Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Առանց գրքերից օգտվելու կրկնվում է այն նյութը, որը քննարկվել է Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2000 թ. սեպտեմբերի 4–ով սկսվող շաբաթից մինչև դեկտեմբերի 18–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում։ Կրկնության ժամանակ աշխատիր առանձին թղթի վրա հնարավորին չափ շատ հարցերի պատասխանել։
(Ուշադրություն։ Գրավոր կրկնության ժամանակ հարցերի պատասխանները գտնելու համար կարելի է օգտվել միայն Աստվածաշնչից։ Հարցերի վերջում նշված աղբյուրները նախատեսված են անձնական ուսումնասիրության համար։)
Նշիր՝ ճի՞շտ են, թե՞ սխալ հետևյալ պնդումները.
1. Դավիթը թույլ չտվեց, որ Աբեսսան սպաներ Սեմեիին, քանի որ իրեն ուղղված Սեմեիի մեղադրանքներն արդարացի էին (Բ Թագ. 16։5–13)։ [2, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 01.05.99, էջ 32, պարբ. 3] Սխալ է։ Դավիթին ուղղված մեղադրանքներն արդարացի չէին, և նա, խոնարհություն ցուցաբերելով, չտրվեց պատասխան տալու գայթակղությանը։ Հակառակ դրան՝ նա այդ հարցի լուծումը հանձնեց Եհովայի ձեռքը։
2. «Աշխարհի վերջ» արտահայտությունը վերաբերում է միմիայն այս չար համակարգի վերջին (Ա Յովհ. 2։17)։ [13, td 44ա] Ճիշտ է։
3. «Գ Թագաւորաց» գրքի հաղորդագրությունն ընդամենը պատմական արժեք ունի քրիստոնյաների համար, քանի որ Սողոմոնի մահից հետո Իսրայելում և Հուդայում իշխող տասնչորս թագավորներից միայն երկուսը հաջողությամբ կատարեցին այն, ինչը հաճելի էր Եհովային աչքին։ [5, bsi00 էջ 23, պարբ. 1, ռուս.] Սխալ է։ «Գ Թագաւորաց» գիրքը պարունակում է «Աստծու շնչով գրուած.... օգտակար» հորդորներ, մարգարեություններ, խորհրդանշական պատկերներ և ուղղակի կապ ունի Աստվածաշնչի գլխավոր թեմայի՝ Թագավորության հետ (Բ Տիմոթ. 3։16, 17)։
4. Հիսուսի Հազարամյա թագավորությունը կարելի է համեմատել Սողոմոնի խաղաղ ու բարգավաճող կառավարման 40 տարիների հետ (Գ Թագ. 4։24, 25, 29)։ [6, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 01.06.90, էջ 6, պարբ. 5, ռուս.] Ճիշտ է։
5. Աբիայի պատշաճ ձևով թաղվելը հստակորեն ցույց է տալիս, որ նա Հերոբովամի տանից միակն էր, որ հավատարմորեն երկրպագում էր Եհովային (Գ Թագ. 14։10, 13)։ [9, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 01.07.95, էջ 12, պարբ. 11] Սխալ է։ Նա մահացավ որպես Հերոբովամի չար ընտանիքի անդամներից մեկը, սակայն Եհովան գնահատեց նրա մեջ մի «բարի բան» և դա ի նկատի ունեցավ։
6. Աստվածաշնչի արձանագրություններում ծննդյան տարեդարձներ տոնել են միայն հեթանոսները։ [3, td 45բ] Ճիշտ է։
7. Եհովան Եղիային գերմարդկային համարձակությամբ օժտեց և պաշտպանեց նրան վախի զգացումից (Գ Թագ. 18։17, 18, 21, 40, 46)։ [11, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 01.01.98, էջ 31, պարբ. 2, ռուս.] Սխալ է։ Եղիան «մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակայ», և վախի ու անհանգստության զգացումներ ուներ (Յակ. 5։17; Գ Թագ. 19։4)։
8. Սողոմոնի տաճարը ուշագրավ կառույց էր ոչ միայն իր փառքի ու շքեղության պատճառով, այլև նրանով, որ այն հանդիսանում էր Եհովայի անհամեմատ ավելի փառավոր՝ հոգևոր տաճարի նախանշանը։ [12, bsi00 էջ 26, պարբ. 26, ռուս.] Ճիշտ է։
9. Եղիսեի խոսքով ասորական բանակին կուրությամբ հարվածելը, ակներևաբար, մտային կուրություն էր նշանակում, քանի որ նրանք կարող էին տեսնել Եղիսեին, սակայն չէին հասկանում, թե ով էր նա (Դ Թագ. 6։18, 19)։ [4, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.] Ճիշտ է։
10. Դ Թագաւորաց 11։12–ում հիշատակված «վկայութիւն» դնելը խորհրդանշական ժեստ էր, որը ցույց էր տալիս, որ թագավորի կողմից Աստծո Օրենքի բացատրությունը վերջնական է և դրան պետք է հնազանդվել։ [16, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 01.02.91, էջ 31, պարբ. 6, ռուս.] Սխալ է։ Քանի որ թագավորը պետք է ուսումնասիրեր Աստծո Օրենքը և կիրառեր այն իր ամբողջ կյանքի ընթացքում, հնարավոր է, որ այդ ժեստը ցույց էր տալիս, որ նույնիսկ ինքը բարձր չէր կանգնած Եհովայի Օրենքից՝ «վկայութիւնից» (Բ Օրին. 17։18–20)։
Պատասխանիր հետևյալ հարցերին.
11. Ի՞նչ առումով է Հիսուսի փրկանքն արդեն այսօր օգուտներ բերում մարդկությանը։ [10, kl էջ 68, 69, պարբ. 17–20] Հիսուսի զոհաբերությունը 1) մեղքերի թողություն է բերում, 2) ապագայի հույս է տալիս, 3) Եհովայի սիրո հզոր ապացույցն է հանդիսանում (ցանկացած կետը. էությունը բավական է)։
12. Ինչպե՞ս հասկանալ Բ Թագաւորաց 18։8–ում արձանագրված խոսքերը, որտեղ ասվում է. «Անտառը այն օրը զօրքիցն աւելի մարդ փչացրեց քան թէ սուրը փչացրեց»։ [2, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.] Հնարավոր է՝ այդ համարը մատնացույց է անում Աբիսողոմի բանակի ջախջախված մարդկանց, որոնք քարքարոտ անտառի միջով խուճապահար փախչելիս հավանաբար ընկել են աննկատ հեղեղատների մեջ և խճճվել խիտ մացառուտներում (Բ Թագ. 18։9)։
13. Այսօր ո՞ւմ կարելի է համեմատել Գողիաթի ազգական Ռափայի որդիների հետ, և ի՞նչ են ջանում անել նրանք (Բ Թագ. 21։15–22)։ [3, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 01.06.89, էջ 15, պարբ. 8, ռուս.] Սատանայի աշխարհի քաղաքական մարտիկներին կարելի է համեմատել Ռափայի որդիների հետ։ Բռնապետական իշխանություն բանեցնելով՝ նրանք ծաղրում են Եհովային և փորձում են բռնությամբ նրա Վկաներին իրենց հնազանդեցնել (էությունը բավական է)։
14. Ինչպիսի՞ օգտակար սկզբունք ենք սովորում Բ Թագաւորաց 6։6, 7 խոսքերից։ [4, bsi00 էջ 22, պարբ. 30, ռուս.] Բարի մտադրություններով Աստծո պահանջները չկատարելը չի արդարացվում։
15. Ի՞նչպես մեղքն ու մահը տարածվեց բոլորի վրա։ [4, kl էջ 58, պարբ. 13] Քանի որ Ադամի ու Եվայի զավակները ծնվել են նրանց մեղք գործելուց հետո, հետևաբար, ժառանգել են մեղքն ու մահը։
16. Ինչպե՞ս կարելի է ընդօրինակել Սաբայի թագուհուն, որը, երկար ճանապարհ կտրել–անցնելով, եկավ՝ «Սողոմոնի բոլոր իմաստութիւնները» լսելու (Գ Թագ. 10։1–9)։ [8, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 01.07.99, էջ 31, պարբ. 1, 2, ռուս.] Դա կարելի է անել՝ Մեծն Սողոմոնի՝ Հիսուս Քրիստոսի մտածելակերպը և օրինակը մանրակրկիտ քննության ենթարկելով և աշակերտներ պատրաստելու նրա հրահանգին հետևելով (Մատթ. 12։42)։
17. Համաձայն Գ Թագաւորաց 17։3, 4, 7–9, 17–24 խոսքերի՝ ո՞ր երեք կերպերով Եղիան հավատ դրսևորեց Եհովայի հանդեպ։ [10, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 01.04.92, էջ 19, պարբ. 5, ռուս.] Եղիան Եհովայի հանդեպ իր հավատը ցույց տվեց՝ վստահելով նրան իր անհրաժեշտ կարիքները հոգալու մեջ, հետևելով նրա հրահանգներին և ապավինելով Աստծուն՝ նրա անունը սրբացնելու գործում։
18. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ, Աքաաբին չվաճառելով իր խաղողի այգին, Նաբովթը համառություն չդրսևորեց (Գ Թագ. 21։2, 3)։ [12, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 01.11.97, էջ 12, պարբ. 18] Նաբովթը հավատարիմ էր Աստծուն և հետևում էր Մովսիսական օրենքով սահմանված կարգին, համաձայն որի, իսրայելացին չէր կարող ընդմիշտ ու անվերադարձ վաճառել ժառանգաբար փոխանցվող տարածքը (Ղեւտ. 25։23–28)։
19. Ինչպե՞ս են Դ Թագաւորաց 6։16–ում արձանագրված խոսքերը քաջալերում Եհովայի ծառաներին այսօր։ [14, Աստվածաշնչի շաբանթ. ընթերց.; w 01.07.98, էջ 12, պարբ. 5] Այդ խոսքերը ուժ են տալիս Աստծո ծառաներին՝ շարունակելու վկայություն տալու գործը, չնայած որ փորձում են լռեցնել նրանց սպառնալիքներով, վախեցնելով, բռնությամբ, բանտարկությամբ, համակենտրոնացման ճամբարներով և նույնիսկ մահով։
20. Ի՞նչ բան ապացուցվեց, երբ Աստված թույլատրեց, որ չարությունը գոյատևի։ Բեր երկու օրինակ։ [14, kl էջ 77, 78, պարբ. 18–20] Աստծուց անկախ լինելը ավելի լավ աշխարհ չի բերում. Սատանան ի վիճակի չէ Եհովայից հեռացնելու ամբողջ մարդկությանը. միայն Եհովան իրավունք ունի և կարո՛ղ է կառավարել մարդկանց (ցանկացած երկու կետը. էությունը բավական է)։
Լրացրու բաց թողնված բառը(երը) կամ արտահայտությունը.
21. Դեպի մահ առաջնորդում է գիտակցաբար մեղք գործելու սովորությունը և սուրբ ոգու դեմ մեղանչելը։ [5, td 30ե]
22. Ակնառու օրինակների օգնությամբ ելույթ ունեցողը ունկնդրի մտքում դրոշմում է իմաստալից պատկերներ։ [7, sg էջ 168, պարբ. 1]
23. Ձայներանգի փոփոխությունը՝ դա ձայնի բարձրության, տեմպի և ուժգնության տատանումն է, որն օգնում է ունկնդիրների հետաքրքրությունը պահպանելուն, նաև խոսողի մտքերի ընթացքն ու զգացումները արտահայտելուն։ [2, sg էջ 160, պարբ. 11]
24. Ինչպես երևում է ասորական բանակի զորավար Նեեմանի օրինակից, երբեմն մի փոքր խոնարհությունը մեծ օրհնություններ է բերում։ [14, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 01.02.99, էջ 3, պարբ. 6–ից մինչև էջ 4, պարբ. 1]
25. Ինչպես Հովնադաբի սիրտն էր Հեու թագավորի հետ, այնպես էլ այսօր «մեծ բազմութիւնը» ամբողջ սրտով ընդունում և համագործակցում է Մեծն Հեուի՝ Հիսուս Քրիստոսի հետ, որին երկրի վրա ներկայացնում են օծյալ քրիստոնյաները (Դ Թագ. 10։15, 16)։ [16, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 01.01.98, էջ 23, պարբ. 5, 6]
Հետևյալ պնդումներից ընտրիր ճիշտ պատասխանը.
26. Այդ (Սատանան; Եհովան; Հովաբն) էր, որ մղեց Դավիթին, ‘Իսրայելին հաշվելով’, մեղք գործել (Բ Թագ. 24։1)։ [4, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 07.15.92, էջ 5, պարբ. 2, ռուս.]
27. Այն 20 տարիները, որոնց ընթացքում Սողոմոնը Երուսաղեմում կառուցեց տաճարը և իր տունը, համեմատվում է ուսմունքների և կազմակերպչական հարցերի վերաճշտումների ժամանակի հետ, որը սկսվել է (1919–ին; 1923–ին; 1931–ին) և վերջացել է (1938–ին; 1942–ին; 1950–ին)։ [8, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; w 01.04.92, էջ 19, շրջանակը]
28. Դ Թագաւորաց 2։11–ում գործածված «երկինք» բառը ակնարկում է (Աստծո հոգևոր բնակության վայրին; Տիեզերքին; երկրի մթնոլորտին, որտեղ սավառնում են թռչունները և փչում է քամին)։ [13, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; w 01.12.97, էջ 27, շրջանակը]
29. Կրակը (հոգևոր լույսի; բնաջնջման; հավիտյան տանջանքների) խորհրդանիշ է։ [1, td 12բ]
Աստվածաշնչի հետևյալ համարները հարմարեցրու ներքոհիշյալ նախադասություններին.
Բ Թագ. 12։28; Յովհ. 11։25, 26; Բ Թագ. 15։18–22; Եփես. 5։23–31; Դ Թագ. 3։11;
30. Պետք է հարգել գլխավորության սկզբունքը Եհովայի աստվածապետական համակարգում։ [Բ Թագ. 12։28] [4, bsi00 էջ 22, պարբ. 30, ռուս.]
31. Հարկավոր է հավատարիմ լինել Եհովայի կազմակերպությանը և կազմակերպության ներկայացուցիչներին։ [Բ Թագ. 15։18–22] [4, bsi00 էջ 22, պարբ. 30, ռուս.]
32. Աստվածաշունչը հնազանդ մարդկանց հավիտյան կյանք է խոստանում։ [Յովհ. 11։25, 26] [14, td 23բ]
33. Եհովային հավատարիմ ծառաներին հյուրասիրություն ցույց տալը և հատուկ ծառայության մեջ գտնվողներին խոնարհաբար ծառայելը առանձնաշնորհում է։ [Դ Թագ. 3։11] [13, Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; w 01.11.97, էջ 30, պարբ. 8, ռուս.]
34. Քրիստոնյա ամուսինը՝ ընտանիքի գլուխը, պետք է սիրի իր ընտանիքի անդամներին և հոգա նրանց մասին։ [Եփես. 5։23–31] [16, td 3գ]