Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 5/05 էջ 1
  • Եհովայի օրը մոտ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովայի օրը մոտ է
  • 2005 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Թագավորությունն իշխում է
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Արթո՛ւն կացէք»
    2000 Դիտարան
  • Սովորենք աստվածաշնչյան մարգարեություններից
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
2005 Մեր թագավորական ծառայությունը
km 5/05 էջ 1

Եհովայի օրը մոտ է

1 Քրիստոնյաները բաղձանքով սպասում են Եհովայի օրվան, երբ նա կկործանի իրերի ներկա համակարգը և արդար նոր աշխարհ կհաստատի (Բ Պետ. 3։12, 13)։ Քանի որ չգիտենք, թե կոնկրետ երբ է գալու այդ օրը, պետք է արթուն մնանք և օգնենք ուրիշներին էլ նույնը անել (Եզեկ. 33։7–9; Մատթ. 24։42–44)։ Աստծու մարգարեական Խոսքի շուրջ խորհրդածելով՝ ավելի կխորացնենք մեր համոզվածությունն այն բանում, որ «մօտ է Տիրոջ մեծ օրը» (Սոփ. 1։14)։

2 Աշխարհակալ ուժերի երթը։ Ինչպես արձանագրված է Յայտնութիւն 17։9–11-ում, Հովհաննես առաքյալը հիշատակում է «եօթը թագաւորներ[ի]» մասին, որոնք ներկայացնում են իրար հաջորդող յոթ աշխարհակալ ուժերին։ Հովհաննեսը նաև նշում է ‘ութերորդ թագավորի’ մասին, որն այժմ ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպությանը։ Պե՞տք է ակնկալենք, որ աշխարհի թատերաբեմի վրա կհայտնվեն այլ աշխարհակալ ուժեր։ Ո՛չ, մարգարեությունը հայտնում է, որ այս ութերորդ թագավորը «կորուստն է գնում», և նրանից հետո ուրիշ երկրային թագավորների մասին չի հիշատակվում։ Այս մարգարեությունը օգնո՞ւմ է քեզ տեսնել, թե որ ժամանակում ենք ապրում։

3 Դանիէլ 2։31–45-ն օգնում է մեզ հասկացողություն ձեռք բերել Եհովայի օրվա գալու վերաբերյալ։ Այդ մարգարեության մեջ հսկայական արձանը, որ երազում տեսել էր Նաբուգոդոնոսորը, ներկայացնում է աշխարհակալ ուժերի երթը։ Այս ուժերից յուրաքանչյուրն արդեն հայտնվել է թատերաբեմում։ Իսկ մենք ո՞ր աշխարհակալ ուժի օրերում ենք ապրում։ Մենք ապրում ենք արձանի ոտքերով խորհրդանշված աշխարհակալ ուժի օրերում։ Մարգարեությունը հստակ նկարագրում է, թե հետո ինչ է տեղի ունենալու։ Մարդկային կառավարությունները ամբողջովին կոչնչացվեն՝ ճանապարհ բացելով մի թագավորության համար, «որ յաւիտեանս չի աւերուիլ»։ Այս ամենը օգնո՞ւմ է քեզ տեսնել, որ Եհովայի օրը մոտ է։

4 Ավելի շատ ապացույցներ։ Ուրիշ ապացույցներ էլ կան, որոնք ցույց են տալիս, որ Եհովայի օրը մոտ է։ Մենք տեսնում ենք Պողոս առաքյալի նախագուշակած խոսքերի կատարումը, թե վերջին օրերում ապրող մարդիկ ինչ հատկություններ են դրսևորելու (Բ Տիմոթ. 3։1–5)։ Նաև մենք մասնակցում ենք ամբողջ աշխարհում վկայություն տալու գործին, որը պետք է կատարվի, նախքան վերջը կգա (Մատթ. 24։14)։ Եկեք շարունակենք ծառայել հրատապության զգացումով, ինչպես հրեշտակը, որն ազդարարեց. «Վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք նորան. որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ» (Յայտն. 14։6, 7)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը