Հարցերի արկղ
◼ Ինչպե՞ս պետք է կատարենք ժողովում ստացած հանձնարարությունները։
Եհովայի երկրպագուների միացյալ ջանքերի շնորհիվ է, որ քրիստոնեական ժողովը կազմակերպված ձևով է գործում (Ա Կորնթ. 14։33, 40)։ Մտածիր, թե ինչ է արվում միայն մեկ հանդիպում անցկացնելու համար։ Ծրագիրը պատրաստելուց բացի, կան շատ գործեր, որ հարկավոր է անել հանդիպումից առաջ և հետո, որոնք հանձնարարվում են տարբեր եղբայրների ու քույրերի։ Ուրիշ գործեր էլ կան, որ աննկատ են մնում։ Դրանք նույնպես կարևոր են։ Ինչպե՞ս կարող է մեզանից յուրաքանչյուրը իր աջակցությունը ցույց տալ այս հարցում։
Պատրաստակամ եղիր։ Պատրաստակամության ոգի դրսևորող անհատը միշտ էլ անելու բան կգտնի (Սաղ. 110։3)։ Հոգատարություն ցույց տուր հիվանդ և տարեց անհատների հանդեպ։ Մասնակցիր Թագավորության սրահի մաքրությանը։ Շատ գործեր կարող ենք անել առանց հատուկ հրավեր ստանալու։ Պարզապես պետք է օգնելու ցանկություն ունենանք։
Համեստ եղիր։ Համեստ անհատները ուրախություն են ստանում ուրիշներին ծառայելուց (Ղուկ. 9։48)։ Համեստություն դրսևորելով՝ մենք չենք վերցնի ավելի շատ պարտականություններ, քան իրականում ի վիճակի ենք անելու։ Դեռ ավելին, համեստությունը մեզ ետ կպահի այն գործերից, որոնք անելու լիազորություն չունենք (Առակ. 11։2, ՆԱ)։
Հուսալի եղիր։ Մովսեսին խորհուրդ տրվեց «հաւատարիմ», կամ՝ հուսալի տղամարդիկ ընտրել, որոնք կարող էին իրենց վրա պատասխանատվություն վերցնել վաղեմի Իսրայելում (Ելից 18։21)։ Այդ նույն հատկությունը հարկավոր է նաև այսօր դրսևորել։ Քեզ տրված յուրաքանչյուր հանձնարարություն բարեխղճորեն կատարիր (Ղուկ. 16։10)։ Եթե ի վիճակի չես ինչ–որ առաջադրանք կատարելու, միջոցներ ձեռնարկիր, որպեսզի մեկ ուրիշը կատարի այն։
Լավագույնն արա։ Քրիստոնյաներին հորդոր է տրվում, որ նույնիսկ հոգևորի հետ կապ չունեցող գործերը սրտանց կատարեն (Կող. 3։22–24)։ Այդպես վարվելու ավելի մեծ պատճառ ունենք ճշմարիտ երկրպագության հետ կապված գործերն անելիս։ Նույնիսկ եթե քեզ տրված հանձնարարությունը փոքր գործ է, այն լավ կատարելը օգուտ է բերում ժողովին։
Յուրաքանչյուր հանձնարարություն մեր առջև հնարավորություն է բաց անում Եհովայի և մեր եղբայրների հանդեպ մեր սերը ցույց տալու (Մատթ. 22։37–39)։ Եկե՛ք հավատարմորեն կատարենք ցանկացած հանձնարարություն, որ մեզ վստահվում է ժողովում։