Հայտարարություններ
◼ Մարտ ամսին տարածելու համար նախատեսված գրականություն. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Հատուկ ջանքեր պետք է գործադրել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու համար։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Քեզ մոտ ունեցիր «Աստված պահանջում է» գրքույկը հետաքրքրվող անհատներին առաջարկելու համար և աշխատիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսել։ Հունիս։ «Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» գրքույկը։ Ուշադրությունդ կենտրոնացրու Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու վրա։
◼ Այն քարոզիչները, որոնք ապրիլին և մայիսին ցանկանում են ծառայել որպես ենթառահվիրաներ, արդեն հիմա պետք է իրենց որոշումը կայացնեն և կանխապես լրացնեն դիմումները։ Դա կօգնի երեցներին ծառայության համար անհրաժեշտ նախապատրաստություններ տեսնել ու բավարար քանակությամբ պարբերագրեր և ուրիշ հրատարակություններ ձեռք բերել։ Յուրաքանչյուր ամիս պետք է ժողովում հայտարարվեն այն անհատների անունները, ովքեր նշանակվել են ենթառահվիրաներ։
◼ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի սույն համարում ընդգրկված է «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» գրքի ուսումնասիրության ամբողջ ծրագիրը։ Կարող ես դրա պատճենը հանել և տեղավորել գրքի քո անձնական օրինակի մեջ։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը մարտի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։
◼ Հիշատակի երեկոն անցկացվելու է 2000թ. ապրիլի 19–ին՝ չորեքշաբթի օրը։ Եթե ձեր ժողովի հանդիպումները սովորաբար անցկացվում են չորեքշաբթի օրը, դրանք պետք է տեղափոխել շաբաթվա մեկ ուրիշ օր, եթե Թագավորության սրահն ազատ է։ Իսկ եթե հնարավոր չէ, և փոփոխությունը Ծառայողական հանդիպման հետ է կապված, այդ հանդիպման որոշ մասեր, որոնք հատկապես համապատասխանում են ձեր ժողովին, կարելի է միացնել հաջորդ Ծառայողական հանդիպմանը։
◼ Փոփոխություններ նահանգային համաժողովների ցանկում.
Հունիսի 23—25. Իժեվսկ։ Հուլիսի 7—9. Կրասնոդար։ Օգոստոսի 11—13. Ամուրի Կոմսոմոլսկ։
◼ Լույս են տեսել նոր գրականություններ.
«Ինչպե՞ս կատարելագործել խոսելու և ուսուցանելու ունակությունը» (առարկա № 6676, նշանը՝ ht) — ղրղզերեն
«Եհովայի վկաները՝ միացած ամբողջ աշխարհում Աստծո կամքը կատարելու համար» (առարկա № 6626, նշանը՝ je) — ադրբեջաներեն
«Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել» (առարկա № 6636, նշանը՝ pr) — արևմտահայերեն
«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» (փոքր չափսի) (առարկա № 5322, նշանը՝ Smy) — ղազախերեն
«Ո՞վ է Հիսուս Քրիստոսը» (T–24) — չինարեն (պարզեցված)
«Կրակի դժոխք. Աստծո հատուցո՞ւմն է» (T–74, առարկա № 7174) — ֆրանսերեն
◼ Լույս է տեսել նոր գրականություն Բրայլի գրատիպով.
«Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» (մեկ հատոր) — ռուսերեն
Բրայլի գրատիպով հրատարակված գրականությունը ձեռք բերելու համար պետք է ուղարկել նամակի տեսքով առանձին պատվեր՝ ստորագրված ժողովի կոմիտեի կողմից։ Խնդրում ենք նամակի վրա նշել՝ «ԲՐԱՅԼԻ ԲԱԺԻՆ»։ Գրեք Բրայլի գրատիպով հրատարակված գրականությունից օգտվել ցանկացող անհատի անունն ու հասցեն։ Հարկավոր չէ սույն պատվերը միացնել ժողովի համար գրականություն պատվիրելու բլանկին (S–14)։
◼ Լույս են տեսել նոր ձայներիզներ.
«Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» (առարկա № 1037, նշանը՝ cswe) — անգլերեն
◼ Լույս են տեսել նոր տեսաերիզներ.
«Երիտասարդների հարցերը. ինչպե՞ս իսկական ընկերներ գտնեմ» (առարկա № 2313, նշանը՝ vcfe; Այս տեսաերիզը լույս է տեսել պատանի Եհովայի վկաներին որպես օգնություն՝ ապահով ընկերակցություններ հաստատելու) — անգլերեն