Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. մարտ. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Հատուկ ջանքեր պետք է գործադրել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու համար։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Հետաքրքրություն ցուցաբերած անհատներին այցելելիս առաջարկեք «Երկրպագիր Աստծուն» գիրքը։ Այդպիսի անհատների թվում կարող են լինել նաև նրանք, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին և/կամ աստվածապետական ուրիշ միջոցառումների, սակայն ակտիվորեն չեն համագործակցում կազմակերպության հետ։ Պետք է ջանքեր գործադրել՝ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու հատկապես այն դեպքում, երբ անհատն արդեն ուսումնասիրել է «Գիտություն» գիրքը և «Աստված պահանջում է» գրքույկը։ Հունիս. «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե անհատն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկեք «Աստված պահանջում է» գրքույկը։ Գրքույկն օգտագործելիս ձգտեք Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։
◼ Մասնաճյուղը գրականության համար քարոզիչների անհատական պատվերները չի կատարում։ Նախագահող վերակացուն պետք է հոգ տանի, որ ժողովի գրականության ամսական պատվերը մասնաճյուղ ուղարկելուց առաջ ամեն ամիս հայտարարություն արվի, որպեսզի անհատական պատվերներ կատարել ցանկացողները կարողանան այդ մասին տեղյակ պահել գրականության համար պատասխանատու եղբորը։ Խնդրում ենք, որ հիշեք, թե որ հրատարակությունները կարելի է ստանալ հատուկ պատվերով։