Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. դեկտեմբեր. 192–էջանոց ցանկացած գիրք, որ առկա է ժողովի պահեստում։ Եթե անհատը չի ցանկանում վերցնել գիրքը, ապա առաջարկիր «Արթո՛ւն կացեք» գրքույկը։ Հունվար. «Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը կամ «Դուք Կրնաք Յաւիտեան Ապրիլ Երկրային Դրախտի մը Մէջ» գիրքը, եթե այն կա ժողովի պահեստում։ Փետրվար. «Մոտեցիր Եհովային» գիրքը։ Եթե այն չկա ժողովի պահեստում, կարելի է առաջարկել «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով» գիրքը (ռուս.) կամ 192–էջանոց ցանկացած գիրք, որ կա ժողովի պահեստում։ Մարտ. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» նոր գիրքը։ Ձգտիր Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։
◼ Շուտով յուրաքանչյուր ժողով կստանա իր լեզվով Հիշատակի երեկոյի հրավիրատոմսեր 2006 թվականի համար։ Եթե ձեր տարածքում ապրում են օտարախոս բնակիչներ և դուք կցանկանայիք այդ լեզուներով որոշակի քանակությամբ հրավիրատոմսեր ունենալ, պետք է «Գրականության պատվերի բլանկով» (S-14) պատվիրեք դրանք հնարավորին չափ շուտ։ Լեզուների ցանկը, որոնցով հրավիրատոմսերն առկա են, դուք կգտնեք «Հայտարարություն՝ բոլոր ժողովներին» նամակում, որն ուղարկվում է ամեն ամիս։ Խնդրում ենք, հրավիրատոմսեր պատվիրեք միայն այն լեզուներով, որոնք անհրաժեշտ են ձեր տարածքի համար։
◼ Նկատի ունեցեք, որ 2007 թվականի Հիշատակի երեկոն կանցկացվի ապրիլի 2–ին՝ երկուշաբթի օրը՝ արևամուտից հետո։ Այս մասին նախօրոք է հայտարարվում, որպեսզի եղբայրները կարողանան հարմար սրահներ վարձել, եթե միևնույն Թագավորության սրահից օգտվում են մի քանի ժողովներ, և այլ դահլիճներ փնտրելու անհրաժեշտություն է զգացվում։ Նման դեպքերում երեցները պետք է համաձայնության գան դահլիճի ղեկավարության հետ, որպեսզի շենքում անցկացվող այլ միջոցառումները չխանգարեն Երեկոն խաղաղ ու կազմակերպված ձևով անցկացնելուն։
◼ Հաշվի առնելով Հիշատակի երեկոյի կարևորությունը՝ այս հանդիպմանը ելույթ ներկայացնող եղբորը նշանակելիս երեցների խորհուրդը պետք է ընտրի առավել փորձառու երեցներից որևէ մեկին՝ նրանց հերթով նշանակելու կամ ելույթը ամեն տարի միևնույն եղբորը հանձնարարելու փոխարեն։ Եթե ժողովում կա օծյալ երեց, և նա բավականին ընդունակ է ելույթ ներկայացնելու, պետք է նրան նշանակել։
◼ Սկսած 2006 թ. ապրիլի 17–ով սկսվող շաբաթից ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպմանը քննարկելու ենք «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Հարկավոր է հոգ տանել, որ մինչև այդ ժամանակը ժողովում բավական քանակությամբ հրատարակություններ լինեն։