«Փայլէք ինչպէս լուսատուներ»
1 Ապրելով հոգևոր և բարոյական խավարի մեջ գտնվող աշխարհում՝ ճշմարիտ Աստծո՝ Եհովայի՝ թվով մոտ վեց միլիոն երկրպագուներ «փայլ[ում են] ինչպէս լուսատուներ» աշխարհի 234 երկրներում (Փիլիպ. 2։15, ԷԹ)։ Այդ պատճառով էլ մեզ հեշտությամբ նկատում են մարդիկ։ Իսկ ինչպե՞ս ենք անդրադարձնում Եհովայից եկող ճշմարտության լույսը (Բ Կորնթ. 3։18)։
2 Մեր գործերով։ Մարդկանց աչքից չի վրիպում մեր վարքը (Ա Պետ. 2։12)։ Մի կին նկատել էր, որ իր աշխատակիցներից մեկը, որ Եհովայի վկա է, բարի անձնավորություն է, պատրաստ է օգնության ձեռք մեկնելու, անպարկեշտ խոսքեր չի գործածում և անվայել կատակների վրա չի ծիծաղում։ Երբ մյուսները փորձում էին բարկացնել նրան՝ նրա ներկայությամբ անպարկեշտ խոսքեր ասելով, նա մնում էր հանգիստ, սակայն վճռական՝ անելու այն, ինչը ճիշտ էր։ Ի՞նչ ազդեցություն դա թողեց այդ կնոջ վրա։ Նա հիշում է. «Ինձ այնպես էր տպավորել նրա վարքը, որ ես սկսեցի Աստվածաշնչի վերաբերյալ հարցեր տալ նրան։ Սկսեցի ուսումնասիրել Աստծո Խոսքը և հետագայում մկրտվեցի»։ Նա նաև ավելացնում է. «Այդ նրա վարքի շնորհիվ ես որոշեցի ուսումնասիրել Եհովայի վկաների հավատալիքները»։
3 Եհովայի վկաները իշխանությունների, ինչպես նաև աշխարհիկ գործերի հանդեպ իրենց վերաբերմունքի և մաքուր խոսքի շնորհիվ աչքի են ընկել որպես Աստվածաշնչի բարձր չափանիշներով ապրող մարդիկ։ Այդպիսի լավ գործերը կարող են փառք բերել Եհովային և հրապուրել մարդկանց դեպի նրա երկրպագությունը։
4 Մեր խոսքերով։ Ինչ խոսք, այն մարդիկ, ովքեր տեսնում են մեր բարի վարքը, գուցե չիմանան, թե ինչու ենք մենք տարբերվում մյուսներից, եթե մենք չհայտնենք նրանց մեր հավատալիքների մասին։ Արդյոք աշխատակիցներդ կամ համադասարանցիներդ գիտե՞ն, որ դու Եհովայի վկա ես։ Միջոցներ փնտրո՞ւմ ես, որպեսզի սովորական խոսակցությունները վերածես վկայության։ Վճռե՞լ ես արդյոք այնպես անել, որ հարմար առիթի դեպքում «լուսաւորէ [քո] լոյսը մարդկանց առաջին» (Մատթ. 5։14–16)։
5 Լուսատուներ լինելու մեր հանձնարարությունը կատարելու համար անձնազոհ ոգի է պահանջվում, և այն ամբողջ հոգով կատարելը կմղի մեզ հրաժարվել ոչ կարևոր գործերից, որպեսզի հնարավորին չափ շատ ժամանակ տրամադրենք քարոզչական և աշակերտներ պատրաստելու գործին, որը կյանքեր է փրկում (Բ Կորնթ. 12։15)։
6 Եկեք մեր գործերով ու խոսքերով շարունակենք փայլել ինչպես լուսատուներ։ Գուցե դա մղի մյուսներին միանալ մեզ՝ Եհովային փառաբանելու։