Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/06 էջ 1
  • Ինչպես պահպանենք մեր եռանդը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես պահպանենք մեր եռանդը
  • 2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • «Ոգով բոցավառվե՛ք»
    2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Եռանդագին հռչակենք բարի լուրը
    2000 Դիտարան
  • «Բարի գործերի նախանձախնդի՞ր» ես
    2013 Դիտարան
  • Նախանձախնդիր եղիր ճշմարիտ երկրպագության հանդեպ
    2010 Դիտարան
Ավելին
2006 Մեր թագավորական ծառայությունը
km 4/06 էջ 1

Ինչպես պահպանենք մեր եռանդը

1 Ծառայության մեջ Ապողոսի դրսևորած եռանդը մեզ հիշեցնում է այսօրվա քրիստոնյաների եռանդի մասին, որ նրանք դրսևորում են հատկապես քարոզչության մեջ (Գործք 18։24–28)։ Մեզ բոլորիս հետևյալ հորդորն է տրվում. «Ջանքի մէջ՝ թոյլ չ’լինիք. հոգովը ջերմեռանդ եղէք» (Հռովմ. 12։11)։ Ի՞նչը կօգնի մեզ, որ քարոզչական ծառայությանը մասնակցելու գործում եռանդ ունենանք ու պահպանենք այն։

2 Գիտելիքներ ձեռք բերելով՝ ավելի եռանդուն ենք դառնում։ Այն բանից հետո, երբ Հիսուսը հայտնվեց իր երկու աշակերտներին և «բոլոր մարգարէներիցը մեկն[եց] նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրուած էր իր մասին», նրանք ասացին. «Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբոր ճանապարհին մեզ հետ խօսում էր» (Ղուկ. 24։27, 32)։ Մի՞թե մեր սրտերը նույնպես ոգևորվածությունից չեն ցնծում, երբ ավելի մեծ հասկացողություն ենք ձեռք բերում Աստծու Խոսքի մասին։ Այո՛, մեր հավատն ամրանում է գիտելիքների շնորհիվ։ Հռովմայեցիս 10։17–ում ասվում է. «Հաւատքը լսելուցն է»։ Երբ մեր սրտերը Եհովայի խոստումների հանդեպ վստահությամբ են լցվում, մենք պարզապես չենք կարողանում մարդկանց չպատմել մեր իմացած բաների մասին (Սաղ. 145։7; Գործք 4։20)։

3 Եհովայի հանդեպ մեր սերն ու ծառայության հանդեպ մեր եռանդը պահպանելու համար մենք չենք կարող ապավինել միայն նախկինում ստացած մեր գիտելիքներին։ Մենք պետք է շարունակենք խորացնել ճշմարտության մասին մեր գիտելիքները, ինչպես նաև Եհովայի հանդեպ մեր սերը։ Հակառակ դեպքում՝ նրան մատուցած մեր ծառայությունը աստիճանաբար կսկսի մեխանիկական բնույթ կրել (Յայտն. 2։4)։ Աստծու Խոսքը մեզ հորդորում է «աճ[ել] Աստուծոյ գիտութեան մէջ» (Կող. 1։9, 10)։

4 Ուսումնասիրության մեր սովորությունները։ Մենք պետք է քննենք, թե ուսումնասիրության ինչ սովորություններ ունենք։ Օրինակ՝ հնարավոր է, որ «Դիտարանի» ուսումնասիրության հոդվածներում ընդգծում ենք հարցերի պատասխանները և ճիշտ մեկնաբանություններ ենք տալիս։ Բայց արդյոք բաց անո՞ւմ ենք մեջբերված սուրբգրային համարները և խորհո՞ւմ ենք այն բանի շուրջ, թե ինչպես կարող ենք այդ նյութը կիրառել կյանքում։ Աստվածաշնչի շաբաթական ընթերցանությունն անելուց բացի, ջանքեր գործադրո՞ւմ ենք լրացուցիչ փնտրտուքներ կատարելու համար, եթե մեր հանգամանքները թույլ են տալիս, և մտածո՞ւմ ենք, թե ինչ կարող ենք սովորել մեր կարդացածից (Սաղ. 77։11, 12; Առակ. 2։1–5)։ Որքա՜ն օգտակար է Աստծու Խոսքի շուրջ խորհելը և դրանով կլանված լինելը (Ա Տիմոթ. 4։15, 16)։ Այսպիսի իմաստալից ուսումնասիրությունը կզորացնի մեզ և կմղի «բարի գործեր» կատարելու (Տիտոս 2։14)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը