Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն։ Նոյեմբեր. «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը կամ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Եթե մարդիկ արդեն ունեն այս հրատարակությունները, կարելի է առաջարկել մեկ այլ գրականություն։ Դեկտեմբեր. «Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» կամ «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն է, թէ՝ Մարդոց» գիրքը։ Հունվար. ցանկացած 192 էջանոց գիրք, որն առկա է ժողովում։ Փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ»։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը դեկտեմբերի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։
◼ Գրականության հաջորդ պատվերն ուղարկելու հետ իրար հետ համագործակցող ժողովները պետք է սկսեն պատվիրել «Դիտարանի» և «Արթնացե՛ք»–ի՝ 2002 թ. միահյուսված հատորները։ Դրանք մատչելի կլինեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, լեհերեն, խորվաթերեն, կորեերեն, հոլանդերեն, հունարեն, ճապոներեն, չինարեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով։ Քանի դեռ միահյուսված հատորները առկա չեն, այս պատվերների մասին կնշվեն պատվերի ուղարկման ցուցակում (CS-74)՝ «Պատվերը գրանցված է» սյունակի տակ։ Դրանք հատուկ պատվերով ստացվող առարկաներ են։
◼ Ուզում ենք տեղեկացնել, որ սկսած 2003 թ. հունվարի 1–ի համարից՝ ադրբեջաներեն «Դիտարանը» այլևս լույս չի տեսնելու կիրիլիցա տառատեսակով (wAJ)։ Ադրբեջաներեն «Դիտարանը» կշարունակի լույս տեսնել լատինիցայով (wAJR)։ Բոլոր ժողովներին խնդրում ենք, որ ստուգեն իրենց՝ պարբերագրի պատվերները, և եթե անհրաժեշտ է, անհապաղ պատվիրեն ադրբեջաներեն «Դիտարան»՝ տպագրված լատինիցայով։
◼ Այլևս առկա չեն.
«Ընտանեկան երջանկության գաղտնիքը» — ադրբեջաներեն (կիրիլիցա)
«Եսայիայի մարգարեությունը», 1–ին հատոր — ռուսերեն (խոշորատառ)
◼ Լույս են տեսել նոր հրատարակություններ.
««Դիտարան» ընկերության հրատարակությունների ցանկ», 1986–2000 թթ. — իսպաներեն
«Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն» — իգբո, յորուբա
«Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» — թաի
«Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» — ինդոնեզերեն (T-26)
«Ովքե՞ր են Եհովայի վկաները» — ինդոնեզերեն (T-73)