Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. Օգոստոս. կարելի է տարածել ներքոհիշյալ 32 էջանոց գրքույկներից ցանկացածը. «Աստված իրապես հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել» և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը»։ Հարմար լինելու դեպքում կարելի է առաջարկել հետևյալ գրքույկները՝ «Գիրք բոլորի համար» և «Մահացածների հոգիները. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ. գոյություն ունե՞ն իրականում»։ Սեպտեմբեր. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Հետաքրքրություն նկատելու դեպքում առաջարկիր «Աստված պահանջում է» գրքույկը՝ նպատակ հետապնդելով Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսել։ Նոյեմբեր. «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը կամ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Եթե մարդիկ արդեն ունեն այս հրատարակությունները, կարելի է առաջարկել 192 էջանոց մեկ այլ գիրք։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը սեպտեմբերի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։
◼ 2002 թ. օգոստոսի 31–ին կամ այդ ամսաթվին մոտ օրերին պետք է ժողովում առկա գրականության ու պարբերագրերի տարեկան հաշվառում կատարել։ Սա նման է ամսական հաշվառմանը, որը կազմում է գրականությունը կոորդինացնող եղբայրը, միայն այն տարբերությամբ, որ ընդհանուր թվերն անցկացվում են «Գրականության հաշվառում» (S(d)–18) բլանկի մեջ (ռուս.)։ Պարբերագրերի ընդհանուր թիվը կարելի է իմանալ յուրաքանչյուր ժողովի պարբերագրերի համար պատասխանատու եղբորից, որը գրականության խմբի անդամն է։ Յուրաքանչյուր ժողով կստանա «Գրականության հաշվառում» (S(d)–18) բլանկի 3–ական օրինակ։ Խնդրում ենք բլանկի բնօրինակը և դրա մեկ օրինակը (2 հատ S(d)–18 բլանկ) ուղարկել Ընկերություն սեպտեմբերի 6–ից ոչ ուշ։ Մեկ օրինակ պահել ժողովի քարտարկղում։ Կոորդինացնող ժողովի քարտուղարը պետք է հետևի հաշվառման ընթացքին։ Հաշվառումն ավարտելուց հետո բլանկի տակ ստորագրում են կոորդինացնող ժողովի քարտուղարը և նախագահող վերակացուն։
◼ Լույս են տեսել նոր հրատարակություններ
«2001 թ. «Դիտարանի» հրատարակությունների ցանկ» (նշանը՝ dx01, առարկա № 6801) — չեխերեն, ռուսերեն