Շրջանային համաժողովի կրկնություն
Այս նյութը կօգտագործվի 2005 թ. ծառայողական տարվա շրջանային համաժողովի ծրագիրը նախապես ամփոփելու և համաժողովից հետո այն կրկնելու նպատակով։ «Նորամուծություն համաժողովների ծրագրերը կրկնելու հարցում» հոդվածում, որը տպագրված է սույն ներդիրի 4–րդ էջում, քննարկվում է, թե ինչպես պետք է անցկացնել կրկնությունը։ Հարկավոր է այնպես բաշխել կրկնությանը հատկացված ժամանակը, որպեսզի բոլոր հարցերը քննարկվեն։ Կրկնության ժամանակ հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչպես կարող ենք կիրառել ստացված տեղեկությունը։
Առաջին օրվա առավոտյան ծրագիրը
1. Ի՞նչը կօգնի մեզ աստվածային իմաստություն ձեռք բերել։
2. Ի՞նչ ջանքեր են գործադրել շրջանում ծառայող քարոզիչները, որպեսզի բարի լուրը հաղորդեն հնարավորին չափ շատ մարդկանց։
Առաջին օրվա ետճաշյա ծրագիրը
3. Քրիստոնյաների համար ինչո՞ւ է կարևոր, աշխարհի մեջ գտնվելով հանդերձ, անարատություն պահել։ Ինչպե՞ս ենք մենք անում դա։
4. Մեր եղբայրների հետ առնչվելիս ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ խաղաղարար ենք։
5. Ի՞նչ է ողջամտությունը, և ինչպե՞ս կարող ենք ցուցաբերել այն մեր ժամանակը օգտագործելու հարցում։
6. Ի՞նչ ենք սովորում Սավուղի և Նոյի օրինակներից։ Ո՞ր հարցերում կարող ենք ցույց տալ, որ պատրաստ ենք հնազանդվելու (Յակ. 3։17, ՆԱ)։
7. Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները զգոն լինել, որպեսզի երկդիմի կյանք վարելու ծուղակը չընկնեն։
8. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին ‘Աստծո իմաստությունը խոսելու’ հարցում։
Երկրորդ օրվա առավոտյան ծրագիրը
9. Ինչո՞ւ պետք է ուշադիր լինենք զվարճության ձևեր ընտրելիս, և ի՞նչը կօգնի մեզ այդ հարցում։
10. Ինչպիսի՞ ջանքեր ենք գործադրում շրջանի քարոզիչները, որպեսզի կանոնավորաբար ներկա լինել ժողովի հանդիպումներին, և ինչպիսի՞ օգուտներ են ստանում՝ այդպես վարվելով։
11. Ինչպե՞ս կարող է ընտանիքի գլուխը ‘շինել իր տունը’։
12. Շրջանի ո՞ր կարիքների վրա հրավիրվեց մեր ուշադրությունը։
Երկրորդ օրվա ետճաշյա ծրագիրը
13. Ինչպես նշվեց հանրային ելույթում, ինչպիսի՞ արդար գործեր է առաջ բերում վերին իմաստությունը։
14. Ինչո՞ւ խելամիտ չէ ապավինել մեզ կամ նրանց, ովքեր չեն առաջնորդվում աստվածային իմաստությամբ։ Ո՞ր հարցերում մենք պետք է զգոն լինենք։
15. Ո՞ր ծուղակներից է պաշտպանում մեզ աստվածային իմաստությունը։
16. Ինչո՞ւ է մեզ համար կարևոր կիրառել շրջանային համաժողովին տրված խորհուրդները։