակետկաների պլաստմասսայե շապիկներ պատվիրել։
◼ Ժողովների քարտուղարները պետք է հոգ տանեն, որ ժողովում բավարար քանակությամբ լինեն հետևյալ բլանկները՝ «Ընդհանուր ռահվիրայական ծառայության դիմում» (S-205), «Ենթառահվիրայական ծառայության դիմում» (S-205b)։ Դրանք կարելի է պատվիրել «Գրականության պատվերի բլանկով» (S-14)։ Բլանկներ պետք է ունենալ առնվազն մեկ տարվա համար։ Ստուգեք ընդհանուր ռահվիրայական ծառայության բոլոր դիմումները՝ հավաստիանալու համար, որ դրանք ամբողջությամբ են լրացված։
◼ Մասնաճյուղին անհրաժեշտ են բոլոր նախագահող վերակացուների և քարտուղարների, ինչպես նաև հեռավոր տարածքներում գործող խմբերի համար պատասխանատու եղբայրների հասցեների ու հեռախոսահամարների վերջին տվյալները։ Եթե դրանց մեջ որևէ փոփոխություն տեղի ունենա, ժողովի Ծառայողական կոմիտեն պետք է առանց հետաձգելու լրացնի, ստորագրի և մասնաճյուղ ուղարկի «Նախագահող վերակացուի/քարտուղարի հասցեի փոփոխություն» (S-29) բլանկը։ Հեռախոսային կոդը փոխվելու դեպքում նույնպես հարկավոր է տեղյակ պահել։