Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. Դեկտեմբեր. «Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» կամ «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն Է, թե՝ Մարդոց» գիրքը։ Հունվար. 192 էջանոց ցանկացած գիրք, որ ունեք ժողովի պահեստում։ Փետրվար. Առաջարկելու ենք «Մոտեցիր Եհովային» գիրքը։ Եթե ժողովում չկա այս հրատարակությունից, կարելի է առաջարկել «Յայտնութիւն. Անոր Հոյակապ Յանգումը Մօտ Է» գիրքը։ Մարտ. «Արթո՛ւն կացեք» գրքույկը։ Եթե անհատն անկեղծ հետաքրքրություն է ցույց տալիս, առաջարկիր «Գիտություն» գիրքը և ջանքեր գործադրիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելու համար։
◼ «Արթնացե՛ք»–ի 2005 թ. հունվարի 22–ի (ռուս.) համարում տպագրվել է «Փոխըմբռնում բժշկի հետ» վերնագրով հոդվածների շարք, որի նպատակն է օգնել մարդկանց փոխըմբռնման հասնել բժիշկների հետ։ Սակայն այդ հոդվածները, անկասկած, կհետաքրքրեն նաև բժիշկներին, քանի որ դրանցում խոսվում է այն մասին, թե ինչու է Աստվածաշնչի հույսի պատգամը գրավել որոշ բժիշկների։ Թերևս ցանկանաս պատվիրել այս համարի լրացուցիչ օրինակներ ու հատուկ ջանքեր գործադրես դրանից տալ քո բժշկին, ինչպես նաև բուժանձնակազմի մյուս անդամներին։ Ժողովները պետք է անմիջապես տեղեկացնեն մասնաճյուղին այս համարի լրացուցիչ պատվերների մասին։
◼ Շուտով յուրաքանչյուր ժողով կստանա իր լեզվով Հիշատակի երեկոյի հրավիրատոմսեր 2005 թվականի համար։ Եթե ձեր տարածքում ապրում են օտարախոս բնակիչներ և դուք կցանկանայիք այդ լեզուներով որոշակի քանակությամբ հրավիրատոմսեր ունենալ, պետք է «Գրականության պատվերի բլանկով» (S-14) պատվիրեք դրանք հնարավորին չափ շուտ։ Լեզուների ցանկը, որոնցով հրավիրատոմսերն առկա են, դուք կգտնեք «Հայտարարություն՝ բոլոր ժողովներին» նամակում, որն ուղարկվում է ամեն ամիս։ Խնդրում ենք, հրավիրատոմսեր պատվիրեք միայն այն լեզուներով, որոնք անհրաժեշտ են ձեր տարածքի համար։
◼ Նկատի ունեցեք, որ 2006 թվականի Հիշատակի երեկոն կանցկացվի ապրիլի 12–ին՝ չորեքշաբթի օրը՝ արևամուտից հետո։ Այս մասին նախօրոք է հայտարարվում, որպեսզի եղբայրները կարողանան հարմար սրահներ վարձել, եթե միևնույն Թագավորության սրահից օգտվում են մի քանի ժողովներ, և այլ դահլիճներ փնտրելու անհրաժեշտություն է զգացվում։ Նման դեպքերում երեցները պետք է համաձայնության գան դահլիճի ղեկավարության հետ, որպեսզի շենքում անցկացվող այլ միջոցառումները չխանգարեն Երեկոն խաղաղ ու կազմակերպված ձևով անցկացնելուն։
◼ Հաշվի առնելով Հիշատակի երեկոյի կարևորությունը՝ այս հանդիպմանը ելույթ ներկայացնող եղբորը նշանակելիս երեցների խորհուրդը պետք է ընտրի առավել փորձառու երեցներից որևէ մեկին՝ նրանց հերթով նշանակելու կամ ելույթը ամեն տարի միևնույն եղբորը հանձնարարելու փոխարեն։ Եթե ժողովում կա օծյալ երեց, և նա ի վիճակի է ելույթ ունենալու, պետք է նրան նշանակել։
◼ Սկսած 2005 թ. հունիսի 27–ով սկսվող շաբաթից՝ ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպումներին կուսումնասիրենք «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։