Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Առանց գրքերից օգտվելու կրկնվում է այն նյութը, որը քննարկվել է Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ սկսած 2000 թ. հունվարի 3–ից մինչև ապրիլի 17–ը։ Հատկացված ժամանակում առանձին թղթի վրա աշխատիր հնարավորին չափ շատ հարցերի պատասխանել։
(Ուշադրություն. գրավոր կրկնության ժամանակ հարցերի պատասխանները գտնելու համար կարելի է օգտվել միայն Աստվածաշնչից։ Հարցերի վերջում նշված աղբյուրները նախատեսված են անձնական ուսումնասիրության համար։)
Նշիր՝ ճի՞շտ են, թե՞ սխալ հետևյալ պնդումները.
1. Ամբողջ Աստվածաշունչը Աստծուց է ներշնչված։ [td 4ա]
2. Միայն ուխտի տապանակի գոյությունը դեռևս երաշխիք չէր իսրայելացիների հաջողության համար։ Եհովայի օրհնությունը կախված էր տապանակը ունեցողների հոգևոր վիճակից և հավատարմորեն իրեն հնազանդվելուց (Յեսու, գլուխ 7–րդ)։ [Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.]
3. Այսօր մենք հոգևորապես սնվում ենք՝ ընթերցելով միայն Եհովայի խոսքերը (Բ Օրին. 8։3)։ [Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 01.03.86, էջ 17, պարբ. 15, 17]
4. Բ Օրինաց 23։20–ում արձանագրված Մովսիսական օրենքի սկզբունքը ցույց է տալիս, որ քրիստոնյայի կողմից տոկոսով գումար տալը սիրո պակասի ցուցաբերում է։ [Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 01.07.87, էջ 15, պարբ. 9]
5. Գիտությունը համամիտ է արարչության ժամանակ տեղի ունեցած հերթականության հետ (Ծննդ. 1։3—28)։ [td 42ա]
6. Աստվածապետական ծառայության դպրոցի ուսանողներին երբեք չեն խնդրի «Խորհուրդներ ելույթների վերաբերյալ» թերթիկի որևէ կետի վրա աշխատել երկուսից ավելի անգամներ։ [sg էջ 100, պարբ. 5]
7. «Յեսու» գիրքը չի պարունակում որևէ արձանագրություն՝ կապված Թագավորության Սերնդի առաջ գալու հետ։ [bsi00 էջ 10, պարբ. 24]
8. Ինչպես նկարագրվում է Դատաւորաց 6։37—39–ում, Գեդեոնի խնդրանքը ցույց էր տալիս, որ նա չափից դուրս զգույշ էր և կասկածամիտ։ [Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.]
9. «Դատաւորաց» գիրքը արձանագրում է մինչև թագավորների ժամանակը ապրած այն անհատների մասին, ովքեր Իսրայելի կողմից ընտրված էին և նշանակված Աստծո ժողովրդին ղեկավարելու համար։ [bsi00 էջ 11, պարբ. 2]
10. Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ խորհուրդ տալիս շեշտը պետք է դնել ոչ այնքան ելույթի թույլ կողմի վրա, որքան այն բանի, թե ինչպես կարելի է լավագույն կերպով կիրառել տվյալ կետը։ [sg էջ 102, պարբ. 12]
11. Ինչո՞ւ է կարևոր, որ ծնողները Եհովայի Խոսքն իրենց սրտում ունենան (Բ Օրին. 6։5, 6)։ [Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 01.06.98, էջ 20, պարբ. 4, ռուս.]
12. Ինչպե՞ս կարող է ընտանիքի գլուխը կիրառել Բ Օրինաց 11։18, 19 խոսքերում նշված սկզբունքը։ [Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս fy էջ 70, պարբ. 14]
13. Ո՞ր սուրբգրային համարով կարելի է ցույց տալ, որ Աստված՝ Հայրը, երեք անձ չէ, այլ՝ միայն Մեկը։ [td 18ա]
14. Ինչպիսի՞ն պիտի լինի մեր արձագանքը Աստվածապետական ծառայության դպրոցում խորհուրդ ստանալիս։ [sg էջ 99, պարբ. 1, 2]
15. Հեսուն և Գեդեոնը ինչպե՞ս խոր հարգանք ցուցաբերեցին Աստծո Օրենքի նկատմամբ (Բ Օրին. 20։8, 15—18)։ [bsi00 էջ 11, պարբ. 2]
16. Աստծո ո՞ր հիմնական հատկությունն է ստիպում նրան համապատասխան քայլեր ձեռք առնել չարերի դեմ Արմագեդոն պատերազմում, չնայած այն բանին, որ նա համբերատար է։ [td 6գ]
17. Ի՞նչ զուգահեռ կարելի է անցկացնել Յեսու 10։10—14 խոսքերում նկարագրվող և Արմագեդոնի ժամանակ սպասվելիք դեպքերի միջև։ [Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 01.01.87, էջ 23, 24, պարբ. 12—14]
18. Համաձայն Յեսու 20։4–ի՝ ինչպես կարող է անհատը ժամանակակից ապաստանի քաղաք փախչել։ [Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տես w 01.01.87, էջ 24, պարբ. 16]
19. Ի՞նչ նշանակություն ունի Աստծո՝ Եհովա անունը։ [kl էջ 25, պարբ. 7]
20. Ինչպե՞ս է Դատաւորաց 5։31–ը ցույց տալիս, որ Կիսոնի հեղեղատի մոտ Սիսարայի մեծաքանակ զորքերի դեմ Բարակ դատավորի տարած հաղթանակը կարևոր նշանակություն ունի մեր օրերի համար։ [Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 01.05.86, էջ 28, պարբ. 4]
21. Ինչպե՞ս կարող ենք խորը հարգանք ցուցաբերել Դատաւորաց 7։21–ում արձանագրված «ամեն մարդ իր տեղը կանգնել էր» խոսքերում ամփոփված սկզբունքի նկատմամբ։ [Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.]
Լրացրու բաց թողնված բառը (բառերը) կամ արտահայտությունը.
22. Ելույթի նախաբանը պետք է _________________________ առաջացնի դեպի քննարկվելիք թեման։ [sg էջ 112, պարբ. 1]
23. Հեսու անունը նշանակում է _________________________, և նա մարգարեական նշանակությամբ _________________________ նախակերպարն էր հանդիսանում։ [bsi00 էջ 9, պարբ. 5]
24. Ցանկացած ելույթի համար կազմված նախագծում նյութը այնպես պետք է բաշխել, որպեսզի գլխավոր կետերի միջև հնարավոր լինի _________________________ տալ։ [sg էջ 120, պարբ. 23]
25. «Դատաւորաց» գրքի պատմական արձանագրությունն ընդգրկում է _________________________ մահից մինչև _________________________ օրերն ընկած ժամանակահատվածը, այսինքն՝ մոտ _________________________ տարի։ [bsi00 էջ 11, պարբ. 5]
Հետևյալ պնդումներից ընտրիր ճիշտ պատասխանը.
26. Բաբելոնի անկման մասին մարգարեացան (Դանիելն ու Ովսեն; Հովելն ու Ամովսը; Եսայիան ու Երեմիան)։ [kl էջ 18, պարբ. 17]
27. Քանի որ Աստծուն հաճելի էր Ռախաբի բռնած դիրքը, իսրայելացի լրտեսներին հետապնդող Երիքովի բնակիչներին նրա տված պատասխանը ցույց է տալիս, որ (ստելը կամ չստելը անձնական որոշում է; անհատը պարտավոր չէ ստույգ տեղեկությունը հաղորդել նրանց, ում դա չի վերաբերվում; նա դեռ ամբողջովին չէր փոխել իր աշխարհիկ ապրելակերպը) (Յեսու 2։3—5; համեմատի՛ր Հռովմայեցիս 14։4)։ [Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 15.12.93, էջ 25, պարբ. 1, ռուս.]
Աստվածաշնչի հետևյալ համարները հարմարեցրու ներքոհիշյալ նախադասություններին.
Բ Օրին. 7։3, 4; 17։7; 25։11, 12; 28։3; Սաղ. 78։40, 41
28. Բազմացման օրգանների նկատմամբ Արարչի ունեցած հարգալից վերաբերմունքը պետք է ազդի քրիստոնյայի որոշման վրա, երբ վերջինս համապատասխան հակաբեղմնավորիչ միջոց է ընտրում։ [Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 15.06.99, էջ 28, պարբ. 1—4, ռուս.]
29. Աստված զգացումներ ունի և մեր կատարած ընտրությունների նկատմամբ անտարբեր չէ։ [kl էջ 14, պարբ. 8]։
30. Ուշադրության արժանացնելով սուրբգրային զգուշացումը՝ մենք խուսափում ենք այն ծանր հետևանքներից, որոնք հաճախ լինում են, երբ քրիստոնյան անհավատ կողակից է ընտրում։ [Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 01.02.90, էջ 28, պարբ. 11]
31. Աստծո օրհնությունները վայելելը կախված չէ նրանից, թե որտեղ ենք մենք ապրում կամ ծառայում, կամ էլ թե Աստծո ծառայության մեջ ինչ նշանակում ենք ստացել։ [Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.; տե՛ս w 01.09.96, էջ 20, պարբ. 15]
32. Պողոսը մեջբերումներ է կատարում Եհովայի Օրենքից, որպեսզի ընկերակցությունից զրկելու վերաբերյալ իր հրահանգները, որոնք արձանագրված են Ա Կորնթացիսի հինգերորդ գլխում, հեղինակավոր լինեն։ [Աստվածաշնչի շաբաթ. ընթերց.]