Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 5/03 էջ 8
  • Աստծո Խոսքը ճշմարտություն է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստծո Խոսքը ճշմարտություն է
  • 2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • «Աստծու խոսքը.... զորեղ է»
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Աստուծոյ խօսքը.... զօրաւոր [է]»
    2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Պաշտպանո՞ւմ ես Աստծու Խոսքը
    2007 Մեր թագավորական ծառայությունը
  • «Շարունակիր ճշմարտության մեջ քայլել»
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2003 Մեր թագավորական ծառայությունը
km 5/03 էջ 8

Աստծո Խոսքը ճշմարտություն է

1 «Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւն է»,— գրում է սաղմոսերգուն (Սաղ. 119։160)։ Իր ներշնչյալ Խոսքի միջոցով Եհովան բավարարող պատասխաններ է տալիս կյանքի ամենակարևոր հարցերին։ Նա սփոփում է և հույս ներշնչում նրանց, ովքեր դժվարություններ են կրում։ Նաև ցույց է տալիս մեզ, թե ինչպես կարող ենք մտերմանալ իր հետ։ «Աստվածաշնչի ճշմարտության մասին սովորելը նման է մութ ու խավար տեղում ապրելուց հետո մաքուր, լուսավոր և հաճելի սենյակ մտնելուն»,— ասում է երախտագետ մի կին։ Ձգտո՞ւմ ես Աստծո Խոսքի ճշմարտության մասին պատմել մարդկանց ցանկացած հնարավորության դեպքում։

2 Կյանքեր փոխելու զորությունը և ամբողջ աշխարհի մարդկանց հրապուրելու կարողությունը։ Աստվածաշնչի ճշմարտությունն այնպիսի ուժ ունի, որ ի զորու է հասնել մարդկանց սրտերին և փոխել նրանց կյանքը (Եբր. 4։12)։ Ռոզա անունով երիտասարդ մի կին սկսում է զբաղվել պոռնկությամբ, ինչպես նաև հարբեցողությամբ ու թմրամոլությամբ։ «Մի անգամ, երբ ես անչափ ընկճված վիճակում էի,— պատմում է նա,— երկու Վկա ամուսիններ ցույց տվեցին, թե ինչպես կարող է Աստվածաշունչը օգնել լուծելու մեր խնդիրները։ Ես սկսեցի ուսումնասիրել Աստծո Խոսքը, որը շատ հրապուրիչ էր ինձ համար։ Մեկ ամսում ուժ գտա իմ մեջ մաքուր և նոր կյանք սկսելու։ Այժմ, կյանքում նպատակ ունենալով, ես այլևս ոգելից խմիչքների կամ թմրանյութերի օգնության կարիքը չունեմ։ Եվ քանի որ շատ էի ցանկանում Եհովայի ընկերը դառնալ, որոշեցի ապրել նրա չափանիշներով։ Եթե չլիներ Աստծո Խոսքի տված իմաստությունը, որը գործնականում կիրառելի է, ես վստահ եմ, որ իմ կյանքին վերջ տված կլինեի» (Սաղ. 119։92)։

3 Հակառակ այսօր գոյություն ունեցող գրքերի մեծամասնությանը՝ Աստվածաշունչը հրապուրում է մարդկանց «ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից» (Յայտն. 7։9)։ Աստված կամենում է, որ «ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան» (Ա Տիմոթ. 2։4)։ Հետևաբար մենք երբեք չպետք է եզրակացնենք, որ անհատը չի ընդունի բարի լուրը միայն այն պատճառով, որ ուրիշ ծագում ունի։ Ընդհակառակը՝ մենք պետք է Թագավորության պատգամը հաղորդենք բոլորին՝ ձգտելով հնարավոր ամեն դեպքում գործածել Աստվածաշունչը։

4 Գործածիր Աստվածաշունչը։ Ծառայության մեջ Աստվածաշունչը գործածելու բազմաթիվ հնարավորություններ կան։ Օրինակ՝ երբ պարբերագիր ես առաջարկում, փորձիր կարդալ սուրբգրային այն համարը, որը տրվում է առաջարկված մատուցման մեջ։ Տվյալ ամսին տարածելու համար նախատեսված գրականությունն առաջարկելիս ոմանք արդյունավետ են համարում իրենց առաջաբանի մեջ կարդալ ուշադրությամբ ընտրված մի համար։ Կրկնակի այցելություններ կատարելիս ամեն անգամ կարդա մեկ կամ ավելի սուրբգրային համարներ, ինչը կօգնի տանտիրոջը աստիճանաբար ճշգրիտ գիտություն ձեռք բերել։ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնելիս քննարկումը կենտրոնացրու հիմնական համարների վրա։ Նույնիսկ եթե ծառայության չես գնում, միշտ քեզ հետ ունեցիր Աստվածաշունչդ, որպեսզի հնարավորության դեպքում ոչ պաշտոնական վկայություն տաս (Բ Տիմոթ. 2։15)։

5 Եկեք հարմար ամեն առիթի դեպքում Աստվածաշունչը ծառայության մեջ գործածելով՝ օգնենք մարդկանց օգուտներ քաղել գործերի մղող՝ Աստծո Խոսքի ճշմարտությունից (Ա Թեսաղ. 2։13)։

[Հարցեր ուսումնասիրության համար]

1. Ի՞նչ կարևոր տեղեկություն է պարունակում Աստվածաշունչը։

2. Ինչպե՞ս է Աստվածաշունչը բարեփոխում մարդկանց կյանքը։

3. Ինչո՞ւ մենք չենք խուսափում Աստվածաշնչի պատգամը մարդկանց հաղորդելուց։

4. Ինչպե՞ս կարող ենք գործածել Աստվածաշունչը վկայություն տալիս։

5. Ինչո՞ւ պետք է ձգտենք ծառայության մեջ գործածել Աստվածաշունչը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը