Օգուտներ քաղենք «Մոտեցիր Եհովային» գրքի ուսումնասիրությունից
1 «Թագավորության եռանդուն քարոզիչները» մարզային համաժողովին մեզ մեծ հուզմունք պատճառեց «Մոտեցիր Եհովային» գիրքը ստանալը։ Շատերը այն ընթերցեցին անմիջապես։ Շատերին էլ, անշուշտ, դա անելու մղեց 2003 թ. տարվա խոսքը. «Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ» (Յակ. 4։8)։
2 Մարտ ամսից սկսելու ենք «Մոտեցիր Եհովային» գրքի քննարկումը ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպումներին։ Ինչպե՞ս կարող ենք մեծագույնս օգուտներ քաղել այդ ուսումնասիրությունից։ Նախապատրաստվելը կարևոր է։ Յուրաքանչյուր գլխի ուսումնասիրությանը հատկացված է երկու շաբաթ։ Յուրաքանչյուր շաբաթվա համար համեմատաբար քիչ թվով պարբերություններ են քննարկվելու։ Դրա շնորհիվ բավականաչափ ժամանակ կլինի քո սրտաբուխ մեկնաբանությունների համար, որ նախապատրաստել ես՝ նյութն ուսումնասիրելով և դրա շուրջ խորհրդածելով։ Բացի այդ, այն շաբաթվա համար, երբ քննարկվում է գլխի վերջին մասը, ավելի քիչ թվով պարբերություններ են նախատեսված։ Այդպիսով բավականաչափ ժամանակ կլինի օգտվելու համար մի առանձնահատկությունից, որ կա գրքում։
3 Երկրորդ գլխից սկսած՝ գլուխների վերջին հատվածում մի շրջանակ է տրվում՝ «Հարցեր՝ խորհրդածելու համար»։ Գլխի վերջին պարբերությունը քննարկելուց հետո Գրքի ուսումնասիրության վերակացուն խմբի հետ կքննարկի շրջանակը։ Նա կխրախուսի խմբի անդամներին տրված սուրբգրային համարների վերաբերյալ մեկնաբանություններ տալ, որ պատրաստել են՝ այդ համարների շուրջ խորհրդածելով (Առակ. 20։5)։ Ի հավելումն շրջանակում տրված հարցերի՝ վերակացուն երբեմն կարող է այսպիսի հարցեր ուղղել. «Ի՞նչ է այս տեղեկությունը հայտնում ձեզ Եհովայի մասին։ Ինչպե՞ս է այն անդրադառնում ձեր կյանքի վրա։ Ինչպե՞ս կարող եք այդ տեղեկությունն օգտագործել ուրիշներին օգնելու համար»։ Նրա նպատակը կլինի այն, որ խրախուսի խմբի անդամներին սրտաբուխ մեկնաբանություններ տալ և ոչ թե քննության ենթարկել նրանց գիտելիքները ոչ էական մանրամասնությունների վերաբերյալ։
4 «Մոտեցիր Եհովային» գիրքը առանձնահատուկ է։ Թեև «հաւատարիմ և իմաստուն ծառա» դասակարգի կողմից լույս տեսնող բոլոր հրատարակություններն էլ փառք են բերում Եհովային, այս գիրքն ամբողջությամբ նվիրված է Եհովայի հատկությունների ուսումնասիրությանը (Մատթ. 24։45–47)։ Ի՜նչ հրաշալի հնարավորություն ունենք։ Մենք մեծագույն օգուտներ կքաղենք Եհովայի անձնավորության առանձնահատկությունների խորը ուսումնասիրությունից։ Թող որ այդ ուսումնասիրությունը օգնի մեզ ավելի մոտենալ մեր երկնային Հորը, և թող որ մենք ավելի հմտորեն օգնենք մարդկանց մոտենալ Աստծուն։