Սիրելի՛ Թագավորության քարոզիչներ
Ուրախությամբ ցանկանում ենք ձեզ հաղորդել այն բոլոր տեղեկությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Եհովան առատապես օրհնում իր ժողովրդին մեր մասնաճյուղի վերակացության տակ գտնվող տարածքում։
2004 թ. օգոստոսին Սոլնեչնոյեում սկսվեց Շրջագայող վերակացուների դպրոցը։ Նրանց ուսուցման համար անցկացվելու է չորս դասարան։ Մենք վստահ ենք, որ իրենց մատուցած ծառայությամբ այս եղբայրները կշարունակեն ‘հաստատել աշակերտների սրտերը և հորդորել, որ հաստատ կենան հավատի մեջ’ (Գործք 14։20–22)։
2005 թ. ծառայողական տարվա սկզբին Անդրկովկասում կազմավորվեց աստվածապետական ևս երկու շրջան։ Այժմ Վրաստանի գրասենյակի վերակացության ներքո կա 1 մարզ և 12 շրջան։
Վրաստանում Թագավորության սրահների շինարարության բաժինը գործում է արդեն 1 տարի։ Շինարարական խմբի մեջ մտնում են ընդամենը 4 լիաժամ ծառայողներ։ Չնայած դրան՝ մինչև օրս այդ շինարարական խումբը միայն Վրաստանում կառուցել է 6 Սրահ։ Որպեսզի ներկայիս ժողովներն ունենան հանդիպման վայրեր, անհրաժեշտ է կառուցել ևս 71 Սրահ։ Քանի որ աճը շարունակվում է, տարեկան հարկավոր է կառուցել 9 սրահ։
Ուրախությամբ հայտնում ենք, որ Վրաստանի գրասենյակը, որը սկսել էր գործել 1998 թ.–ից մի փոքր բնակարանում, ներկայումս զբաղեցնում է 7 000 քառակուսի մետր տարածք։
Գարնանը սկսեց գործել Ղրղզստանի գրասենյակը Բիշկեկ քաղաքում։ Հատուկ այդ գրասենյակի համար կառուցվեց երկհարկանի շենք։ Գրասենյակը կզբաղվի այն բոլոր հարցերով, որոնք առնչվում են այդ երկրի բոլոր ժողովների կարիքները հոգալուն։
Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջանը եռանդուն գործունեության ժամանակահատված էր Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում։ Մարտ ամսին ընդհանուր ռահվիրաների և ենթառահվիրաների թիվը համապատասխանաբար կազմել է 107, 1 444, 3 113, իսկ Տերունական ընթրիքին ներկաների թիվը համապատասխանաբար եղել է 983, 20 317 և 29 475։
Սկսելով 2005 թ. ծառայողական տարին՝ ձեզ հետ միասին մենք մեծ ակնկալիքներ ունենք, որ ‘ավելի կառաջանանք Տիրոջ գործում’ (Ա Կորնթ. 15։58)։
Ձեր եղբայրներ՝ Ռուսաստանի՝ Եհովայի վկաների վարչական կենտրոն