Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան մայիսի 15
«Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է ճանաչել Աստծուն։ [Թույլ տուր պատասխանել։] Համաձայնվեք, որ դժվար է հավատալ մեկին, ում մասին շատ քիչ բան գիտենք։ Իրականում Աստվածաշունչը խրախուսում է մեզ փնտրել Աստծուն։ [Կարդա Գործք 17։27։] Այս հոդվածները ցույց են տալիս, թե ինչպես կարող ենք Աստծուն ավելի լավ ճանաչել»։
Արթնացե՛ք (ռուս.) մայիսի 22
«Աշխարհի ղեկավարները կառավարման տարբեր միջոցներ են փորձել՝ ջանալով լուծել մարդկության պրոբլեմները։ Մի նոր միջոց էլ ծանոթ է այսօր գլոբալիզացիա անվանումով։ Այս պարբերագրում կարող եք կարդալ, թե ինչ ազդեցություն էունենում գլոբալիզացիան մեր կյանքի վրա։ Դուք նաև կարող եք կարդալ այն մասին, թե ինչ մարգարեություն կա Աստվածաշնչում գրված աշխարհի բոլոր պրոբլեմները լուծելու վերաբերյալ»։ Կարդա Մատթէոս 6։9, 10։
Դիտարան հուն. 1
«Վերջին տարիների դեպքերը շատերին ստիպում են խորհել այն մասին, թե ինչու են մարդիկ անմեղ զոհ դառնում։ Իսկ դուք մտածե՞լ եք, թե ինչու են մարդիկ մահանում։ [Թույլ տուր պատասխանել, այնուհետև ցույց տուր 7–րդ էջում գտնվող շրջանակը։] Կցանկանայի՞ք իմանալ, թե Աստվածաշունչն ինչ է ասում այս հորինվածքներից որևէ մեկի մասին»։ Հնարավորության դեպքում կարդա մեջբերված սուրբգրային համարը։
Արթնացե՛ք (ռուս.), հուն. 22
«Շատ մարդիկ այն կարծիքին են, թե կրոնը և գիտությունը անհամատեղելի են։ Ոմանք նույնիսկ մտածում են, թե անհնար է, որ գիտությամբ հետաքրքրվող անհատը հավատա Աստծուն։ Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք։ [Թույլ տուր պատասխանել։] «Արթնացե՛ք»–ի այս համարը լուսաբանում է այդ հարցը»։