Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 2/01 էջ 7
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2001 Մեր թագավորական ծառայությունը
2001 Մեր թագավորական ծառայությունը
km 2/01 էջ 7

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը կամ ժողովում առկա 192 էջանոց որևէ գիրք։ Մարտ. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Հարկավոր է հատուկ ջանքեր գործադրել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու ուղղությամբ։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» (ռուս.) պարբերագրերը։ Վերայցելություններ կատարելիս հետաքրքրություն տեսնելու դեպքում առաջարկիր «Գիտություն» գիրքը կամ «Աստված պահանջում է» գրքույկը՝ ի մտի ունենալով Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսել։

◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը մարտի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։

◼ Քարտուղարն ու ծառայողական վերակացուն պետք է վերանայեն բոլոր ընդհանուր ռահվիրաների գործունեությունը։ Եթե որևէ մեկը դժվարանում է լրացնել պահանջվող ժամերի քանակը, երեցները միջոցներ կձեռնարկեն, որպեսզի նրանք աջակցություն ստանան։ Խորհուրդների համար տես Ընկերության հոկտեմբերի 1–ի տարեկան նամակը (S-201)։ Տես նաև «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1993–ի հունիսի համարի ներդիրը, պարբ. 7–15, ռուս.։

◼ Քարտուղարը պետք է հետևի, որպեսզի տեղական շինարարական կոմիտեին մատչելի լինեն մկրտված այն քարոզիչների վերջին տվյալները, որոնք լրացրել են «Թագավորության սրահների շինարարությանը մասնակցող կամավորների հարցաթերթիկը» (S-82)։ Եթե կամավոր քարոզչի տվյալներում որևէ փոփոխություն է տեղի ունեցել, օրինակ, նա տեղափոխվել է, երեցի կամ ծառայողական օգնականի նշանակում է ստացել, պետք է անհապաղ նոր բլանկ լրացվի և ներկայացվի կոմիտեին։ Եթե փոխվել է կամավոր քարոզչի հասցեն, հեռախոսահամարը, կամ եթե նա այլևս օրինակելի քարոզիչ չէ ժողովում, երեցները պետք է շտապ կարգով գրավոր տեղեկացնեն այդ մասին տեղական կոմիտեին։

◼ Սույն թվականի ապրիլի 28–ին՝ շաբաթ օրը, Սոլնեչնոյեի՝ Սանկտ–Պետերբուրգի կենտրոնը փակ է լինելու՝ գարնանային մաքրության պատճառով։ Այդ օրը էքսկուրսիաներ չեն անցկացվելու։

◼ Չնշանակված տարածքում քարոզելիս կարելի է առաջարկել «Գիտություն» գիրքը կամ «Աստված պահանջում է» գրքույկը։ Որևէ այլ գրականություն կառաջարկենք այն դեպքում, եթե տանտերն ունի այդ երկու հրատարակությունները։ Բոլոր քարոզիչները պետք է իրենց հետ տարբեր թերթիկներ ունենան այն դեպքերի համար, երբ տանտերը տանը չէ կամ հրաժարվում է գրականություն վերցնել։ Հարկավոր է ջանքեր գործադրել պահպանելու համար ցույց տրված հետաքրքրությունը, հատկապես երբ այդպիսի տարածքներում կարող են քարոզել հատուկ ռահվիրաները կամ մոտակա ժողովների քարոզիչները։

◼ Լույս են տեսել նոր հրատարակություններ.

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն») – լատվիերեն

««Բոլոր գիրքը» վավերական է և օգտակար» (նշանը՝ bsi01) – արևելահայերեն

«Գրությունների ըմբռնում» (հատոր 1–ին) (նշանը՝ it-1) – ֆիններեն

«Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը» (նշանը՝ gf) – արաբերեն

«Երիտասարդների հարցերը. Գործնական պատասխաններ» (նշանը՝ yp) – թուրքերեն

«Եհովայի վկաները՝ միացած՝ ամբողջ աշխարհում Աստծո կամքը կատարելու համար» (նշանը՝ je) – թաթարերեն

«Եհովայի վկաները և կրթությունը» (նշանը՝ ed) – թաթարերեն

«Ինչպե՞ս գտնել դրախտի ճանապարհը» (նշանը՝ rp) – ինգուշերեն

«Ինչի՞ն են հավատում Եհովայի վկաները» (T-14) – ալթայերեն

«Խաղաղ նոր աշխարհ. երբևիցե այն կլինի՞» (T-17) – բաշկիրերեն

«Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» (նշանը՝ le) – կաբարդինա–​չերքեզերեն

«Ովքե՞ր են Եհովայի վկաները» (T-73) – անգլերեն, ֆրանսերեն

«Ո՞րն է կյանքի իմաստը. Ինչպե՞ս կարելի է այն գտնել» (նշանը՝ pr) – ադրբեջաներեն

«Ո՞վ է Հիսուսը Քրիստոսը» (T-24) – ալթայերեն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը