Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 2/03 էջ 5
  • Օգնություն՝ ճիշտ ժամին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգնություն՝ ճիշտ ժամին
  • 2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Օգնել ոչ ակտիվներին
    2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Մի մոռացիր ոչ ակտիվ քարոզիչներին
    2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Հարցերի արկղ
    2000 Մեր թագավորական ծառայությունը
  • «Վերադարձեք ինձ մոտ»
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2003 Մեր թագավորական ծառայությունը
km 2/03 էջ 5

Օգնություն՝ ճիշտ ժամին

1 Երբ Պետրոս առաքյալը իմացավ, որ իր հավատակիցները ամրապնդման կարիք ունեն, հոգատարությունից դրդված՝ նա սիրալիր հիշեցումներ ու քաջալերական խոսքեր գրեց նրանց (Բ Պետ. 1։12, 13; 3։1)։ Այն քրիստոնյաներին, որ ‘հասել էին հավատքին’, նա խրախուսեց, որ շարունակեն հոգևոր հատկություններ զարգացնել, որպեսզի չդառնային «դատարկ եւ անպտուղ.... մեր Տէր Յիսուս Քրիստոսի գիտութիւնումը» (Բ Պետ. 1։1, 5–8)։ Պետրոսը ցանկանում էր օգնել նրանց հաստատ պահելու այն կոչումն ու ընտրությունը, որ ստացել էին Եհովայից, որպեսզի «անբիծ եւ անարատ գտնու[եին] նորա առաջին խաղաղութեան մէջ» (Բ Պետ. 1։10, 11; 3։14)։ Շատերի համար Պետրոսի քաջալերանքը ճիշտ ժամին տրված օգնություն է եղել։

2 Այսօր քրիստոնյա վերակացուներին նույնպես մտահոգում է Աստծո ժողովրդի բարօրությունը։ Այս «չար ժամանակներ[ում]» Եհովայի ծառաներից շատերը ծանր պայքար են մղում կյանքի դժվարությունների դեմ (Բ Տիմոթ. 3։1)։ Անվերջ ավելացող ֆինանսական, ընտանեկան և անձնական խնդիրների պատճառով ոմանք գուցե ունենան նույն զգացումները, ինչ որ Դավիթ թագավորը. «Անթիւ չարիք պատեցին ինձ. իմ անօրէնութիւնները հասան ինձ վերայ՝ որ չեմ կարող տեսնել. աւելի շատ են իմ գլխի մազերիցը. եւ իմ սիրտը թողեց ինձ» (Սաղ. 40։12)։ Այդ խնդիրներն այնքան ծանր կարող են լինել, որ քրիստոնյան գուցե անտեսի հոգևորը, որը շատ կարևոր է իր համար, և այլևս չմասնակցի քրիստոնեական ծառայությանը։ Սակայն չնայած իր կրած դժվարություններին՝ նա Եհովայի ‘պատվիրանները չի մոռացել’ (Սաղ. 119։176)։ Եվ հենց այդ ժամանակ է, որ երեցները պետք է հարկ եղած օգնությունը ցույց տան այդ քրիստոնյային (Ես. 32։1, 2)։

3 Դրա հետ կապված՝ երեցներին խորհուրդ է տրվել հատուկ ջանքեր գործադրել օգնելու համար նրանց, ովքեր քարոզչության մեջ դարձել են ոչ ակտիվ։ Այժմ մեծ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ, և դա կշարունակվի մինչև մարտի վերջ։ Գրքի ուսումնասիրության վերակացուներին կոչ ենք անում այցելել ոչ ակտիվ քարոզիչներին և օգնություն առաջարկել նրանց՝ վերականգնելու իրենց մասնակցությունը ժողովի գործունեությանը։ Անհրաժեշտության դեպքում կարելի է Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել նրանց հետ։ Կարելի է մյուս քարոզիչներին խնդրել, որ օգնեն այդ քարոզիչներին։ Եթե քեզ առաջարկել են նման օգնություն ցույց տալ, քո գործադրած ջանքերը շատ արդյունավետ կլինեն հատկապես այն դեպքում, երբ բարյացակամորեն ու հասկացողությամբ քաջալերես այն քարոզչին, որին պետք է օգնես։

4 Երբ ժողովում որևէ մեկը վերականգնում է իր ակտիվ մասնակցությունը, բոլորի համար դա ուրախանալու առիթ է (Ղուկ. 15։6)։ Ոչ ակտիվ քարոզիչներին ոգևորելու նպատակով գործադրած մեր ջանքերը կարող են «յարմար ժամանակին խօսուած խօսք» լինել (Առակ. 25։11)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը