Ինչպե՞ս առաջարկել պարբերագրերը
ԴԻՏԱՐԱՆ, Սեպ. 15
«Գրեթե բոլոր կրոններում կան մարդիկ, ովքեր սիրում են ճշմարտությունը։ Սակայն կրոններն ընդհանուր առմամբ պառակտում են մարդկանց։ Ի՞նչը կարող է միավորել անկեղծ մարդկանց [պատասխանը լսելուց հետո կարդա Սոփոնիա 3։9–ը]։ Այս պարբերագիրը պատմում է այն մասին, թե ինչպես է ճշմարիտ Աստծո մասին գիտությունը ամենուրեք միավորում մարդկանց»։
Արթնացե՛ք, (ռուս.), Սեպ. 22
«Մարդկանց մեծամասնությունը այն կարծիքին է, որ երկիրը միշտ առատ բերք է տալու։ Սակայն ժամանակակից գիտնականների որոշ գործողություններ վտանգի տակ են դնում պարենամթերքի պաշարները, ինչը մեզ մտահոգվելու տեղիք է տալիս։ Այս պարբերագրում խոսվում է այսպիսի խնդիրների, ինչպես նաև այն մասին, թե ինչ է ասվում Աստվածաշնչում նման խնդիրների լուծման վերաբերյալ»։
ԴԻՏԱՐԱՆ, Հոկ. 1
«Դուք երևի կհամաձայնվեք, որ Աստծուն հավատալու մասին խոսելն այսօր մարդկանց չհետաքրքրող թեմա է։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ [պատասխանը լսելուց հետո կարդա Եբրայեցիս 11։1–ը]։ Այս պարբերագրում քննարկվում է, թե ինչ է ճշմարիտ հավատը և ունի արդյոք նշանակություն, հավատո՞ւմ ենք Աստծուն, թե՝ ոչ»։
Արթնացե՛ք, (ռուս.) Հոկ. 8
«Ինչպես գիտեք, կան շատ հայտնի տոներ, որոնց բազմաթիվ երեխաներ անհամբեր սպասում են։ Իսկ երբևէ լսե՞լ եք այդ տոների ծագման մասին [տուր պատասխանելու հնարավորություն]։ Կարծում եմ՝ ձեզ համար շատ հետաքրքիր կլինի ընթերցել այս պարբերագիրը, մանավանդ եթե դուք երեխաներ ունեք»։