Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Առանց գրքերից օգտվելու կրկնվում է այն նյութը, որը քննարկվել է Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2001 թ. սեպտեմբերի 3–ով սկսվող շաբաթից մինչև դեկտեմբերի 24–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում։ Կրկնության ժամանակ աշխատիր առանձին թղթի վրա հնարավորին չափ շատ հարցերի պատասխանել։
(Ուշադրություն. գրավոր կրկնության ժամանակ հարցերի պատասխանները գտնելու համար կարելի է օգտվել միայն Աստվածաշնչից։ Հարցերի վերջում նշված աղբյուրները նախատեսված են անձնական ուսումնասիրության համար։)
Նշիր՝ ճի՞շտ են, թե՞ սխալ հետևյալ պնդումները.
1. Սաղմոս 58։4–ում ճիշտ է նշվում, որ իժը ականջներ ունի, բայց չի լսում, որովհետև ի ծնե խուլ է: [2, Աստվ. շաբաթ. ընթերց.] Սխալ է։ 5–րդ համարից երևում է, որ օձերը, ինչպես օրինակ, իժը, կարող են լսել և հմայվել երաժշտական հնչյուններով և ոչ թե՝ թովիչի շարժումներով:
2. Սաղմոս 68:11–ում հիշատակված ավետարանողների «մեծ բազմութիւնը» օտարերկրյա ստրկուհիներ էին, որոնց ազատել էին իսրայելացի զինվորները թշնամի ժողովուրդների ձեռքից։ [3, Աստվ. շաբաթ. ընթերց. w87 1.2, էջ 30, պ. 10] Սխալ է։ Դա իսրայելուհիների մեծ բազմությունն էր: Երբ իսրայելացիները, Ավետյաց երկրում մարտնչելով իրենց թշնամի ժողովուրդների դեմ, հաղթեցին նրանց, իսրայելուհիները այս բարի լուրի մասին ավետեցին հաղթական տոնախմբություններում: Այսօր քարոզչուհիները զգալի դեր են խաղում Թագավորության բարի լուրը հռչակելու մեջ՝ ազգերին զգուշացնելով, որ նրանք շուտով ենթարկվելու են մեսիական Թագավորին:
3. Պողոս առաքյալի «թող ոչ ոք քո երիտասարդութիւնը չարհամարհի» խոսքերը ցույց են տալիս, որ Տիմոթեոսը դեռ պատանի էր կամ նոր էր բոլորել 20 տարեկանը (Ա Տիմոթ. 4:12): [6, w99-U 15.9, էջ 29, պ. 1–3, էջ 31, պ. 2] Սխալ է։ Այս խոսքերը Պողոսը գրել է իր՝ Տիմոթեոսի հետ ծանոթությունից շատ տարիներ անց: Այստեղից կարելի է հետևություն անել, որ, թեպետ Տիմոթեոսը կարող էր ինքնուրույն գործել և պատասխանատվություններ վերցնել իր վրա, նա ինչ–որ չափով անվճռական էր իրեն տրված իշխանությունը կիրառելու մեջ։
4. Սաղմոս 110:1–ի «իմ Տիրոջը» արտահայտությունը վերաբերում է Հիսուս Քրիստոսին։ [10, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w94 1.9, էջ 7, պ. 5] Ճիշտ է։
5. Հորդանան գետն անցնելիս իսրայելացիներն իմաստնորեն առաջին շարքերում դրեցին հետախույզներին ու զինվորներին: [12, my 45] Սխալ է։ Առջևից գնում էին ուխտի տապանակը տանող քահանաները։
6. «Սաղմոսներ» գրքի հին եբրայերեն տեքստում «Եհովա» անունը հանդիպում է 700 անգամ, իսկ այդ անվան կրճատ ձևը՝ «Յահ»՝ 43 անգամ։ Ուստի, ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր սաղմոսում Աստծո անունն օգտագործվում է միջինը 5 անգամ [12, bsi01 էջ 24, պ. 23] Ճիշտ է։
7. Քննելով «Առակաց» գիրքը՝ մենք, փաստորեն, քննում ենք Սողոմոն մարդու իմաստությունը: [14, bsi01 էջ 26, պ. 1] Սխալ է։ Քանի որ ‘Աստված էր տվել [Սողոմոնի] սրտին’ իմաստություն, ուրեմն «Առակաց»–ը քննելը հավասարազոր է Աստծո իմաստությունը քննելուն (Գ Թագ. 10:23, 24):
8. Աստվածաշնչի՝ Առակաց 21:17–ում արձանագրված խորհուրդը՝ ‘չսիրել ուրախությունը’, նշանակում է, որ չի կարելի զվարճանալ, քանի որ այն ժամանակ է խլում ավելի կարևոր գործերից։ [17, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w97–U 1.10, էջ 27, պ. 7] Սխալ է։ Այս համարը զգուշացնում է մեզ ‘ուրախությունը սիրելու’ կամ նախապատվությունը առաջին հերթին դրան տալու մասին: Այդպես վարվելը կարող է հանգեցնել հոգևոր ախորժակի կորստի, ինչպես նաև քիչ ժամանակ կմնա բարի լուրի քարոզչության համար:
9. Երբ Իսրայելը պտտվում էր Երիքովի շուրջը, տղամարդիկ անընդհատ բղավում էին, որպեսզի վախեցնեին թշնամուն: [13, my 46] Սխալ է։ Նրանց հրամայվել էր ձայն չհանել։ Լսվում էին միայն փողերի ձայնն ու ռազմիկների ոտնաձայները, մինչև որ չավարտվեց վերջին պտույտը. այնուհետև ժողովուրդը սկսեց մարտական գոչյուններ հանել։
Պատասխանիր հետևյալ հարցերին.
10. Ի՞նչ էր ուզում ցույց տալ Հիսուսը, երբ նրբանկատորեն հանդիմանեց Մարթային։ (Ղուկ. 10:40, 41): [3, տե՛ս w99–U 1.9, էջ 30, պ. 7] Հիսուսն ուզում էր ցույց տալ, որ, կերակրի մասին չափազանց մտահոգվելով, Մարթան բաց էր թողնում անձամբ Աստծո Որդուց սովորելու եզակի հնարավորությունը:
11. Ինչպիսի՞ «փառքով» էր ընդունում Եհովան սաղմոսերգուին։ (Սաղ. 73:24) [4, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w87 1.3, էջ 10, պ. 2] Քանի դեռ սաղմոսերգուն չէր հասկանում, որ ‘իր համար բարի է, որ մոտենա Աստծուն’, նա կարծում էր, թե ամբարիշտների բարօրությունն ավելի շատ է, քան արդարներինը (Սաղ. 73։2–12, 28)։ Բայց քանի որ նա թույլ տվեց, որպեսզի Աստծո ‘խորհուրդը’ ղեկավարեր նրան, նա «փառք» ստացավ, այսինքն՝ Աստծո բարեհաճությունը. նա Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ձեռք բերեց։
12. Համաձայն Սաղմոս 84։1–3 խոսքերի՝ ինչպիսի՞ն էր սաղմոսերգուի վերաբերմունքը Աստծո ծառայության նկատմամբ [6, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w97-U 15.3, էջ 8, պ. 5–7] Նա բարձր էր գնահատում Եհովայի երկրպագության վայրում սահմանափակ ժամանակով ծառայելու հնարավորությունը։ Նա է՛լ ավելի երջանիկ կլիներ, եթե թռչունների նման կարողանար Աստծո տաճարում մշտապես բնակվել։
13. Թեպետ վաղ քրիստոնյաները հավատում էին Քրիստոսի Հազարամյա թագավորությանը, որի մասին խոսվում է «Յայտնութիւն» գրքում, ի՞նչ ազդեցությունների պատճառով հավատուրաց քրիստոնյաները ի վերջո մերժեցին այս աստվածաշնչյան ուսմունքը։ [10, տե՛ս w99 1.12, էջ 6, պ. 3–էջ 7, պ. 5] Հազարամյա թագավորությանը հավատացողներից ոմանք անհավասարակշիռ նյութապաշտական հայացքներ ունեին; «Յայտնութիւն» գիրքը վավերական չէին համարում; պարզ, հասկանալի բաները փոխարինել էին հունական փիլիսոփայությամբ (նշված մտքերից ցանկացածը)։
14. Ինչպիսի՞ սահմաններում պետք է քրիստոնյան ‘փնտրի մյուսների շահը’ (Փիլիպ. 2:4)։ [11, w99-U 1.12, էջ 29, պ. 1] Քրիստոնյան պետք է խուսափի «շատախօս [«բամբասող», ՆԿ–ի ՆԱԹ]» և «աւելորդ հետաքրքրասէր» լինելուց (Ա Տիմոթ. 5։13)։
15. Ի՞նչ են նշանակում Սաղմոս 128:3–ի խոսքերը (Արևմտ. Աստ.), որում նշված որդիները իրենց հոր սեղանի չորս կողմում գտնվող «ձիթենիի տունկերու պէս» են։ [12, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w00 15.8, էջ 30, պ. 4] Հաճախ ձիթենու բնի վրա նոր ընձյուղներ են ծլում։ Երբ հիմնական ծառն այլևս բավականաչափ պտուղներ չի տալիս, նրա ընձյուղները կարող են իր շուրջը մեծանալ ու նույնպիսի պտղաբեր ծառ դառնալ։ Նմանապես, ծնողները կարող են ուրախանալ, որ ունեն արգասավոր երեխաներ, որոնք իրենց հետ կողք–կողքի ծառայում են Եհովային։
16. Եթե մեզ համար Աստծո գործերը «ահաւոր» են, ապա ինչպիսի՞ ազդեցություն պիտի թողնեն մեզ վրա (Սաղմ. 139:14): [13, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w94 1.1, էջ 11, պ. 18] Դրանք մեր մեջ պիտի զարգացնեն առողջ, ակնածալից վախ, որը զորեղ դրդիչ ուժ ունի։ Նման վախը ազդում է մեր անձնավորության և այն բանի վրա, թե ինչպես ենք անցկացնում մեր կյանքը։
17. Ինչո՞ւ է Առակաց 5:3, 4–ը խոսում այն մասին, որ անբարոյության հետևանքը «դառն է օշինդրի պէս» և «սուր է երկսայրի սուրի պէս»: [14, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w00 15.7, էջ 29, պ. 2] Անբարոյությունն իր հետ ցավ ու երբեմն նույնիսկ մահ է բերում. խղճի խայթ է առաջացնում, հոգեկան ցավ պատճառում և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դուռ բացում։
18. Համաձայն Առակաց 14:29–ի՝ ինչպե՞ս է խոհեմությունն օգնում խուսափել անհամբերությունից և անզուսպ բարկությունից: [16, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w97 1.6, էջ 19, պ. 7, 8] Խոհեմությունն օգնում է մեզ տեսնել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ չմտածված գործողություններն ու անզուսպ բարկությունը։ Այդ հետևանքներից են՝ առողջական պրոբլեմներ, անխոհեմ արարքներ, ողջախոհության կորուստ և Աստծուն տհաճ վարք։ Վերջինս վնաս է հասցնում Աստծո հետ ունեցած մեր փոխհարաբերություններին։
19. Ինչի՞ մասին է խոսում այն փաստը, որ Պողոսը գրեց. «Եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած» (Հռովմ. 13:1): [3, kl էջ 131, պ. 7] Եհովան թույլ է տալիս, որպեսզի այդ իշխանությունները գոյություն ունենան։ Այդ պատճառով նրանք կախում ունեն Աստծուց կամ՝ ստորադաս են (էությունը բավական է)։
20. Ինչո՞ւ Եհովան Կադեսում բարկացավ Մովսեսի և Ահարոնի վրա: [7, my 40] Պատճառն այն էր, որ նրանք ապառաժից ջուր հանելու պատիվն իրենց վերագրեցին, այնինչ իրականում Եհովան էր ջուր հանողը (էությունը բավական է)։
21. Ինչո՞ւ Եհովան Նավեի որդի Հեսուի օրերում արեգակը կանգնեցրեց: [16, my 49] Նա արեց դա, որպեսզի իսրայելացիները կարողանային Քանանի 5 ամբարիշտ թագավորների և նրանց մարտիկների դեմ մղվող պայքարում ավարտին հասցնել իրենց հաղթանակը։
Լրացրու բաց թողնված բառը(երը) կամ արտահայտությունը.
22. «Առակաց» գիրքը երկու նպատակ ունի՝ տալ իմաստություն և խրատ (Առակ. 1։1–4)։ [5, w99-U 15.9, էջ 13, պ. 2]
23. «Բարձրեալի ծածկոցը» մի տեղ է, որտեղ նրանք, ովքեր գերիշխանության հարցում Աստծո կողմն են դիրք բռնում, հոգևոր անվտանգություն են գտնում: Այդ տեղը անհայտ է նրանց համար, ովքեր հոգևոր տեսողություն չունեն (Սաղ. 91:1)։ [7, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w87 1.3, էջ 11, պ. 6]
24. Որպեսզի ‘չմոռանանք Տիրոջ բոլոր բարիքները’, որոնք թվարկվում են Սաղմոս 103–ում, հստակ է, որ հարկավոր է խորհել դրանց շուրջ և կարողանալ գնահատել դրանք (Սաղ. 103:2) [8, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w99-U 15.5, էջ 21, պ. 5, 6]
25. Առակները սեղմ ասացվածքներ են, որոնք հաճախ իրենցից նմանություններ կամ համեմատություններ են ներկայացնում, և դրանց նպատակը ունկնդրին մտածելու տեղիք տալն է։ [15, bsi01 էջ 27, պ. 6]
Հետևյալ պնդումներից ընտրիր ճիշտ պատասխանը.
26. Թեպետ Դավիթը հիմքեր ուներ բարկանալու Սավուղի վրա իր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի պատճառով, նա զսպեց իրեն, քանի որ (գիտեր, որ Սավուղն անկատար էր, և Աստծո ծառաները պիտի ներողամիտ լինեն; երբեք չէր մոռանում Եհովայի հետ ունեցած իր փոխհարաբերությունների մասին; հասկանում էր, որ ուրիշներին դատելը ճիշտ չէ) (Ա Թագ. 24:7, 16)։ [1, w99–U 15.8, էջ 8, պ. 7]
27. (Իմաստությունը; խրատը; արդարությունը) մի շարք հատկությունների ամբողջություն է, որոնց մեջ են մտնում խորագիտությունը, խորաթափանցությունը ու խոհեմությունը։ (Բարությունը; խորագիտությունը; ողջամտությունը) հարցը խորը տեսնելու, դրա իմաստը, զանազան մասերի և ամբողջության միջև եղած կապերն ըմբռնելու կարողությունն է՝ դրանով իսկ ըմբռնելով դրանց էությունը (Առակ. 1:1–4) [5, w99–U 15.9, էջ 13, պ. 3]
28. Հովսեփը կարողացավ դեմ կենալ Պետափրեսի կնոջ անբարո առաջարկություններին, քանի որ (գիտեր, որ Մովսիսական օրենքը արգելում էր պոռնկությունը; խորապես հարգում էր նրա բարձր դիրք զբաղեցնող ամուսնուն; գնահատում էր իր փոխհարաբերությունները Աստծո հետ) (Ծննդ. 39:7–9)։ [7, w99–U 1.10, էջ 29, պ. 3]
29. 118–րդ սաղմոսը գրողը ակնհայտորեն բարձր էր գնահատում (Աստծո խոսքը կամ՝ օրենքը; կյանքի պարգևը, փրկության հեռանկարը)՝ այդ մասին հիշատակելով այս սաղմոսի գրեթե բոլոր համարներում։ [11, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w99 1.11, էջ 20, պ. 5; w87 1.7, էջ 30, պ. 2]
30. Պողոս առաքյալի (Հռովմայեցիս; Գաղատացիս; Եբրայեցիս) թղթի առաջին երկու գլուխներում մենք «Սաղմոս» գրքից բազում մեջբերումներ ենք գտնում Հիսուս Քրիստոսի (բարձր դիրքի; մկրտության; երկրային ծառայության) վերաբերյալ։ [13, bsi01 էջ 25, պ. 28]
Աստվածաշնչի հետևյալ համարները հարմարեցրու ներքոհիշյալ նախադասություններին.
Առակ. 2։19; 14:15; 18:17; Ես. 65։13; Եբ. 13։18
31. Քրիստոնյաները չեն կարող մասնակցել գործարքների, որոնք անազնիվ են կամ ոտնահարում են ուրիշների օրինական շահերը: (Եբ. 13։18) [4, w99–U 15.9, էջ 10, պ. 2]
32. Սեռական անբարոյություն կատարողների համար կարող է գալ մի կրիտիկական պահ, որից հետո այլևս չեն կարող կյանքի վերադառնալ. դա մահն է: (Առակ. 2։19) [9, w99–U 15.11, էջ 27, պ. 5, 6]
33. Իմաստուն և խորաթափանց մարդը ծանրութեթև է անում իր արաքների հետևանքները և կուրորեն չի հետևում ինչ–որ նոր ուղղության միայն այն պատճառով, որ դա ժողովրդականություն է վայելում (Առակ. 14։15) [16, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս g94–U 8.12, էջ 17, պ. 1]
34. Նույնիսկ եթե մարդու փաստարկները ճշմարտացի են հնչում, իմաստուն կլիներ նախքան որևէ եզրահանգման գալը լսել երկու կողմերին (Առակ. 18։17) [17, bsi01 էջ 31, պ. 36]
35. Եհովան միշտ հոգևոր կերակուր է մատակարարել ոչ թե առանձին մարդկանց, այլ իր ողջ ժողովրդին (Ես. 65։13) [16, kl էջ 162, պ. 6]