Մատուցումներ «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքի համար
◼ «Ձեր կարծիքով՝ աշխարհը կլինե՞ր բնակության ավելի լավ վայր, եթե մարդիկ ապրեին այս խոսքերի համաձայն։ [Կարդա՛ Մատթէոս 7։12ա համարը։ Հետո թույլ տուր պատասխանել։] Այս գրքում ամփոփված են շատ դասեր, որ սովորեցրել է երբևիցե ապրած մեծագույն ուսուցիչը»։ Ցույց տուր 17–րդ գլխի նկարներն ու դրանց վերաբերող հարցերը։
◼ «Ծնողների մեծամասնությունն այսօր փորձում է երեխաների մեջ բարոյական լավ արժեքներ սերմանել։ Ձեր կարծիքով՝ դա կարևո՞ր է։ [Թույլ տուր պատասխանել։ Հետո կարդա Առակաց 22։6–ը։] Ուշադրություն դարձրեք, որ ծնողներին խորհուրդ է տրվում երեխայի դաստիարակությունը սկսել վաղ հասակից։ Այս գիրքը հրատարակվել է հենց այդ նպատակով»։ Ցույց տուր 15–րդ, 18–րդ կամ 32–րդ գլուխների նկարներն ու դրանց վերաբերող հարցերը։
◼ «Հաճախ ծնողներին զարմացնում են երեխաների տված հարցերը։ Այդ հարցերից մի մասին դժվար է պատասխանել, այնպես չէ՞։ [Թույլ տուր պատասխանել։ Հետո կարդա Բ Տիմոթէոս 3։14, 15–ը։] Դեռ մանուկ հասակից Տիմոթեոսին նրա մայրը և տատը սովորեցնում էին Գրությունները։ Այս գիրքը կարող է օգնել ծնողներին նույնանման դաստիարակություն տալ իրենց երեխաներին այսօր»։ Ցույց տուր 11–րդ, 12–րդ կամ 34–36-րդ գլուխներից որոշ նկարներ ու դրանց վերաբերող հարցերը։