Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. հունվար. «Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը կամ «Դուք Կրնաք Յաւիտեան Ապրիլ Երկրային Դրախտի մը Մէջ» գիրքը, եթե այն կա ժողովի պահեստում։ Փետրվար. «Մոտեցիր Եհովային» գիրքը։ Եթե այն չկա ժողովի պահեստում, կարելի է առաջարկել «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով» գիրքը (ռուս.) կամ 192–էջանոց ցանկացած գիրք, որ կա ժողովի պահեստում։ Մարտ. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» նոր գիրքը։ Ձգտիր Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։ Ապրիլ. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրի առանձին համարներ։ Երբ վերայցելեք հետաքրքրություն ցույց տված անհատներին, այդ թվում նրանց, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին կամ աստվածապետական մյուս միջոցառումներին, սակայն ակտիվորեն չեն համագործակցում կազմակերպության հետ, ուշադրություն դարձրեք «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» նոր գիրքն առաջարկելու վրա։ Նպատակ ունեցիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսել այդ գրքով։
◼ Քանի որ ապրիլն ունի հինգ շաբաթ–կիրակի օր, այդ ամիսը ենթառահվիրայության հրաշալի ժամանակ կարող է լինել։
◼ Սկսած փետրվար ամսից (մարտի 5–ից ոչ ուշ)՝ շրջանային վերակացուները կներկայացնեն «Դու կարող ես խաղաղ կյանք վայելել այսօր և հավիտյան» վերնագրով նոր հանրային ելույթը։
◼ Ժողովները պետք է համապատասխան պատրաստություններ տեսնեն Հիշատակի երեկոյի կապակցությամբ, որն այս տարի տեղի կունենա ապրիլի 12–ին՝ չորեքշաբթի օրը՝ արևամուտից հետո։ Թեև ելույթը կարող է արևամուտից առաջ ներկայացվել, սակայն խորհրդանիշները նախքան արևամուտը չպետք է փոխանցվեն։ Տեղի աղբյուրներից տեղեկացեք, թե երբ է ձեր տեղանքում արևը մայր մտնելու։ Թեև ցանկալի է, որ յուրաքանչյուր ժողով առանձին անցկացնի Հիշատակի երեկոն, սակայն միշտ չէ, որ դա հնարավոր է։ Եթե մի քանի ժողովներ օգտվում են միևնույն Թագավորության սրահից, հավանաբար հարկ կլինի, որ ժողովներից մեկը կամ մի քանիսը մեկ ուրիշ շենք գտնեն։ Խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում իրար հաջորդող ծրագրերի միջև առնվազն 40 րոպե ընդմիջում տալ, որպեսզի բոլորը կարողանան լիարժեք օգուտներ քաղել միջոցառումից։ Ուշադիր պետք է լինել երթևեկության և ավտոմեքենաները կանգնեցնելու հարցում, այդ թվում նաև ուղևորների՝ փոխադրամիջոց նստելու և իջնելու հարցում։ Ելնելով տեղի պայմաններից՝ երեցների խորհուրդը պետք է որոշի, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել։
◼ Եթե պլանավորում եք ճանապարհորդել օտար երկիր և ուզում եք այնտեղ ներկա գտնվել ժողովի հանդիպումներին, շրջանային կամ մարզային համաժողովներին, ապա օրերի, ժամերի ու անցկացվելիք վայրերի հասցեների մասին տեղեկանալու համար հարկավոր է գրավոր հարցում ուղարկել այն մասնաճյուղ, որի հսկողության տակ գտնվում է տվյալ երկիրը։ Մասնաճյուղերի հասցեները տրվում են վերջին «Տարեգրքի» (ռուս.) վերջին էջում։