Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2004 թ. հոկտեմբերի 24–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է սեպտեմբերի 6–ով սկսվող շաբաթից մինչև հոկտեմբերի 24–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել. տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37։]
ԴԱՍԵՐ
1. Ինչպե՞ս կարող ենք դրական մոտեցում հանդես բերել, երբ քրիստոնեական գործունեության որևէ ոլորտի վերաբերյալ ելույթ ենք ներկայացնում։ [1, be, էջ 203, պարբ. 3–ից մինչև էջ 204, պարբ. 1] Եթե վստահություն ունենք, որ մեր հավատակիցները սիրում են Եհովային և ցանկանում են հաճեցնել նրան, ապա դա կարտացոլվի մեր խոսքերում (Բ Թեսաղ. 3։4, 5; Փիլիմ. 21)։ Նույնիսկ եթե խրատելու կարիք կա, ելույթին կարելի է դրական ուղղվածություն հաղորդել, եթե գլխավորապես շեշտը դնենք այն բանի վրա, թե ինչպես խուսափել մեղավոր գործերից, հաղթահարել դժվարությունները, և թե ինչու են Եհովայի պահանջները մեզ համար ապահովություն հանդիսանում (Սաղ. 119։9–11)։
2. Ի՞նչ է կրկնությունը, և ինչո՞ւ է այն կարևոր։ [3, be, էջ 206, պարբ. 1–4] Կրկնությունը այն մտքերը կրկնելն է, որոնք ուզում ենք, որ ունկնդիրները հիշեն։ Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը մեզ համար օրինակ են հանդիսանում կրկնության մեթոդը օգտագործելու մեջ (Բ Օրին. 6։5; 10։12; 11։13; Մարկ. 9։33–36; 10։35–45)։ Եթե մեր ունկնդիրները մտապահեն մեր խոսքերը, մենք կկարողանանք ազդել նրանց համոզմունքների ու ապրելակերպի վրա։
3. Ինչպե՞ս կարող ենք ընդգծել մեր ելույթի թեման։ [6, be, էջ 210, պարբ. 1–5 և շրջանակ] Ելույթին նախապատրաստվելիս գլխավոր կետերի ու ենթակետերի ընտրությունն այնպես կատարիր, որ դրանք իսկապես նպաստեն թեմայի զարգացմանը։ Ելույթի ընթացքում ժամանակ առ ժամանակ կրկնիր թեմայի հիմնական բառերի հոմանիշները կամ էլ թեմայում ամփոփված գլխավոր մտքերը։
4. Ինչպե՞ս կարող ենք որոշել մեզ հանձնարարված ելույթի գլխավոր կետերը։ [7, be, էջ 212, պարբ. 1–4] Գլխավոր կետերը կարող ենք որոշել՝ նախևառաջ խորհելով այն մասին, թե ինչ գիտեն մեր ունկնդիրները քննարկվող նյութի վերաբերյալ։ Երկրորդ՝ տվյալ թեման այս կամ այն ունկնդիրներին ներկայացնելու համար պետք է հավաստիանանք, որ մեզ համար պարզ է նպատակը, որին ցանկանում ենք հասնել։ Այս երկու քայլերը կատարելով՝ մենք կկարողանանք վերանայել մեր ձեռքի տակ եղած տեղեկությունները և առանձնացնել միայն այն, ինչն իրոք անհրաժեշտ է։
5. Ինչո՞ւ պետք է զգույշ լինենք, որ գլխավոր կետերը շատ չլինեն։ [8, be, էջ 213, պարբ. 2–4] Կարևոր է բավարար ժամանակ տալ ունկնդիրներին, որպեսզի նրանք հասցնեն խորհել յուրաքանչյուր կետի մասին ու ամբողջովին ըմբռնել այն։ Եթե մտքերը հարկ եղած ձևով խմբավորված են մի քանի գլխավոր կետերում և հերթականությամբ են ներկայացվում, ապա ելույթը հեշտ է լսել ու դժվար մոռանալ։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ջրհեղեղից առաջ եղած ինչպիսի՞ առաջխաղացումները թերևս պատճառ եղան, որ մարդիկ դժվարանային հավատալ, որ իրենց շրջապատում ամեն ինչ պետք է վերանար։ [1, w02 01.03, էջ 5, 6] Նախաջրհեղեղյան քաղաքակրթության մեջ մարդիկ խոսում էին մեկ լեզվով (Ծննդ. 11։1)։ Մարդիկ ապրում էին հարյուրամյակներ, ուստի կարող էին գործի դնել դարերի ընթացքում ձեռք բերած գիտելիքները։ Կայենը կարողացավ քաղաք կառուցել (Ծննդ. 4։17)։ Նվաճումներ եղան արվեստի բնագավառում (Ծննդ. 4։21)։ Մարդիկ առաջ գնացին տեխնոլոգիայի տարբեր բնագավառներում, որոնք նպաստեցին արդյունաբերությանը (Ծննդ. 4։22)։ Այս առաջխաղացումները և մարդկանց կենսակերպը պատճառ եղան, որ նրանք ուշադրություն չդարձնեին Նոյի քարոզչությանը, «մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ» (Մատթ. 24։38, 39; Բ Պետ. 2։5)։
7. Ինչո՞վ է ուշագրավ այն փաստը, որ Հիսուսի ժամանակակիցները իրեն դիմում էին ոչ թե որպես «Բժիշկ», այլ որպես «Վարդապետ» (Ղուկ. 3։12; 7։40)։ [2, w02 01.05, էջ 4, պարբ. 3; էջ 6, պարբ. 5] Հիսուսը բուժում էր ամեն տեսակի հիվանդություններն ու տկարությունները, և դա փաստում էր, որ նա Մեսիան էր։ Դա նաև հիմք էր տալիս հավատալու ապագայում կատարվելիք բուժումներին վերաբերող խոստումներին (Ես. 33։24)։ Այնուամենայնիվ, Հիսուսի գլխավոր գործն էր՝ մարդկանց սովորեցնել Աստծո Թագավորության մասին՝ այն միջոցի, որը մեկընդմիշտ կլուծեր մարդկության պրոբլեմները (Ղուկ. 4։44)։
8. Ինչպե՞ս են Առակաց 11։24, 25 համարները ընդգծում քարոզչական ծառայությանը լիարժեքորեն մասնակցելու կարևորությունը։ [3, w02 15.07, էջ 30, պարբ. 3–5] Այն անհատը, որը, Աստծո Խոսքը քարոզելով և ուսուցանելով, ‘ցրում’, կամ՝ տարածում է այն, ավելացնում է իր ըմբռնումը այդ Խոսքի վերաբերյալ և գնահատանքը դրա հանդեպ։ Իսկ այն մարդը, ով չի կիրառում իր գիտելիքները, դրանք կորցնելու վտանգի առջև է կանգնած։ Այսպիսով՝ երբ առատաձեռնորեն խոսում և ուսուցանում ենք ծառայության ժամանակ, օգուտներ ենք բերում ոչ միայն մյուսներին, այլ նաև մեզ։
9. Եդեմում տեղի ունեցած ապստամբությամբ ի՞նչ վիճաբանական հարց բարձրացավ, և որո՞նք էին այդ ապստամբության հետևանքները (Ծննդ. 3։1–6)։ [5, w02 01.10, էջ 5, պարբ. 6; էջ 6, պարբ. 2, 3] Բարձրացված հարցը հետևյալն էր. արդյոք Եհովան ճի՞շտ ձևով էր իրականացնում իր ղեկավարությունը իր արարածների հանդեպ։ Կամ թե՝ Արարիչը իրավունք ունե՞ր մարդկանցից լիակատար հնազանդություն պահանջելու։ Իսկ մարդիկ Աստծուց անկախ ավելի լավ չէի՞ն ապրի։ Եհովայի գերիշխանության դեմ կատարված այդ ապստամբության հետևանքը եղավ այն, որ մարդիկ ընկան մեղքի և մահվան դատապարտության տակ, ինչը կարելի է տեսնել պատերազմների, անարդարության, կեղեքման և տառապանքի առկայությամբ, որոնք բնորոշ են եղել մարդկության պատմությանը։
10. Ինչպե՞ս կարելի է որոշել Երուսաղեմում ճշմարիտ երկրպագության վերականգնման թվականը։ [6, bsi04, էջ 2, պարբ. 5] Կյուրոսի գահակալության տարին սկսվեց այն բանից հետո, երբ նա մ.թ.ա. 539–ին կործանեց Բաբելոնը։ Իր առաջին իշխանության տարում (որը տևել է մ.թ.ա. 538–ի նիսանից մինչև մ.թ.ա. 537–ի նիսանը) Կյուրոսը արձակեց հրեաների ազատագրման մասին հրամանը (Եզր. 1։1–3)։ ‘Յոթերորդ ամսին’ հրեաներն արդեն իրենց քաղաքներում էին (Եզր. 3։1)։ Սա համապատասխանում է այն փաստին, որ բավականաչափ ժամանակ էր պահանջվելու, որ հրեաները պատրաստվեին և ճանապարհ ընկնեին։ Հետևաբար մ.թ.ա. 537 թ. աշունը համարվում է Երուսաղեմում ճշմարիտ երկրպագության վերականգնման թվական։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Քանի որ Եհովան պատվիրեց Բաղաամին գնալ Բաղակի մարդկանց հետ, այդ դեպքում Նա ինչո՞ւ բարկացավ, երբ Բաղաամը գնաց նրանց հետ (Թուոց 22։20–22)։ Եհովան ասել էր Բաղաամին, որ նա չպետք է անիծեր իսրայելացիներին, բայց այդ ագահ մարգարեն գնաց անիծելու մտադրությամբ, քանի որ ցանկանում էր պարգևատրվել մովաբացիների թագավոր Բաղակի կողմից (Բ Պետ. 2։15; Յուդա 11)։ Դա է պատճառը, որ Աստծո բարկությունը բորբոքվեց Բաղաամի դեմ։ Կայենի նման՝ Բաղաամը պնդաճակատ էր և արհամարհանքով վերաբերվեց Աստծո կամքին (Ծննդ. 4։6–8)։ [1, w84-U 01.11, էջ 22, պարբ. 2 (w84-E 15.04, էջ 30, պարբ. 2)]
12. Կարո՞ղ է արդյոք քրիստոնյա կնոջ ամուսինը չեղյալ համարել նրա արած ուխտերը, այսինքն՝ տված խոստումները (Թուոց 30։6–8)։ Ոչ, քանի որ Հիսուսի հետևորդները Օրենքի տակ չեն։ Ներկայումս Եհովան խոստումներ տալու հարցում անհատական մոտեցում է ցուցաբերում, և քրիստոնյա ամուսինը իրավասու չէ չեղյալ համարելու կնոջ խոստումները կամ արգելելու նրան խոստումներ տալ։ Ինչ խոսք, քրիստոնյա կինը չպետք է այնպիսի խոստում տա, որը կհակասի Աստծո Խոսքին կամ ամուսնու հանդեպ ունեցած իր սուրբգրային պարտականություններին (Ժող. 5։2–6)։ [3, w84-U 01.11, էջ 22, պարբ. 4 (w84-E 15.04, էջ 30, պարբ. 4)]
13. Ի՞նչ են ներկայացնում «ապաստանի քաղաքները» մեր օրերում (Թուոց 35։6)։ [4, w96-R 01.03, էջ 27, պարբ. 8] Դրանք երկրի վրա ինչ–որ աշխարհագրական վայր չեն ներկայացնում, այլ մատնանշում են Աստծո այն միջոցառումը, որով նա ազատում է մեզ մահից այն դեպքում, երբ ոտնահարում ենք արյան սրբությանը վերաբերող նրա պատվիրանը (Ծննդ. 9։6)։
14. Պե՞տք է արդյոք բառացի հասկանալ Բ Օրինաց 6։6–9-ում արձանագրված պատվերը՝ «[Աստծո օրենքները] կապիր նշանի համար ձեռքիդ վերայ, նորանք ճակատանոց լինեն աչքերիդ մէջտեղում»։ Ոչ, այս արտահայտությունները փոխաբերական իմաստ ունեն (Ելից 13։9; Առակ. 7։2, 3)։ Իսրայելացիները պետք է մտապահեին Աստծո պատվերները։ Նրանք պետք է Աստծո Օրենքը պահեին իրենց սրտում, սովորեցնեին իրենց երեխաներին և գործերով ցույց տային (ինչպես ներկայացված է «ձեռքեր» բառով), որ ամուր կառչած են դրան։ Մարդիկ պետք է հանրության առջև իրենց ներկայացնեին որպես Եհովայի Օրենքին թիկունք կանգնող անհատներ այնպես, ասես այն գրված էր իրենց աչքերի մեջտեղում՝ բոլորին տեսանելի լինելու համար։ [6, w85-U 01.03, էջ 20, պարբ. 8 (w84-E 15.07, էջ 24, պարբ. 1)]
15. Արդյո՞ք «քո վերայ հանդերձդ չ’հինացաւ» արտահայտությունը նշանակում է, որ իսրայելացիների հագուստեղենը փոխարինվում էր նորով (Բ Օրին. 8։4)։ Ոչ։ Մանանա տալը շարունակական բնույթ ունեցող հրաշք էր։ Նույնն էր պարագան հագուստների առնչությամբ. անապատում անցկացրած 40 տարիների ընթացքում ո՛չ իսրայելացիների հագուստները մաշվեցին, ո՛չ էլ նրանց ոտքերն այտուցվեցին։ Եթե նրանց հագուստները սովորականի պես փոխարինվեին նորերով, ապա դա հրաշք չէր լինի։ [7, w85-U 01.03, էջ 21, պարբ. 1 (w84-E 15.07, էջ 24, պարբ. 2)]