Կազմակերպված լինենք «պարկեշտութեամբ եւ ըստ կարգի»
1 Որպեսզի նահանգային համաժողովները հաջողությամբ անցնեն, միացյալ ջանքեր են հարկավոր։ Համաժողովի կազմակերպիչները հոգ են տանում այդ միջոցառման համար համապատասխան տեղ գտնելու մասին, նաև կացարանների պայմանագրեր են կնքում։ Անհատ մարդիկ և ամբողջ ընտանիքներ ճանապարհի ու կացարանի համար պլաններ են կազմում։ Իսկ ժողովները, որպես աջակցություն այդ գործում, համաժողովի շատ բաժիններ ապահովում են կամավորներով։ Այս ամենի նպատակն այն է, որ «ամեն ինչը պարկեշտութեամբ եւ ըստ կարգի ....լինի» (Ա Կորնթ. 14։40)։
2 Երբ պլաններ ենք կազմում՝ համաժողով այցելելու, պետք է դրանք համաձայնեցնենք համաժողովի կազմակերպչական միջոցառումների հետ և հիշենք, որ համաժողովին նախապատրաստվելու համար ամիսներ, երբեմն էլ տարիներ են պահանջվում։ Հարյուրավոր եղբայրներ շատ ժամանակ են հատկացնում այդ գործին, որպեսզի ամեն բան պատշաճ արվի։ Դրա մեջ են մտնում դահլիճներ վարձակալելը, սարքավորումներ ձեռք բերելը և կամավոր օգնականներ փնտրելը։ Այդ ամենին նախօրոք պատրաստվելու արդյունքում հոգևոր օրհնություններ են ստանում բոլորը։ Ինչպե՞ս կարող ենք մենք էլ մեր օգնությունը ցույց տալ։
3 Համագործակցություն կացարանների հետ կապված հարցերում։ Բոլորիս համար էլ կարևոր է համագործակցության ոգի ցուցաբերել համաժողովի համար պատրաստություններ տեսնելիս։ Դա կարևոր է հատկապես այն դեպքում, երբ պլանավորում ենք կացարան պատվիրել։ Յուրաքանչյուր համաժողովի համար, իրոք, հարյուրավոր կացարաններ են հարկավոր։ Քանի որ մեր եղբայրների մեծ մասի ֆինանսական միջոցները սահմանափակ են, հետևաբար, նրանք միայն էժանագին կացարաններ կարող են պատվիրել։ Քիչ ջանք չի թափվել հանրակացարաններում և այլ կարգի կացարաններում հնարավորին չափ էժան կացարաններ գտնելու ուղղությամբ։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք ուրիշների կարիքների նկատմամբ և ‘միայն մեր շահը չփնտրենք, այլ յուրաքանչյուրը իր ընկերոջ շահն էլ’ փնտրի (Փիլիպ. 2։4)։
4 Կացարան ձեռք բերելու հարցում համաժողովի կազմակերպիչների տված հրահանգներին ուշադրությամբ հետևելը օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են այդ օգնությունից։ Մինչդեռ, այդ հրահանգներն անտեսելը անհարկի խնդիրների դուռ է բացում։ Ինչպե՞ս հասկանալ դա։ Դրանց հետևելու դեպքում կացարաններ տրամադրող հաստատությունները նախօրոք տեղյակ են լինում, թե քանի կացարան է հարկավոր հատկացնել և, հետևաբար, քանի հոգի է հյուրընկալվելու իրենց մոտ։ Դա օգնում է նրանց նախապես կազմել իրենց ծրագրերը, իսկ արդյունքում հնարավոր է, որ հետագա տարիներին նրանք նվազեցնեն կացարանների վարձը։ Երբ շատերն են անվավեր դարձնում պատվիրված կացարանները կամ փոխում իրենց ծրագրերը, դա անհարմարություններ է առաջ բերում հանրակացարանների և այլ կարգի կացարանների անձնակազմերի, ինչպես նաև մեր մյուս եղբայրների ու քույրերի համար, որոնք միգուցե ցանկանային այդպիսի հարմարություններով կացարան ընտրել։ Տեսնելով, որ մենք հավատարիմ չենք մնում մեր որոշումներին՝ հետագայում տնօրինությունները կարող են նվազեցնել տրամադրելիք կացարանների քանակը։ Ուրեմն, որքա՜ն լավ է, երբ մեր խոսքերը համապատասխանում են մեր գործերին այնպես, որ մեր «այոն՝ այո» է լինում (Մատթ. 5։37)։
5 Նկատի առնենք հետևյալ դրական արդյունքները։ Համաժողովի համար կացարան տրամադրած մի տնօրեն ու տնտեսվար այսպես արտահայտվեցին. «Մենք սիրով կընդունենք ձեզ հաջորդ տարի։ Դուք մեծ վստահության եք արժանի։ Մենք պատրաստ ենք ձեզ տրամադրել մեր բոլոր սենյակները»։ Մի ճաշարանի աշխատող էլ ասաց. «Անհնարին բան է... Դուք յուրահատուկ մարդիկ եք. հարյուրավորներով ընթրում են այստեղ, ձմերուկ ուտում. իրենցից հետո կատարյալ մաքրություն է տիրում...»։ Ի՜նչ հիանալի վկայություն...
6 Հաստատության տնօրինության նամակը. «Տնօրինությունը նկատել է մեզ մոտ օթևանած Եհովայի վկաների լավ կազմակերպվածությունը։ Նրանց բնակության երեք օրերի ընթացքում կատարյալ կարգապահություն էր տիրում։ Ձեր կազմակերպության անդամները օգնություն են ցույց տվել մեզ (քաղհանել են թմբերն ու շրջակա հողատարածքը)։ Մենք հետագայում էլ ուրախությամբ կհամագործակցենք ձեզ հետ»։ Մի առիթով հյուրանոցային ցանցի մի տնօրեն ասաց. «Ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել, որ մենք ընդունած լինենք այնպիսի մեծ խմբի, որի անդամներն իրենց անձնական օրինակով ցույց տան իրենց հավատալիքները այնպես, ինչպես Եհովայի վկաները։ Հուսով ենք՝ նորի՛ց կօթևանեք մեզ մոտ»։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ լավ վարքը ոգևորիչ է ոչ միայն մեզ համար, այլ նաև շատ շատերի, որոնք տեսնում են մեզ։
7 Համագործակցության հիմնական միջոցները։ Կացարան ձեռք բերելու հարցում համաժողովի կազմակերպիչների հետ համագործակցելու քայլերը բավականին հեշտ են. 1) Հանրակացարաններում և այլ կացարաններում ձեր ծրագրածից ավել կացարան մի՛ պատվիրեք։ 2) Կացարանի հայտերը ժամանակին ուղարկեք և ձեր պատվերը մի՛ փոխանցեք հեռախոսով։ 3) Եթե փոխում եք կացարանի ձեր հայտը, անմիջապես հայտնեք այդ մասին բնակարանային բաժնին։ 4) Հիշենք, որ հանրակացարանների տնօրենները և բնակարանների տանտերերն ակնկալում են, որ մենք ինչպես հարկն է հետևենք այնտեղ ընդունված կարգին։
8 Որպես Եհովա Աստծո ծառաներ՝ մենք հնարավորություն ունենք մեր բոլոր գործերով նրա անձնավորությունն արտացոլելու։ Դրա մեջ են մտնում մեր գործերը պլանավորելը և ներկա գտնվելը համաժողովներին, որոնք առնչություն ունեն Աստծո անվան հետ։ Հիշեք, որ նա «խռովութեան Աստուածը չէ, այլ՝ խաղաղութեան» (Ա Կորնթ. 14։33)։ Ուստի, քանի որ մենք ծրագրում ենք այցելել «Աստծո Խոսքի ուսուցիչները» անվանումը կրող նահանգային համաժողովը, եկեք ուշադիր լինենք, որպեսզի բոլոր մեզ տեսնողները մեզանում՝ մեր վարքի ու շարժուձևի մեջ նկատեն Եհովայի այդ հատկությունը։ Թող որ անկեղծ մարդիկ տեսնեն ու հասկանան, որ Եհովայի ժողովուրդը կազմակերպված է «պարկեշտութեամբ եւ ըստ կարգի» (Սաղ. 68։26)։