Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Առանց գրքերից օգտվելու կրկնվում է այն նյութը, որը քննարկվել է Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2001 թ. հունվարի 1–ով սկսվող շաբաթից մինչև ապրիլի 23–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում։ Կրկնության ժամանակ աշխատիր առանձին թղթի վրա հնարավորին չափ շատ հարցերի պատասխանել։
(Ուշադրություն. գրավոր կրկնության ժամանակ հարցերի պատասխանները գտնելու համար կարելի է օգտվել միայն Աստվածաշնչից։ Հարցերի վերջում նշված աղբյուրները նախատեսված են անձնական ուսումնասիրության համար։)
Նշիր՝ ճի՞շտ են, թե՞ սխալ հետևյալ պնդումները.
1. Թեև մենք երբեք չպետք է թույլ տանք, որ զգացմունքները ծածկեն լուրջ սխալները, սակայն կարող ենք հետևել Հովսեփի օրինակին և գթասրտություն դրսևորել՝ ներելով մեր դեմ մեղք գործած, զղջացող անհատին (Ծննդ. 42։21; 45։4, 5)։ [1, w99-U 1.1, էջ 31, պ. 2, 3] Ճիշտ է։
2. «Ա Մնացորդաց» գիրքը տոհմաբանության ցուցակ է և «Թագաւորաց» գրքերի՝ լոկ կրկնություն։ [4, bsi01 էջ 5, պ. 1] Սխալ է։ «Ա Մնացորդաց» գրքում տեղ է գտել ամբողջ Գրություններում պարունակվող, Եհովային նվիրված գովեստի ամենագեղեցիկ արտահայտությունների մի մասը. կան նաև Եհովայի արդար Թագավորության նախապատկերներ։
3. Եդեմի պարտեզում ծնվեցին Ադամի ու Եվայի միայն երկու որդիները։ [5, my 5] Սխալ է։ Նրանց բոլոր զավակները ծնվեցին Եդեմի պարտեզից իրենց դուրս հանվելուց հետո։
4. Հիսուսը հեզություն ցուցաբերեց՝ ընդունելով առանձնահատուկ մի հանձնարարություն, այն է՝ երկնային ոլորտից երկիր իջնել և հրեշտակներից ցած կանգնած, համեստ մարդ դառնալ (Փիլիպ. 2։5–8; Եբր. 2։7)։ [5, w99 1.2, էջ 6, պ. 3] Ճիշտ է։
5. Սիսակ թագավորի Հուդա ներխուժելը և «Տիրոջ տան գանձերը եւ թագաւորի տան գանձերը» թալանելը հաստատվել է հնաբանների կողմից (Բ Մնաց. 12։9)։ [11, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w88 1.5, էջ 30, 31, պ. 4] Ճիշտ է։ Այդ դեպքը հաստատվել է Կառնաքում (Եգիպտոսում) Ամոնի տաճարի պատերից մեկի վրայի քանդակով։
6. Վերջին օրերի առանձնահատկությունները նկարագրվում են միայն Մատթէոս 24–րդ, Մարկոս 13–րդ և Ղուկաս 21–րդ գլուխներում։ [13, kl էջ 102, շրջանակը] Սխալ է։ Լրացուցիչ առանձնահատկություններ գրված են Բ Պետրոս 3–րդ, Բ Տիմոթէոս 3–րդ և Յայտնութիւն 6–րդ և 11–րդ գլուխներում։
7. Թագավորութունը, որի մասին քարոզում էր Հիսուսը, օժանդակ կամ՝ երկրորդական տեղ է գրավում Աստծո գերիշխանության նկատմամբ [6, kl էջ 91, պ. 4] Ճիշտ է։
8. Եհովայի «բարիքների» մասին խոսելիս Դավիթը, ինչպես նշվում է Սաղմոս 103։2–ում, ի նկատի ուներ Եհովայի արարչագործությունը։ [15, w99-U 15.5, էջ 21, պ. 5, 6] Սխալ է։ Այս սաղմոսում Դավիթը պատմում է Եհովայի բարի շնորհների մասին՝ սկսած ներողամտությունից, որ նա ցուցաբերում է (Սաղ. 103։3)։
9. Սողոմոնի, Զորաբաբելի, Հերովդեսի կառուցած տաճարները, ինչպես նաև Մովսեսի կանգնեցրած խորանը, բոլորն էլ միևնույն բանն են ներկայացնում։ [17, bsi01 էջ 12, պ. 16] Ճիշտ է։ Դրանք բոլորն էլ ներկայացնում են «ճշմարիտ խորանը» կամ՝ հոգևոր տաճարը, որը Քրիստոսի քավիչ զոհաբերության հիման վրա Եհովային պաշտամունք մատուցելու կարգավորումն է (Եբր. 8։2; 9։2–10, 23)։
10. «Ա Մնացորդաց» գրքում տեղ գտած ծննդաբանությունը առանձնապես ոչ մի օգուտ չտվեց վաղեմի քրիստոնեական ժողովներին։ [8, bsi01 էջ 7, պ. 23] Սխալ է։ Մատթեոսն ու Ղուկասը կարող էին դիմել այդ գրքի ծննդաբանությանը՝ հաստատելու համար, որ Հիսուս Քրիստոսը «Դաւթի որդին» էր և իրավասու Մեսիան (Մատթ. 1։1–16; Ղուկ. 3։23–38)։
Պատասխանիր հետևյալ հարցերին.
11. Ինչո՞ւ Եհովան խիստ դատավճիռ բերեց Աքաաբի տան վրա (Գ Թագ. 16։31; Դ Թագ. 9։7, 26)։ [3, bsi01 էջ 4, պ. 34] Բահաղին երկրպագելու համար և այն արյունահեղության, որով ուղեկցվում էր այդ պաշտամունքը։
12. Ո՞ր համարներն են «Սաղմոսներից» և «Եբրայեցիս» թղթից ցույց տալիս, որ Հիսուսը չսկսեց կառավարել երկինք համբարձվելուց անմիջապես հետո։ [10, kl էջ 96, պ. 15] Սաղմոս 110։1 և Եբրայեցիս 10։12, 13։
13. Ի՞նչ սթափեցնող դաս ենք քաղում մեր արժանիքների վերաբերյալ Հուդայի Ոզիա թագավորի հետ պատահածից (Բ Մնաց. 26։15–21)։ [14, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w99-U 1.12, էջ 26, պ. 1, 2] Եթե մեր արժանիքները չհավասարակշռենք իմաստության, խոնարհության և հեզության հետ, դրանք կվերածվեն թուլությունների կամ թերությունների։
14. Ինչպիսի՞ ազդեցիկ դաս թողեց Հիսուսը մեզ համար՝ իր առաքյալների ոտքերը լվանալով (Յովհ. 13։4, 5)։ [7, w99-U 1.3, էջ 31, պ. 1] Հիսուսը խոնարհության ազդեցիկ դաս տվեց. մենք չպետք է կարծենք, թե այնքան կարևոր ենք, որ ուրիշները միշտ պետք է ծառայեն մեզ, ոչ էլ պետք է ձգտենք պատվավոր դիրքի և հեղինակության. մենք պետք է պատրաստակամ լինենք՝ կատարելու նույնիսկ ամենացածր ծառայությունները ուրիշների համար (էությունը բավական է)։
15. Ինչո՞ւ էր Ա Մնացորդաց 14։8–17 խոսքերում արձանագրվածը տեղին Եսայիայի օրերի համար, և ինչո՞ւ պետք է ներկայիս քրիստոնյա աշխարհը ուշադրություն դարձնի այդ խոսքերին (Ես. 28։21)։ [6, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w91-U 1.6, էջ 21, պ. 2, 3] Եհովան փղշտացիների դեմ արտասովոր կերպով վարվեց։ Ինչպես նախազգուշացրեց Եսայիան, նա նման մի արտասովոր ու ուժեղ բան էլ կատարելու էր Հուդայի հոգևոր արբեցողների դեմ։ Հուդայի հետ պատահածը քրիստոնյա աշխարհին սպասվելիք վախճանի նմանօրինակն է (էությունը բավական է)։
16. Ի՞նչն էր Բահաղի պաշտամունքի մեջ հրապուրիչ շատ իսրայելացիների համար։ [12, w99-U 1.4, էջ 29, պ. 3–6] Այդ կրոնը շատ քիչ բան էր պահանջում իրեն հարողներից. իսրայելացիներին ազատում էր Օրենքը կատարելուց. դրանում ընդունված զգացական հրապուրանքները մարմնական ցանկությունները բավարարելուն էին ուղղված. թվում էր, թե Բահաղին երկրպագող քանանացիները բարգավաճում էին նյութապես (էությունը բավական է)։
17. Ի՞նչ գործնական դաս կարող ենք սովորել այն բանից, ինչ որ արեց Եզեկիան՝ Երուսաղեմի ջրի պաշարը պահպանելու և մեծացնելու համար (Բ Մնաց. 32։3, 4)։ [15, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w96-U 15.8, էջ 6, պ. 1, 2] Ճշմարտության ջրերը մատչելի են բոլոր նրանց, ովքեր «թունելներ են փորում» իրենց ամենօրյա ծանրաբեռնված գրաֆիկում՝ թույլ չտալով որևէ բանի կամ որևէ մեկի զրկել իրենց այդ կենսական ջրերից։
18. Ինչպե՞ս կարող է այսօր Հովսեի օրինակը քաջալերել պատանիներին՝ Աստծուն ծառայելու և կեղծ երկրպագությանը հակառակվելու (Բ Մնաց. 34։3, Արևմտ. Աստ., 8, 33)։ [16, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w90 1.10, էջ 5, պ. 2] Մոտավորապես տասնհինգ տարեկան հասակում, երբ դեռ «ինք պատանի էր», սկսեց փնտրել Աստծուն։ Դեռ քսան տարեկան չկար, երբ արշավ սկսեց կեղծ պաշտամունքի դեմ, հետագայում վերանորոգեց տաճարը և երկրում վերականգնեց ճշմարիտ երկրպագությունը։
19. Արդյո՞ք Բաբելոնում մնացած բոլոր հրեաներն անհավատարիմ էին, և ի՞նչ դաս կարելի է քաղել դրանից (Եզրաս 1։3–6)։ [17, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w86-U 15.6, էջ 8, պ. 4, 7] Թեև հրեաներից ոմանք հնարավոր է՝ եղել են նյութապաշտ կամ չեն գնահատել հոգևորը, սակայն ուրիշներին հայրենիք վերադառնալու հարցում կարող էին արգելք հանդիսանալ իրենց հանգամանքները, ինչպես՝ ծերությունը կամ հիվանդությունը։ Այսօր բոլոր քրիստոնյաները չեն, որ կարող են լիաժամ ծառայություն կատարել, բայց նրանք իսրայելացիների նման կարող են աջակցել և քաջալերել նրանց, որոնք ի վիճակի են ավելի շատ ծառայել ճշմարիտ երկրպագությունն առաջ տանելու համար։
20. Ինչպես երևում է Բ Մնացորդաց 5։13, 14 խոսքերից, ի՞նչն էր ցույց տալիս, որ Եհովան լսում էր երաժշտությունը, որով իր ժողովուրդը փառաբանում էր իրեն, և որ իրեն հաճելի էր դա։ [9, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w94 1.8, էջ 7, պ. 7] Նա հրաշքով տաճարը լցրեց ամպով. նրա փառքով լցվեց իր տունը (էությունը բավական է)։
Լրացրու բաց թողնված բառը(երը) կամ արտահայտությունը.
21. Եհովան վերցրեց Ադամի կողոսկրերից մեկը և դրանից մի կին շինեց։ [3, my 3]
22. Երբ Աբրահամը 100 տարեկան էր, իսկ Սառան՝ 90, նրանք զավակ ունեցան, որին կոչեցին Իսահակ։ [14, my 14]
23. Ինչպես փշերը կարող են «խեղդել» սածիլներին՝ թույլ չտալով նրանց հասունանալ, այնպես էլ չափից շատ հոգսերով տարվելը և «հարստութեան պատրանքները» կարող են խոչընդոտ հանդիսանալ անհատի համար՝ հոգևորապես հասունանալու (Մատթ. 13։19, 22) [10, w99-U 15.3, էջ 22, պ. 5]
24. «Հոգին», որը մահվան ժամանակ հեռանում է մարդուց, իրականում կյանքի ուժն է, որը սկիզբ է առել մեր Ստեղծիչից (Սաղ. 146։4)։ [1, kl էջ 81, 82, պ. 5, 6]
25. Որպեսզի ճշմարիտ քրիստոնյան հաջողություն ունենա այն բանում, ինչում ձախողվեց Սողոմոնը, պետք է դադարի երկատված սրտով ծառայելուց և ընթանա Հիսուսի՝ ‘սիրի քո տեր Աստծուն ամբողջ սրտով’ խոսքերի հետ ներդաշնակ (Մատթ. 22։37; Ա Մնաց. 28։9) [8, Աստվ. շաբաթ. ընթերց., տե՛ս w86-U 1.11, էջ 17, պ. 17, 18]
Հետևյալ պնդումներից ընտրիր ճիշտ պատասխանը.
26. Դ Թագաւորաց 17։5, 6–ի արձանագրությունը պատմում է այն մասին, որ (Թգլաթպալասար; Սաղմանասար V–ը; Ասարդանը) հարձակվել էր Իսրայելի տասցեղյան հյուսիսային թագավորության վրա և սկսել Սամարիայի պաշարումը, որը տևեց երեք տարի, և, ի վերջո, ասորեստանցիները գրավեցին այն մ.թ.ա. (740–ին; 607–ին; 537–ին) [2, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս w88 1.7, էջ 20, պ. 3]
27. Ակնարկելով բաբելոնյան գերությունից հետո Երուսաղեմում տեղի ունեցած դեպքերին՝ Դ Թագաւորաց 25–րդ գլուխն անուղղակիորեն մատնացույց է անում (Դանիելին; Եզեկիելին; Երեմիային)՝ իբրև գիրքն արձանագրողի, և ցույց է տալիս, որ գրությունն ավարտվել է մ.թ.ա. շուրջ (580–ին; 537–ին; 455–ին) (Դ Թագ. 25։27)։ [3, Աստվ. շաբաթ. ընթերց.; տե՛ս bsi 01 էջ 3, պ. 3]
28. Ինչպես երևում է Ելից 4։11–ից, Եհովա Աստված ‘համր, խուլ, աչք ունեցող, և կույր է անում’, ինչը նշանակում է, որ նա (մեղավոր է այն բանում, որ մարդիկ տկարություններ ունեն; մարդկանց ծառայության նշանակումներ է տալիս; թույլ է տվել, որ մարդիկ ֆիզիկական տկարություններ ունենան)։ [14, w99-U 1.5, էջ 28, պ. 2]
29. Բ Մնացորդաց 36։17–23-ում նշված 70 տարիները ավարտվեցին մ.թ.ա. (537–ին; 607–ին; 677–ին)։ [16, bsi 01 էջ 9, պ. 35]