Մեկօրյա հատուկ համաժողովի կրկնություն
Այս նյութը կօգտագործվի 2005 թ. ծառայողական տարվա մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը նախապես ամփոփելու և համաժողովից հետո այն կրկնելու նպատակով։ «Նորամուծություն համաժողովների ծրագրերը կրկնելու հարցում» հոդվածում, որը տպագրված է սույն ներդիրի 4–րդ էջում, քննարկվում է, թե ինչպես պետք է անցկացնել կրկնությունը։ Հարկավոր է այնպես բաշխել կրկնությանը հատկացված ժամանակը, որպեսզի բոլոր հարցերը քննարկվեն։ Կրկնության ժամանակ հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչպես կարող ենք կիրառել ստացված տեղեկությունը։
Առավոտյան ծրագիրը
1. Ինչո՞ւ պետք է շարունակաբար լսենք Եհովային։ Ի՞նչ է նշանակում լսել («Ինչո՞ւ պետք է լսենք Եհովայի ձայնին»)։
2. Ինչպե՞ս կարող են ընտանիքները հոգևոր գործունեության լավ գրաֆիկ ունենալ («Ընտանիքներ, որոնք առանց շեղվելու լսում են Աստծո Խոսքը»)։
3. Ինչպե՞ս են շրջանի քարոզիչները ոչ պաշտոնական վկայություն տալու հնարավորություններից օգտվել («Ամեն բան Աստծո փառքի համար անենք»)։
4. Ի՞նչ կարող ենք սովորել «Եբրայեցիս» նամակի 3–րդ և 4–րդ գլուխներում հիշատակված նախազգուշացնող օրինակից։ Ինչպե՞ս է Եհովան խոսում մեզ հետ այսօր («Աստծո Խոսքերին ականջ դնելը պաշտպանում է մեզ»)։
5. Ի՞նչ օգուտներ ստացաք մկրտության ելույթից («Նվիրում և մկրտություն»)։
Ետճաշյա ծրագիրը
6. Ի՞նչ ենք իմանում Հիսուսի մասին նրա պատանեկության առնչությամբ, և ինչպե՞ս են շրջանում ծառայող պատանիները ընդօրինակում նրան («Աստծո Խոսքը ուշադրությամբ լսելն ինչպե՞ս է ամրացնում մեր պատանիներին»)։
7. Որո՞նք են միջոցներից մի քանիսը, որոնցով ծնողները կարող են իրենց մանուկներին և պատանիներին կրթել Եհովայի ուղիներով («Երեխաներ, որոնք լսում են Աստծուն և սովորում»)։
8. Որո՞նք են այն առանձնահատուկ մարզերից մի քանիսը, որոնցում մենք պետք է լսենք Եհովային, նրա Որդուն ու «հաւատարիմ եւ իմաստուն» ծառային (Մատթ. 24։45)։ Ինչո՞ւ է կարևոր, որ մենք այդպես վարվենք («Շարունակ ուշադրություն դարձրեք աստվածային ուսուցմանը»)։