Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. սեպտեմբեր. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Հետաքրքրություն նկատելու դեպքում առաջարկեք «Աստված պահանջում է» գրքույկը և հատուկ ջանքեր գործադրեք Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու համար։ Նոյեմբեր. «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե անհատն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկեք «Աստված պահանջում է» գրքույկը։ Այդ գրքույկը գործածելու դեպքում ուշադրություն դարձրեք Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելու վրա։ Դեկտեմբեր. «Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» կամ «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն Է, թե՝ Մարդոց» գիրքը։ «Արյուն՝ ոչ մի դեպքում. բժշկությունն ընդառաջում է» տեսաֆիլմը կքննարկվի դեկտեմբեր ամսվա Ծառայողական հանդիպումներից մեկի ժամանակ։ Այդ ֆիլմը այժմ առկա է թվային տեսասկավառակի (DVD) վրա, որը կոչվում է «Բուժման մեթոդներ՝ առանց արյան փոխներարկման. վավերագրական նյութեր»։ Այս տեսասկավառակը ընդգրկում է հետևյալ տեսաֆիլմերը՝ «Բուժման այլընտրանքային մեթոդներ՝ առանց արյան փոխներարկման. պարզ, ապահով, արդյունավետ», «Բուժում՝ առանց արյան փոխներարկման. հաշվի են առնվում հիվանդի կարիքներն ու իրավունքները» և «Արյուն՝ ոչ մի դեպքում. բժշկությունն ընդառաջում է»։ Այս թվային տեսասկավառակը առկա է հետևյալ լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ճապոներեն, պորտուգալերեն (բրազիլական), ռուսերեն և ֆրանսերեն։ «Արյուն՝ ոչ մի դեպքում» տեսաֆիլմը թողարկվել է հետևյալ լեզուներով՝ անգլերեն, բուլղարերեն, իսպաներեն, իտալերեն, լեհերեն, կորեերեն, հունարեն, ճապոներեն, նիդեռլանդերեն, չինարեն (կանտոներեն), ռուսերեն և ֆրանսերեն։ Եթե թվային տեսասկավառակի և տեսաերիզների կարիք կա, հարկավոր է պատվիրել դրանք ժողովի միջոցով որքան հնարավոր է շուտ։
◼ 2005 թ. Հիշատակի երեկոյի առթիվ հատուկ հանրային ելույթը կներկայացվի ապրիլի 10–ին՝ կիրակի օրը։ Ելույթի վերնագիրն ավելի ուշ կհայտարարվի։ Այն ժողովներում, որտեղ այդ շաբաթ այցելելու է շրջանային վերակացուն, կամ համաժողով է անցկացվելու, այս ելույթը կներկայացվի հաջորդ շաբաթ։ Ոչ մի ժողովում 2005 թ. ապրիլի 10–ից շուտ այն չպետք է ներկայացվի։
◼ Ժողովների երեցները պետք է հոգ տանեն, որպեսզի ստուգվի Թագավորության սրահի վիճակը, որն արվում է ամեն տարի, և վերանորոգման անհրաժեշտ աշխատանքներ կատարվեն, ինչպես նշվում է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2003 թ. օգոստոսի համարում (էջ 4, 5)։ Իր այցելության ժամանակ շրջանային վերակացուն համոզվելու համար կստուգի, թե արված է այդ ամենը։ Եթե ժողովն իր Սրահն ունի, ապա Սրահի համար պատասխանատու ժողովի քարտուղարը կստուգի այդ հարցին վերաբերող բոլոր իրավաբանական փաստաթղթերը։ Նա պետք է Սրահի սեփականության վերաբերյալ բոլոր փաստաթղթերի պատճենները ուղարկի մասնաճյուղ, եթե դա մինչ այդ չի արվել։
◼ Երեցներին հիշեցում է տրվում, որ հետևեն «Դիտարանի» 1991 թ. հուլիսի 1–ի (էջ 21, 22) համարում տրված հրահանգներին, որոնք վերաբերում են ընկերակցությունից զրկված կամ ընկերակցությունից հրաժարված անհատներին, ովքեր գուցե մտադրություն ունեն վերականգնվելու։
◼ Ժողովները պետք է «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի վերջին համարները հնարավորին չափ շուտ բաժանեն քարոզիչներին։ Այդպիսով նրանք կունենան իրենց անձնական օրինակները, ինչպես նաև նախապես կծանոթանան պարբերագրերի բովանդակությանը մինչև ծառայության մեջ դրանք առաջարկելը։
◼ Քանի որ հոկտեմբերն ունի հինգ շաբաթ–կիրակի, այն ենթառահվիրայական ծառայության հրաշալի ամիս կարող է լինել։