Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/04 էջ 7
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2004 Մեր թագավորական ծառայությունը
2004 Մեր թագավորական ծառայությունը
km 4/04 էջ 7

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Հետաքրքրություն ցուցաբերած անհատներին վերայցելելիս առաջարկեք «Երկրպագիր Աստծուն» գիրքը։ Այդպիսի անհատների թվում կարող են լինել նաև նրանք, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին և/կամ աստվածապետական ուրիշ միջոցառումների, սակայն ակտիվորեն չեն համագործակցում կազմակերպության հետ։ Պետք է ջանքեր գործադրել՝ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու հատկապես այն դեպքում, երբ անհատն արդեն ուսումնասիրել է «Գիտություն» գիրքը և «Աստված պահանջում է» գրքույկը։ Հունիս. «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե անհատն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկեք «Աստված պահանջում է» գրքույկը։ Գրքույկն օգտագործելիս ձգտեք Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։ Հուլիս և օգոստոս. ժողովում առկա ցանկացած 32 էջանոց գրքույկ։

◼ 2004 թ. մարզային համաժողովի պլակետկաները ավտոմատ կերպով կուղարկվեն ժողովներ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի քանակից 40 տոկոսով ավելի։ Դրանց համար առանձին պատվեր ներկայացնելու հարկ չկա։ Եթե լրացուցիչ պլակետկաների անհրաժեշտություն լինի, պետք է պատվիրել «Գրականության պատվերի բլանկով» (S-14)։ Հարկավոր է բոլոր ցանկացողների համար պլակետկաների պլաստմասսայե շապիկներ պատվիրել։

◼ Մասնաճյուղին անհրաժեշտ են բոլոր նախագահող վերակացուների և քարտուղարների հասցեների ու հեռախոսահամարների վերջին տվյալները։ Եթե դրանց մեջ որևէ փոփոխություն տեղի ունենա, ժողովի Ծառայողական կոմիտեն պետք է առանց հետաձգելու լրացնի, ստորագրի և մասնաճյուղ ուղարկի «Նախագահող վերակացուի/քարտուղարի հասցեի փոփոխություն» (S-29) բլանկը։ Փոստի ինդեքսը փոխվելու դեպքում նույնպես հարկավոր է տեղյակ պահել։

◼ Ժողովների քարտուղարները պետք է հոգ տանեն, որպեսզի ժողովում բավարար քանակությամբ լինեն հետևյալ բլանկները՝ «Ընդհանուր ռահվիրայական ծառայության դիմում» (S-205), «Ենթառահվիրայական ծառայության դիմում» (S-205b)։ Դրանք կարելի է պատվիրել «Գրականության պատվերի բլանկով» (S-14)։ Բլանկներ պատվիրեք առնվազն մեկ տարվա համար։ Ստուգեք բոլոր «Ընդհանուր ռահվիրայական ծառայության դիմումները», որպեսզի դրանք ամբողջությամբ լրացված լինի, այդ թվում նաև գրված լինի դիմումը լրացնողի մկրտության ամիս–​ամսաթիվը։

◼ Ուրախ ենք տեղակացնելու, որ 2004 թ. հունվարի 18–ին՝ կիրակի օրը, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Ծառայության կատարելագործման դպրոցի 20–րդ դասարանի ավարտական ծրագիրը, որին ներկա էին 316 եղբայրներ և քույրեր։ Բոլորին մեծապես քաջալերեցին մասնաճյուղի կոմիտեի անդամների և դպրոցի դասավանդողների ելույթները, ինչպես նաև շրջանավարտների հետ անցկացված հարցազրույցները։ 24 ուսանողներ այժմ պատրաստ են իրենց ստացած գիտելիքները կիրառելու։ 6 եղբայրներ հատուկ ռահվիրայության նշանակում ստացան, իսկ մյուսները կշարունակեն ծառայել իրենց ժողովներում։ Նրանց մաղթում ենք հաջողություններ և վստահ ենք, որ այս կրթության շնորհիվ նրանք էլ ավելի լավ կծառայեն եղբայրներին և քույրերին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը