Հանգիստն իր պատշաճ տեղում պահեք
1 Այս դժվարին օրերում բոլորս էլ կարիք ունենք ժամանակ առ ժամանակ մեր տեմպը փոխելու։ Որոշ չափով զվարճանալը տեղին է։ Սակայն հանգստին, հյուրասիրությանը և հաղորդակցությանը չափազանց շատ ժամանակ տրամադրելը կարող է անհատին աստիճանաբար գցել այնպիսի վիճակի մեջ, որ նա գնալով քիչ ժամանակ հատկացնի հոգևոր գործերին։ Հարկավոր է հանգիստը ճիշտ տեղում պահել (Մատթ. 5։3, ՆԱ)։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Եփեսացիս 5։15–17-ում (ԱԹ) արձանագրված խորհրդին հետևելով։
2 Սահմաններ դրեք։ Պողոսը գրել է, որ քրիստոնյաներին հարկավոր է ‘տեսնել’, թե որքան իմաստուն կյանք են վարում։ Հանգստի ժամը սահմանափակելու համար չափավորություն և ինքնազսպում է հարկավոր, որպեսզի ժամանակը տրամադրվի իսկապես անհրաժեշտ գործերին։ Լավ կլինի լրջորեն մտածել, թե ինչպես ենք օգտագործում մեր ազատ ժամանակը։ Զվարճությունները պետք է ծառայեն մեր օգտին, որպեսզի այնպիսի զգացում չունենանք, թե զուր տեղն ենք վատնում մեր ժամանակը, կամ էլ ուժասպառ լինենք։ Եթե որևէ գործով զբաղվելուց հետո անբավարարվածության, ունայնության զգացում ենք ունենում կամ ինչ–որ կերպ մեզ մեղավոր զգում, դա ցույց է տալիս, որ հարկավոր է փոփոխություններ մտցնել ժամանակի գործածության մեր կերպի մեջ։
3 Լինել խելամիտ։ Պողոսը խորհուրդ տվեց ‘գնել ժամանակը’ կյանքում ավելի կարևոր գործերի համար և չդառնալ «անխելք»։ Նվիրված քրիստոնյաները չպետք է թույլ տան, որ իրենց կյանքը կենտրոնացած լինի հանգստի վրա։ Թեև հանգիստն ու զվարճությունը կարող են թարմացնել մեզ ֆիզիկապես, սակայն հոգևոր էներգիայի աղբյուրը Աստծո գործոն ուժն է (Ես. 40։29–31)։ Մենք նրա սուրբ ոգին ստանում ենք աստվածապետական գործունեություններ ծավալելիս՝ Աստվածաշնչի ուսումնասիրության և քարոզչական ծառայության ժամանակ, ինչպես նաև ժողովի հանդիպումներին, բայց ոչ զվարճությունների ժամանակ։
4 Առաջնահերթություններ դրեք ձեր առաջ։ Պողոսը սովորեցրեց քրիստոնյաներին իմանալ, «թէ ի՛նչ է Տիրոջ կամքը»։ Հիսուսն ասաց, որ Աստծո Թագավորության գործը պետք է մեր կյանքում առաջնահերթ տեղ զբաղեցնի (Մատթ. 6։33)։ Մեզ համար պարտադիր պայման է՝ անել նախևառաջ այն, ինչը թույլ կտա մեզ ապրել Եհովային մեր նվիրման համաձայն։ Դրանից հետո միայն հանգստի ժամերը իրենց պատշաճ տեղում կլինեն։ Դա օգտակար արդյունքներ կունենա, իսկ մենք մեր հանգստից ավելի մեծ ուրախություն կստանանք (Ժող. 5։12)։