Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/01 էջ 2–7
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2001 Մեր թագավորական ծառայությունը
2001 Մեր թագավորական ծառայությունը
km 4/01 էջ 2–7

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. ապրիլ և մայիս. «Դիտարան» պարբերագիրը։ Կրկնակի այցելություններ կատարելիս հետաքրքրություն նկատելու դեպքում առաջարկեք «Գիտություն» գիրքը կամ «Աստված պահանջում է» գրքույկը՝ նպատակ ունենալով Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսել։ Հունիս. «Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» գրքույկը կամ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Ուշադրություն դարձրեք Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելուն։ Հուլիս. կարելի է գործածել ներքոհիշյալ 32 էջանոց գրքույկներից ցանկացածը. «Աստված իսկապես հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Հարկավո՞ր է հավատալ երրորդությանը», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել» և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը»։ Հարմար լինելու դեպքում կարելի է առաջարկել հետևյալ գրքույկները՝ «Գիրք բոլորի համար», «Մահացածների հոգիները. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ. գոյություն ունե՞ն իրականում» և «Եհովայի վկաները 20–րդ դարում»։

◼ Ընկերությանն անհրաժեշտ են ժողովների նախագահող վերակացուների և քարտուղարների հասցեների ու հեռախոսահամարների վերջին տվյալները։ Եթե որևէ փոփոխություն տեղի ունենա դրանց մեջ, քարտուղարն առանց հետաձգելու պետք է լրացնի և Ընկերություն ուղարկի «Նախագահող վերակացուի հասցեի փոփոխություն և նոր քարտուղարի անուն–​ազգանունը» (S-29) բլանկը, այդ թվում նաև փոստի փոխված ինդեքսը։

◼ Ռահվիրայական ծառայության վերաբերյալ տրվում են հետևյալ հիշեցումները.

▪ Երբ ռահվիրան դադարեցնում է իր ծառայությունը, այդ մասին պետք է հայտարարել ժողովում։ Կարելի է կարճ հայտարարություն անել՝ նշելով. «Տեղեկացնում ենք ժողովին, որ [անունը] այլևս որպես ռահվիրա չի ծառայում։

▪ Ընդհանուր ռահվիրաներից պահանջվող ժամերի տարեկան քանակը մնում է անփոփոխ՝ 840 ժամ։

▪ Հանդիմանություն ստանալուց կամ վերականգնվելուց հետո պետք է անցնի ուղիղ մեկ տարի, որպեսզի քարոզիչը կարողանա ենթառահվիրայություն կամ ընդհանուր ռահվիրայություն սկսել (տես «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1993–ի հունիսի համարի ներդիրը, պարբերություններ՝ 16 և 18, ռուս.)։

◼ Տեսողության հետ կապված խնդիրներ ունեցողների համար «Եսայիայի մարգարեությունը. լույս ողջ մարդկության համար» գրքի (հատոր 1–ին, ռուս.) խոշորատառ հրատարակություն է պատրաստվում։ Այն պարբերագրի չափի է, թղթե կազմ ունի, բաղկացած է 512 էջից և առանց նկարների է։ Տառերի մեծությունը համապատասխանում է խոշոր տառերով «Դիտարանի» այն հրատարակություններին, որոնք բաղկացած են երկու ուսումնասիրվող հոդվածներից։ Գիրքը լույս կտեսնի հետևյալ լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, դանիերեն, իսպաներեն, իտալերեն, լեհերեն, նիդերլանդերեն, հունգարերեն, շվեդերեն, չեխերեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, սլովակերեն և ֆրանսերեն։ Մյուս լեզուներով հրատարակվելու մասին կհայտարարվի՝ լույս տեսնելուն պես։ Խնդրում ենք, որ մինչև 2001 թ. ապրիլի 25–ը ձեր պատվերը ներկայացնեք մասնաճյուղին՝ լրացնելով «Գրականության պատվերի բլանկը» (S-14), որտեղ կարող եք նշել այսպես՝ «Եսայիայի մարգարեությունը» (1–ին հատոր, խոշորատառ)։

◼ Եթե պլանավորում եք ճանապարհորդել օտար երկիր և ցանկանում եք ներկա գտնվել ժողովի հանդիպումներին, ինչպես նաև շրջանային կամ նահանգային համաժողովին, ամսաթվերի, ժամերի և անցկացվելիք վայրերի մասին ինֆորմացիա ստանալու համար հարկավոր է գրավոր հարցում ուղարկել այն մասնաճյուղ կամ գրասենյակ, որի ենթակայության տակ գտնվում է տվյալ երկիրը։ Մասնաճյուղերի հասցեները կարելի է գտնել «Տարեգրքի» վերջին էջում։

◼ 2002 թ.–ին Հիշատակի երեկոն կկայանա մարտի 28–ին՝ հինգշաբթի օրը՝ մայրամուտից հետո։ «2001 թ. Եհովայի վկաների օրացույցում» նշված ամսաթիվը ճիշտ չէ։ Այս մասին նախօրոք է հայտարարվում, որպեսզի եղբայրները կարողանան հարմար սրահներ վարձել այն դեպքերում, երբ միևնույն Թագավորության սրահից օգտվում են մի քանի ժողովներ, և այլ դահլիճներ փնտրելու անհրաժեշտություն է զգացվում։ Երեցները պետք է համաձայնության գան դահլիճի ղեկավարության հետ, որպեսզի շենքում անցկացվող այլ միջոցառումները չխանգարեն Երեկոն խաղաղ ու կազմակերպված ձևով անցկացնելուն։ Ի նկատի ունենալով իրադարձության նշանակալիությունը՝ Հիշատակի երեկոյին ելույթը ներկայացնող եղբայր նշանակելու համար երեցների խորհուրդը պետք է ընտրի առավել փորձառու երեցներից որևէ մեկին՝ փոխանակ երեցներին հերթի դնելու կամ ամեն տարի միևնույն եղբորը հանձնարարելու։ Բացառություն կարող է լինել միայն այն դեպքը, երբ ելույթ ունեցող երեցը օծյալ է։

◼ Նահանգային համաժողովի պլակետկաները ավտոմատ կերպով կուղարկվեն ժողով. դրանց թիվը «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի քանակից 40 տոկոսով ավել կլինի։ Պլակետկաների համար առանձին պատվեր ներկայացնելու հարկ չկա։ Եթե լրացուցիչ պլակետկաների անհրաժեշտություն լինի, պետք է պատվիրել «Գրականության պատվերի բլանկով» (S-14)։ Հարկավոր է բոլոր ցանկացողների համար բավարար քանակությամբ պլակետկաների պլաստմասսայե շապիկներ պատվիրել։

◼ 2001 թ. ապրիլի 1–ի համարից սկսած՝ կթողարկվեն «Դիտարան» պարբերագրի ձայներիզները պորտուգալերեն լեզվով։

◼ Լույս են տեսել նոր հրատարակություններ.

«Եհովայի վկաներ. ովքե՞ր են. ինչի՞ն են հավատում»​– արաբերեն, գերմաներեն, դանիերեն, լեհերեն, կորեերեն

«Կյանքը խաղաղ, նոր աշխարհում» (T-15)​– ուդմուրտերեն

«Կապրի՞ այս աշխարհը» (T-19) – բաշկիրերեն

◼ Այլևս չեն հրատարակվելու.

«Ինչպե՞ս է առաջացել կյանքը. բարեշրջությա՞մբ, թե՞ արարչությամբ» (մեծ չափի)​– անգլերեն, իսպաներեն, իտալերեն, կորեերեն, նիդերլանդերեն, հունարեն, նորվեգերեն, պորտուգալերեն, ռուսերեն և ֆիններեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» (մեծ չափի)​– իսպաներեն, ֆրանսերեն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը