Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» (ռուս.) պարբերագրերը։ Վերայցելություններ կատարելիս հետաքրքրություն նկատելու դեպքում մոտդ նշիր, որ կանոնավորաբար պարբերագրեր բերես։ Առաջարկիր «Աստված պահանջում է» գրքույկը՝ նպատակ հետապնդելով Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսել։ Հունիս. «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը կամ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Եթե տանտերը ունի այս հրատարակությունները, առաջարկիր մեկ ուրիշ գրքույկ, որը կա ժողովում։ Հուլիս. կարելի է տարածել ներքոհիշյալ 32 էջանոց գրքույկներից ցանկացածը. «Աստված իրապես հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել» և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը»։ Հարմար լինելու դեպքում կարելի է առաջարկել հետևյալ գրքույկները՝ «Գիրք բոլորի համար», «Մահացածների հոգիները. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ. գոյություն ունե՞ն իրականում»։
◼ Մասնաճյուղին անհրաժեշտ են ժողովների նախագահող վերակացուների և քարտուղարների հասցեների ու հեռախոսահամարների վերջին տվյալները։ Եթե դրանց մեջ որևէ փոփոխություն տեղի ունենա, ժողովի Ծառայողական կոմիտեն առանց հետաձգելու պետք է լրացնի, ստորագրի և մասնաճյուղ ուղարկի «Նախագահող վերակացուի/քարտուղարի հասցեի փոփոխություն» (S-29) բլանկը։ Փոստի ինդեքսը փոխվելու դեպքում նույնպես հարկավոր է տեղյակ պահել։
◼ Եթե պլանավորում եք ճանապարհորդել օտար երկիր և ուզում եք ներկա գտնվել ժողովի հանդիպումներին, ինչպես նաև շրջանային կամ մարզային համաժողովին, ապա օրերի, ժամերի ու անցկացվելիք վայրերի հասցեների մասին տեղեկանալու համար հարկավոր է գրավոր հարցում ուղարկել այն մասնաճյուղ, որի ենթակայության տակ գտնվում է տվյալ երկիրը։ Մասնաճյուղերի հասցեները կարելի է գտնել «Տարեգրքի» վերջին էջում։
◼ Ներկայումս զուլուսերեն լեզվով «Դիտարանը» թողարկվում է նաև խոշոր տառերով։
◼ Լույս են տեսել նոր հրատարակություններ.
«Եհովայի վկաներ. ովքե՞ր են. ինչի՞ն են հավատում» — օսեթերեն
«Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» — լիտվերեն
«Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը» — լեզգիերեն
◼ Տեսողության հետ կապված խնդիրներ ունեցողների համար «Եսայիայի մարգարեությունը. լույս ողջ մարդկության համար» գրքի (հատոր 2–րդ) խոշորատառ հրատարակություն է պատրաստվում։ Գիրքը լույս կտեսնի հետևյալ լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, դանիերեն, իսպաներեն, իտալերեն, լեհերեն, խորվաթերեն, կորեերեն, հոլանդերեն, հունարեն, հունգարերեն, ճապոներեն, նորվեգերեն, շվեդերեն, չեխերեն, չինարեն (պարզեցված), պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, սլովակերեն, ուկրաիներեն, ֆիններեն, ֆրանսերեն։ «Գրականության պատվերի բլանկում» (S-14) այս առարկան կարելի է նշել հետևյալ կերպ՝ «Եսայիայի մարգարեությունը» (2–րդ հատոր, խոշորատառ, նշանը՝ iplp-2, առարկա № 5430)։ Ժողովի պատվերները հարկավոր է ուղարկել 2002 թ. ապրիլի 25–ից ոչ ուշ։ Խնդրում ենք նկատի առնել, որ այս գիրքը ուղարկվում է հատուկ պատվերով միայն տեսողության հետ կապված խնդիրներ ունեցողների համար, և պետք չէ պատվիրել ժողովի պահեստում լինելու համար։ Գրքի լույս տեսնելուն պես՝ մյուս լեզուներով հրատարակվելու մասին կհայտարարվի։
◼ «Թագավորության մեղեդիները» (նվագախմբի կատարմամբ, նշանը՝ csm, առարկա №1700) այժմ առկա է 9 ձայներիզով, անգլերեն։