Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան Հուլ. 15
«Համաձա՞յն եք այն մտքին, թե չար մարդիկ պատժվում են դժոխքում։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը հստակորեն բացատրում է, թե ինչ պատիժ է ստանում մարդը գործած մեղքի դիմաց։ [Կարդա Հռովմայեցիս 6։23ա։] Ուրեմն, ճի՞շտ է արդյոք ասել, որ դժոխքը մի վայր է, որտեղ մարդուն կրակով տանջում են։ Գուցե դա պարզապես Աստծուց մեկուսացված լինելո՞ւ վիճակ է։ Այս պարբերագրում տրվում են այդ հարցերի պատասխանները՝ հիմնված Աստվածաշնչի վրա»։
Արթնացե՛ք (ռուս.) Հուլ. 22
«Շատերն ասում են, թե մոլեխաղը հասարակության կողմից ընդունված ժամանցի հաճելի ձևերից է։ Իսկ ուրիշների կարծիքով՝ դա հիմնականում վնաս է բերում թե՛ ընտանիքին և թե՛ հասարակությանը։ «Արթնացե՛ք»–ի այս համարում խոսվում է մոլեխաղի և դրա հետ կապված վերջերս անցկացված մի հետազոտության մասին։ Հավանաբար, ձեզ նաև կհետաքրքրի, թե ինչ է ասում Աստվածաշունչը մոլեխաղերի մասին»։ Որպես օրինակ՝ կարդա Ա Տիմոթէոս 6։10–ը։
Դիտարան Օգոս. 1
«Շատերի համար սնապաշտական գաղափարներն ու սովորույթները ընդամենը անմեղ զվարճանքներ են։ [Ցույց տուր մեկ կամ երկու միտք 5–րդ էջի շրջանակից։] Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է կանգնած նման գաղափարների ետևում։ [Պատասխանը լսելուց հետո կարդա Բ Կորնթացիս 11։14–ը։] Այս պարբերագիրը լուսաբանում է Աստվածաշնչի տեսակետը սնապաշտության վերաբերյալ»։
Արթնացե՛ք (ռուս.) Օգոս. 8
«Բազմաթիվ մարդիկ խիստ մտահոգված են բռնության և ահաբեկչության մեծ մասշտաբներով։ Գուցե համաձայնեք Ժողովող 8։9–ի խոսքերին։ [Կարդա և թույլ տուր պատասխանել։] «Արթնացե՛ք»–ի այս համարում քննարկվում է այն մասին, թե ինչ կարող ենք սովորել անցյալից և թե ինչպես այս ամենը շուտով վերջ կգտնի»։