Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 7/00 էջ 1
  • «Մենք չենք կարող.... չ’խօսել»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Մենք չենք կարող.... չ’խօսել»
  • 2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Շարունակիր համարձակորեն քարոզել Աստծո Խոսքը
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
  • Աստծու խոսքը խոսիր համարձակությամբ
    2010 Դիտարան
  • «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Ընդօրինակենք Հիսուսին, քարոզենք համարձակությամբ
    2009 Դիտարան
Ավելին
2000 Մեր թագավորական ծառայությունը
km 7/00 էջ 1

«Մենք չենք կարող.... չ’խօսել»

1 Հիսուս Քրիստոսն ուշադրությամբ հետևում է քարոզչական գործունեությանը (Մատթ. 28։20; Մարկ. 13։10)։ Թեև այդ աշխատանքի մեջ զբաղված են 234 երկրների մոտ վեց միլիոն ակտիվ քարոզիչներ, սակայն, այս փաստը դեռևս հիմք չի տալիս ենթադրելու, որ քարոզչությունն իր ավարտին է մոտենում։ Քանի դեռ Աստված չի հայտարարել, որ այն ավարտված է, «մենք չենք կարող.... չ’խօսել» այն բաների մասին, ինչ որ սովորել ենք (Գործք 4։20, ԱԹ)։

2 Ապավինիր Աստծո ոգուն։ Սատանան մեծ ճնշում է գործադրում մեզ վրա, որպեսզի վհատեցնի մեզ (Յայտն. 12։17)։ Իր հերթին, բազում խնդիրների դուռ է բաց անում նաև մեր անկատար մարմինը։ Նման խոչընդոտները կարող են շեղել մեր ուշադրությունը այնպիսի կարևորագույն գործից, ինչպիսին քարոզչությունն է։ Որպեսզի մեզ հաջողվի հաղթահարել ցանկացած խոչընդոտ, բոլոր դեպքերում, պետք է վստահենք Եհովային, և նա իր ոգու օգնությամբ կօգնի մեզ։

3 Երբ առաջին դարի քրիստոնեական ժողովը սաստիկ հալածանքների էր ենթարկվում, եղբայրները աղոթքի միջոցով Եհովայից օգնություն էին հայցում, որ կարողանային իր խոսքը համարձակությամբ տարածել։ Որպես պատասխան առաքյալների աղոթքներին՝ նա տվեց նրանց իր ոգին, միաժամանակ նաև՝ քարոզելու եռանդ ու համարձակություն։ Ուստի, նրանք շարունակեցին խիզախորեն տարածել բարի լուրը (Գործք 4։29, 31; 5։42)։

4 Չվախենանք զրպարտություններից։ Հնարավոր է, որ մեր հասցեին ուղղված զրպարտությունները կամ հասարակական կարծիքները վախի զգացում առաջացնեն մեր մեջ։ Այդպիսի դեպքերում փորձենք հիշել, թե ինչ պատահեց Պետրոսին և մյուս առաքյալներին, երբ նրանք համարձակորեն վկայություն տվեցին Հրեական ատյանի առաջ։ Այդ մասին կարող ենք կարդալ Գործք 5։29—32–ում։ Ինչպես նկատեց Օրենքի ուսուցիչ Գամաղիելը, Աստծո գործն անհնար է ձախողել, քանի որ այն կատարվում է ոչ թե մեր ուժերի շնորհիվ, այլ՝ Աստծո, և միայն նա՛ կարող է այն իր ավարտին հասցնել (Զաք. 4։6)։

5 Եկեք Եհովայից շարունակ իր ոգին խնդրենք՝ որպես օգնություն բարի լուրը քաջաբար հռչակելու։ Եվ, ինչպես Երեմիան էր զգում, թող որ Թագավորության լուրը մեզ համար էլ մեր ‘սրտում վառված կրակի պես լինի՝ ոսկորներում պահված’ (Երեմ. 20։9)։ Այո՛, մենք չե՛նք կարող լռել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը