Աստծուն փառավորող պարկեշտ վարք ցույց տուր
1 Որտեղ էլ որ լինենք, մեր վարքը, հագուստն ու հարդարանքը վկայում են մեր մասին և այն Աստծո, որին երկրպագում ենք։ Դա հատկապես նկատվում է Աստծո ժողովրդի մեծ հավաքույթների ժամանակ, որտեղ մենք դառնում ենք շատերի ուշադրության առարկան։ Օրինակելի վարքով մենք փառավորում ենք Եհովայի անունը (Ա Պետ. 2։12)։ Սակայն, ընդամենը մի քանի հոգու վատ վարքը կամ անխոհեմ արարքները կարող են նախատինք բերել Աստծո անվան և նրա ժողովրդի վրա (Ժող. 9։18բ)։ Հիշենք, որ մարդիկ, ելնելով մեր վարքից դատում են մեր կազմակերպության և Աստծո մասին, ուստի, մենք պետք է բարեխիղճ լինենք, որպեսզի ‘ամեն ինչ անենք Աստծո փառքի համար’ (Ա Կորնթ. 10։31)։
2 Օրինակելի վարք հանրակացարաններում և հյուրանոցներում։ Եհովայի վկաները հաստատությունների անձնակազմի վրա հիմնականում մեծ տպավորություն են թողնում իրենց կարգապահությամբ, լավ շարժուձևով և կոկիկ տեսքով։ Իր հյուրանոցում ապրած Եհովայի վկաների ընտանիքների մասին խոսելով՝ մի տնօրեն ասաց. «Եհովայի վկաների երեխաներն ամենալավ երեխաներն են, որ ես երբևէ տեսել եմ։ Նրանք շատ կոկիկ են հագնվում, քաղաքավարի են, բարեկիրթ և դաստիարակված ու ոչ մի հարցում խնդիր չի առաջանում նրանց հետ։ Դուք իրոք գովասանքի եք արժանի այսպիսի երեխաներ ունենալու համար։ Մեզ համար շատ հաճելի է ձեր երեխաներին այստեղ տեսնելը»։ Մեր մասին նման մեկնաբանություններ մարդիկ հաճույքով են անում, որովհետև մեզ հետ առնչվելիս նրանք տեսնում են Եհովայի ժողովրդի մեջ տիրող սերն ու հարգանքը։
3 Մյուս կողմից, ուրիշ հյուրանոցների ու հանրակացարանների անձնակազմերի արած դիտողությունները ցույց են տալիս, որ ոմանք անհոգ վարք են դրսևորում և անփութորեն են վերաբերվում գույքի հետ։ Սա անտեղի պրոբլեմների ու քննադատության պատճառ է դառնում։ Որոշ տնօրեններ դժգոհում են, որ երեխաները աղմկոտ ու անհնազանդ են, և, ծնողների հսկողությունից դուրս մնալով, վազվզում են միջանցքներում։
4 Հանրակացարանների և այլ տեսակի հաստատությունների մեծ մասում գոյություն ունի կարգ ու կանոն, և հյուրերից ակնկալվում է հետևել դրանց։ Որոշ եղբայրներ, խախտելով այդ կանոնները, չափազանց բարձր են խոսել, ուշ են ժամանել և սենյակը մաքուր վիճակում չեն պահել։ Շատ կարևոր է բոլոր հարցերում մաքրասեր լինելը։ Դա վերաբերում է սենյակի մաքրությանը նույնպես, և կարևոր է համաժողովի օրերին սենյակից դուրս գալիս այն միշտ մաքուր վիճակում թողնել։ Լավ կլինի ամեն օր թափել աղբը, հատկապես սննդի թափոնները։ Մեկնելիս առանձնապես կարևոր է սենյակը հանձնել մաքուր և կարգին վիճակում։ Եթե ինչ–որ բան է վնասվել, ապա անպայման հարկավոր է այդ մասին հայտնել ձեր խմբի պատասխանատուին, որի հետ միասին անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնեք կամ կհայտնեք համաժողովի բնակարանային բաժնին։
5 Հարկավոր է ջանքեր գործադրել կացարանների ղեկավարության հետ ամեն հարցում համագործակցելու համար։ Անկասկած, մենք չենք ցանկանում տհաճ տպավորություն թողնել Եհովայի ժողովրդի մասին։ Որպես քրիստոնյաներ՝ մենք պետք է միշտ ազնիվ լինենք։ Չի կարելի կացարանից, որտեղ ապրել ենք, սպիտակեղեն կամ այլ «հուշանվերներ» վերցնել, քանի որ դա գողություն է։ Նաև սենյակը զբաղեցնելուց առաջ պետք է ճիշտ ինֆորմացիա տալ այն մասին, թե քանի հոգի են ապրելու այնտեղ։
6 Պատշաճ արտաքին՝ համաժողովի ժամանակ։ Անկախ այն բանից, թե որտեղ է անցկացվում համաժողովը, տվյալ վայրը համաժողովի ժամանակ պետք է նկատել որպես մեծ Թագավորության սրահ։ Մեր հարդարանքն ու հագուկապը պետք է լինի այնպիսին, ինչպիսին մեր ժողովի հանդիպումներին ներկա գտնվելիս։ Հարկավոր է, որ եղբայրներն ու քույրերը համաժողովի ծրագրի ընթացքում և ծրագրից հետո խուսափեն անհամեստ ու տարօրինակ հանդերձանքից, որն արտացոլում է աշխարհի ոգին, ինչի պատճառով մարդիկ կդժվարանան զատել մեզ՝ որպես ողջամիտ անհատների։ Քույրերը պետք է ուշադիր լինեն, որպեսզի իրենց հագուստի ոճն ու երկարությունը համեստ լինեն (Ա Տիմոթ. 2։9, 10, Արևմտ. Աստ.)։ Որտեղ էլ որ լինենք համաժողովի օրերին՝ հյուրանոցում կամ հանրակացարանում, ռեստորանում կամ խանութում, մենք միշտ պետք է ցույց տանք, որ Աստծուն ենք ծառայում, և գայթակղության ոչ մի առիթ չպետք է տանք (Բ Կորնթ. 6։3, ԱԹ)։
7 Մկրտությունը տեղի կունենա շաբաթ առավոտյան։ «Դիտարանի» 1995 թ. ապրիլի 1–ի համարում (էջ 30, ռուս.) նկարագրվում է, թե ինչպես պետք է դրսևորենք մեզ այդ իրադարձության ժամանակ։ Այնտեղ ասվում է, որ մենք «պետք է մկրտությանը համապատասխան լրջությամբ վերաբերվենք։ Մկրտությունը զգացմունքներն անզուսպ կերպով արտահայտելու, բուռն խրախճանքի և երեկո կազմակերպելու առիթ չէ։ Մյուս կողմից, մկրտությունը տխուր կամ խոժոռ իրադարձություն չէ»։ Շատ անպատշաճ կլիներ, եթե մկրտվող տղամարդկանց և կանանց հագուստը մկրտության ժամանակ չափազանց բաց լիներ։ Ուստի, բոլորս էլ քրիստոնեական մկրտությանը պետք է վերաբերվենք լրջությամբ, բայց միևնույն ժամանակ ուրախությամբ։
8 Պետրոսը հիշեցնում է մեզ. «Ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պէտք է լինէք դուք. սուրբ վարմունքով եւ աստուածապաշտ ընթացքով» (Բ Պետ. 3։11)։ Թող մեր խոսքերն ու գործերը «Աստծո խոսքը կատարողները» համաժողովի ժամանակ օգնեն անկեղծ սիրտ ունեցողներին՝ ճանաչելու և պաշտելու մեր մեծ Աստծուն, որն արժանի է ամեն պատվի և փառաբանության (Ա Կորնթ. 14։24, 25)։