Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. մարտ. առաջարկելու ենք «Արթո՛ւն կացեք» գրքույկը։ Եթե անհատն անկեղծ հետաքրքրություն ցույց տա, առաջարկիր «Գիտություն» գիրքը և ջանքեր գործադրիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելու։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրի առանձին համարներ։ Երբ վերայցելես հետաքրքրություն ցույց տված անհատներին, այդ թվում նրանց, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին կամ աստվածապետական մյուս միջոցառումներին, սակայն ակտիվորեն չեն համագործակցում կազմակերպության հետ, առաջարկիր «Երկըրպագիր Աստծուն» գիրքը։ Մեր նպատակը պետք է լինի Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելը հատկապես այն անհատների հետ, ովքեր արդեն ուսումնասիրել են «Գիտություն» գիրքը և «Աստված պահանջում է» գրքույկը։ Հունիս. առաջարկելու ենք «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե անհատն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկիր «Աստված պահանջում է» գրքույկը։ Ձգտիր Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։
◼ Ժողովները պետք է «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի վերջին համարները հնարավորին չափ շուտ բաժանեն քարոզիչներին։ Այդպիսով նրանք կունենան իրենց անձնական օրինակները, ինչպես նաև նախապես կծանոթանան պարբերագրերի բովանդակությանը մինչև ծառայության մեջ դրանք առաջարկելը։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը նույնպես հարկավոր է բաժանել քարոզիչներին ստանալուց անմիջապես հետո։ Թերթիկը կարելի է տալ քարոզիչներին ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպմանը։
◼ Եթե պլանավորում եք ճանապարհորդել օտար երկիր և ուզում եք այնտեղ ներկա գտնվել ժողովի հանդիպումներին, շրջանային կամ մարզային համաժողովի, ապա օրերի, ժամերի և անցկացվելիք վայրերի հասցեների մասին տեղեկանալու համար հարկավոր է գրավոր հարցում ուղարկել այն մասնաճյուղ, որի հսկողության տակ գտնվում է տվյալ երկիրը։ Մասնաճյուղերի հասցեները տրվում են վերջին «Տարեգրքի» (ռուս.) վերջին էջում։
◼ Ժողովների քարտուղարները պետք է հոգ տանեն, որ ժողովում բավարար քանակությամբ լինեն հետևյալ բլանկները՝ «Ընդհանուր ռահվիրայական ծառայության դիմում» (S-205), «Ենթառահվիրայական ծառայության դիմում» (S-205b)։ Դրանք կարելի է պատվիրել «Գրականության պատվերի բլանկով» (S-14)։ Պատվիրեք առնվազն մեկ տարվա համար։
◼ Հիշատակի երեկոն կկայանա 2005 թ. մարտի 24–ին՝ հինգշաբթի օրը։ Եթե ձեր ժողովի հանդիպումներից որևէ մեկը անցկացվում է հինգշաբթի օրը, ապա այն պետք է տեղափոխել շաբաթվա մեկ ուրիշ օր, եթե Թագավորության սրահն ազատ է։ Իսկ եթե դա Ծառայողական հանդիպումն է և տեղափոխել հնարավոր չէ, ապա ծրագրի այն կետերը, որոնք հատկապես կարևոր են ձեր ժողովի համար, կարելի է ներառել Ծառայողական հանդիպումներից մեկի ծրագրում։
◼ Շատ քարոզիչներ զանգահարում են մասնաճյուղ՝ տեղեկություններ ստանալու ժամանակակից ոճով ներկայացված Թագավորության երգերի որոշ ձայնագրությունների վերաբերյալ, որոնք վերջերս սկսել են տարածվել Եհովայի վկաների մեջ։ Նրանք ուզում են իմանալ, թե արդյոք այդ ձայնագրությունները ունե՞ն կազմակերպության հավանությունը։ Մենք տեղյակ ենք դրանց մասին և ցանկանում ենք հայտնել, որ այդ ձայնագրությունները չունեն մեր հավանությունը։ Խնդրում ենք, մի՛ տարածեք դրանք և մի՛ տեղավորեք Ինտերնետի հանգույցներում։ Վստահ ենք, որ այս տեղեկությունը կպարզաբանի այդ հարցը։